Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տրապիզոնի` Մզկիթի Վերածուած Եկեղեցիները

Մայիս 21, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Akunq.net-ը թուրքերէնից թարգմանաբար եւ առանց կրճատումների ներկայացնում է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած թուրք սիւնակագիր Սերտար Քորուճուի յօդուածը` Տրապիզոնում մզկիթի վերածուած բիւզանդական եկեղեցիների մասին.

ՍԵՐՏԱՐ ՔՈՐՈՒՃՈՒ

Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

Տրապիզոնի Օրթահիսար գաւառի Քարշըեաքայ թաղամասում գտնուող Մոլլա Հալիլ մզկիթի շուրջ վէճ էր առաջացել: Պատճառն այն պնդումն էր, որ մզկիթի ճարտարապետական ոճը նման է եկեղեցու: Այնինչ, նոյն շրջանում բազմաթիւ եկեղեցիներ կան, որոնք մզկիթի են վերածուել:

«Ինչպէս տեսնում էք, ճարտարապետական կառոյցը մեր թուրքական ճարտարապետութեանը համապատասխան չէ: Այն տեսնող մարդիկ հարցնում են. «Այստեղ եկեղեցի՞ է կառուցւում»: Որպէս սեւծովեան շրջանում բնակուող քաղաքացիի` մեզ յարիր չէ եկեղեցու նմանուող մզկիթ ունենալ»: Այս խօսքերը թուրքական «Տողան» գործակալութեանն ասել է շրջանի բնակիչներից մէկը` նկատի ունենալով Տրապիզոնի Օրթահիսար գաւառում գտնուող Մոլլա Հալիլ մզկիթը: Սակայն շրջանում կան բազմաթիւ մզկիթներ, որոնք Բիւզանդական կայսրութեան «երրորդ ճիւղը» համարուող Տրապիզոնի կայսրութիւնից մնացած եկեղեցիներից են վերածուել մզկիթի: Տրապիզոնի կենտրոնում գտնուող եւ այսօր որպէս մզկիթ օգտագործուող բիւզանդական այդ եկեղեցիների թւում են նաեւ Այա Սոֆիայի, Փանագիա Խրիսոքեֆալոսի (Օրթահիսարի մզկիթ) եւ Սուրբ Եւգենիոսի (Ենի Ճումա մզկիթ) եկեղեցիները: Այս կառոյցները անցած դարի սկզբին էլ վէճի առարկայ էին, քանի որ 1916-1917 թթ. սոյն շրջանը գտնւում էր ռուսական տիրապետութեան տակ: Ռուսական ուժերը, երբ գրաւեցին Տրապիզոնը, թուրքերի կողմից կառուցուած բոլոր մզկիթներում թոյլ տուեցին իսլամական կրօնական ծէսեր անցկացնել, սակայն մզկիթի վերածուած եկեղեցիների համար որոշումներ հրապարակեցին, որոնց համաձայն, Այա Սոֆիայի, Փանգիա Խրիսոկեֆալոսի եւ Սուրբ Եւգենիոսի գլխաւորութեամբ, 7 եկեղեցում հնագիտական պեղումներ էին իրականացուելու, եւ մուսուլմանական ծէսեր այդ վայերում չէին կատարուելու: Երբ այդ վայերում աւարտուէին հնագիտական աշխատանքները, նրանք կրկին իրենց դռները կը բացէին որպէս եկեղեցիներ:

