– Տիտղոսակիր Մուկուրուցա Յաղթանակով Սկսաւ Մրցաշարքը
– Ուիլիըմզ Քոյրերը` Յաղթական

Լոնտոնի մէջ տեղի ունեցող թենիսի Ուիմպըլտընի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ծիրին մէջ, տիտղոսակիր Կարպին Մուկուրուցա (Սպանիա), յաղթանակով սկսաւ պաշտպանել իր տիտղոսը, երբ 6-2 եւ 7-5 արդիւնքով պարտութեան մատնեց իր մրցակից անգլիացի Նաոմի Պրոատին, Ա. հանգրուանին ծիրին մէջ:

Մրցաշարքը յաղթանակով սկսաւ նաեւ զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր (դասուած` առաջին), որ հանգիստ յաղթանակ մը արձանագրեց իր սերպ մրցակիցին դէմ:
Յաղթանակներ արձանագրեցին նաեւ Սերենա եւ Վինըս Ուիլիըմզ քոյրերը:
Աւստրալիացի Նիք Քիրկիոս, 42 էյսեր կատարելով 7-6, 7-6, 6-7 եւ 6-3 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Տենիս Իսթոմինի դէմ (Ուզպեքիստան):
Անգլիացի առաջին դասուած Քայլ Էտմունտ յաղթեց աւստրալիացի Ալեքս Պոլթի` 6-2, 6-3, 7-5 արդիւնքով, եւ յաջորդաբար երկրորդ տարին ըլլալով հասաւ Բ. հանգրուան:
Յաղթանակ արձանագրեց նաեւ 5-րդ դասուած արժանթինցի Խուան Մարթին Տել Փոթրօ:
Ստորեւ` Ա. հանգրուանին արձանագրուած կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, առաջի) – Տուսան Լաժովիչ (Սերպիա) 6-1, 6-3 եւ 6-4
Կայել Մոնֆիս (Ֆրանսա) – Ռիշար Կասքէ (Ֆրանսա, 23-րդ) 7-6, 7-5 եւ 6-4
Մարին Սիլիչ (Խրուաթիա, 3-րդ) – Եոշիհիթօ Նիշիոքա (Ճափոն) 6-1, 6-4 եւ 6-4
Միլոշ Ռաոնիչ (Քանատա, 13-րդ) – Լիամ Պրոատի (Անգլիա) 7-5, 6-0 եւ 6-1
Ճոն Այզնըր (Միացեալ Նահանգներ, 9-րդ) – Եաննիք Մատեն (Գերմանիա) 6-2, 7-6 եւ 7-5
ԱՂՋԻԿՆԵՐ
Քարոլինա Փլիսքովա (Չեխիա, 7-րդ) – Հերիեթ Տարթ (Անգլիա) 7-6, 2-6 եւ 6-1
Վինըս Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, 9-րդ) – Եոհաննա Լարսըն (Շուէտ) 6-7, 6-2 եւ 6-1
Տոննա Վեքիչ (Խրուաթիա) – Սլոան Սթիվընս (Միացեալ Նահանգներ, 4-րդ) 6-1 եւ 6-3
Թաթիանա Մարիա (Գերմանիա) – Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա, 5-րդ) 7-6, 4-6 եւ 6-1
Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ, 25-րդ) – Արանցա Ռաս (Հոլանտա) 7-5 եւ 6-3
Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 32-րդ) – Էլենա-Կապրիելա Ռուսէ (Ռումանիա) 6-3, 4-6 եւ 7-5
Քարոլին Վոզնիաքի (Դանիա, 2-րդ) – Վարվարա Լեփշենքօ (Միացեալ Նահանգներ) 6-0 եւ 6-3