Ռուսների կողմից այդ շրջանում սկսուած հետազօտութիւնների ընթացքում` 1916 թ., ռուս հնէաբան Ֆեոտոր Ուսփենսքին, Տրապիզոնի կայսր Ալեքսիոս Մեգաս Կոմնենոս Երրորդի գերեզմանը գտնելու նպատակով ուսումնասիրում էր Փանագիա Խրիսոկեֆալոսի պարտէզը, որտեղ գտնւում էին Տրապիզոնի հարստութեան անդամների եւ բարձրաստիճան հոգեւորականների գերեզմանոցները: Ուշագրաւ էր, որ այս կայսեր գերեզմանոցը գտնւում էր առասպելական օսմանեան հերոս Հոշօղլանի դամբարանում, ով ենթադրաբար եղել է այն ենիչերիների շարքերում, ովքեր օսմանցիների կողմից գրաւել էին Տրապիզոնը: Ռուս մասնագէտները պարզելով, որ դամբարանն իրականում Տրապիզոնի կայսեր դամբարանն է, եկեղեցում ծէս են կատարում վախճանուած կայսեր պատուին: Սակայն այս ամբողջ գործընթացը փոխւում է, երբ ռուսական ուժերը 1917 թ. Հոկտեմբերեան  յեղափոխութիւնից յետոյ` դեկտեմբերի 17-18, ստորագրում են Երզնկայի պայմանագիրը, որով ռուսները պէտք է լքէին շրջանը:

1918 թ. յետոյ այս շրջանում բիւզանդական եկեղեցիների մեծ մասը դեռեւս օգտագործւում է որպէս մզկիթ: Սակայն նրանց մէջ վիճայարոյց է մնում Այա Սոֆիան: Ուշ շրջանի բիւզանդական եկեղեցիների գեղեցիկ օրինակ հանդիսացող այս կառոյցը 1461 թ. սուլթան Մեհմետ Ֆաթիհի կողմից քաղաքի գրաւումից յետոյ վերածւում է մզկիթի: Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ որպէս պահեստ ու հիւանադանոց օգտագործուած կառոյցը, շրջանի միւս բիւզանդական եկեղեցիներից տարբեր լինելով, 1958-1962 թթ. վերակառուցւում է ու 1964 թ. իր դռները բացում որպէս թանգարան: Սակայն Վաքըֆների գլխաւոր տնօրինութիւնը դատական հայց է ներկայացնում` այն հիմքով, որ կառոյցը պատկանում է Սուլթան Մեհմետ Ֆաթիհ վաքըֆին: 2012 թ. այս գործով դատական վճռից ելնելով` այն փոխանցւում է այդ հիմնադրամին: 2013 թ. յուլիսի 5-ին Այա Սոֆիան, ուրբաթ օրը կատարուած նամազով, վերածւում է մզկիթի: Սակայն վէճը դեռեւս շարունակւում է, քանի որ Այա Սոֆիան այսօր արդէն զբօսաշրջիկների ուշադրութիւնը քիչ է գրաւում, ու այդ վիճակն ազդում է նաեւ տեղի բնակիչների վրայ: 2017 թ. դեկտեմբեր ամսին «Տողան» գործակալութեան տարածած մէկ այլ հաղորդագրութեան համաձայն, նրանք պահանջում են այն կրկին թանգարան դարձնել. «Մեր գործերն էլ լաւ էին: Երբ այն վերածուեց մզկիթի, զբօսաշրջիկները սկսեցին չգալ: Զբօսաշրջային հանրաշարժների հասցէն միշտ այստեղ էր: Եթէ այն կրկին վերածուի թանգարանի, ապա մեր շրջան այցելուների թիւը կ՛աւելանայ»:

http://bianet.org/biamag/din/196614-trabzon-un-camiye-donusturulen-kiliseleri

 

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (21 Մայիս 1968)

Յաջորդը

Ամերիկացի Փաստաբանները Դատ Կը Բանան Թուրքիոյ Դէմ` Պահանջելով Հարիւրաւոր Միլիոն Տոլարի Հատուցում

RelatedPosts

Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Դպրոցական Օրերէն Լաւ Յիշատակ Մը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն «Թռչէի Մտքով Տուն»

Մայիս 10, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գիտակից Մայրը (Մայրերու Օրուան Առթիւ)

Մայիս 10, 2025
Բնակա՞նը,  Թէ՞  Բնութիւնը
Անդրադարձ

Հերոսածին Մայրեր

Մայիս 10, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?