Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրք Յօդուածագրի Անդրադարձը` Հազար Ու Մի Եկեղեցիների Մայրաքաղաք Անիին Նուիրուած Ցուցահանդէսին

May 12, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

«Ակունք»-ը ստորեւ թուրքերէնից թարգմանաբար ներկայացնում է թուրք յօդուածագիր Սերտար Քորուճուի յօդուածը` հայոց պատմական մայրաքաղաք Անիի մասին, որը հրապարակուել է «սի. Էն. Էն. Թիւրք» պարբերականում:

ՍԵՐՏԱՐ ՔՈՐՈՒՃՈՒ
Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ

Վերջին շրջանում ժողովրդական դարձած երկաթգծի` «արեւելեան էքսփրեսի» վերջին կանգառը եղող Կարսի` Հայաստանի հետ սահմանամերձ հայկական մայրաքաղաք Անիից մնացած «քարերի պոէզիա Անին. մի ճարտարապետական գանձարան` մշակոյթների խաչմերուկում» ցուցահանդէսը տեղափոխուեց Պոլիս:

Երկու մայրաքաղաքների` Պոլիսի եւ Անիի ճակատագրերը դեռ հազարամեակներ առաջ էին միաւորուել: Այն ժամանակ Պոլիսը Բիւզանդական կայսրութեան մայրաքաղաքն էր` Կոստանդնուպոլիս անունով, իսկ Անին գտնւում էր իրենց ճարտարապետական կոթողներով տարածաշրջանում յայտնի հայ Բագրատունեաց արքայատոհմի տիրապետութեան տակ: Այն ժամանակ այդ երկու մայրաքաղաքների օրակարգում էր «քրիստոսի մեծ եկեղեցի» անուամբ յիշատակուող Այա Սոֆիան:

989 թ. մեծ երկրաշարժից յետոյ Բիւզանդական կայսրութիւնը ճարտարապետ էր որոնում իր հոյակերտ կամարով յայտնի Այա Սոֆիան վերանորոգելու համար: Այդ խնդիրը կարողանալու էր լուծել Անիում իր հեղինակած կոթողներով ճանաչուած Տրդատ ճարտարապետը:

Դրանից յետոյ երկու մայրաքաղաքներն էլ շատ փոխուեցին: Ենթարկուեցին բնական տարերքների արհաւիրքներին, երբեմն կողոպտուեցին զանազան քաղաքակրթութիւնների կրողների կողմից, երբեմն էլ վերակառուցուեցին: Այդ երկու քաղաքներից մէկը 1985 թ., իսկ միւսը 2016-ին ընդգրկուեցին ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում: Պաշտօնական տուեալների համաձայն, Պոլսում ներկայում 15 միլիոնից աւել մարդ է ապրում, իսկ Անին, «աւերակ» վիճակում, շարունակում է գրաւել զբօսաշրջիկներին: Սոյն երկու մայրաքաղաքների ճակատագրերը վերստին միաւորուեցին Պոլսում կազմակերպուած «քարերի պոէզիա Անին. մի ճարտարապետական գանձարան` մշակոյթների խաչմերուկում» ցուցահանդէսի շնորհիւ:

Ցուցահանդէսն սկսւում է Անիի պատմութեամբ: Թէեւ ցուցահանդէսում հիմնական շեշտը դրուած է 10-րդ եւ 11-րդ դարերի վրայ, այուամենայնիւ այդ հայկական մայրաքաղաքի անցեալին հնարաւոր է հետեւել նաեւ ներկայացուած ժամանակագրութեան միջոցով, որը մինչ մեր օրեր է հասնում: Ցուցահանդէսին ներկայացուած են Արա Կիւլերի, Մարտին Մանուկեանի, Մուրատ Գերմենի եւ Վետաթ Աքչայոզի լուսանկարները: Ուշագրաւ է, որ ցուցադրութեան մէջ ներառուած են նաեւ Կարսի` ռուսական տիրապետութեան տակ գտնուելու ժամանակաշրջանում սկսուած հնագիտական պեղումները ներկայացնող լուսանկարներ, որոնցում պատկերուած են այդ աշխատանքների ընթացքում ի յայտ եկած գտածոներ:

Դրանցից մէկը հայոց թագաւոր Գագիկի քանդակն է, ով Անիում կառուցել է տուել Հայաստանում գտնուող յայտնի Զուարթնոց տաճարի նմանութեամբ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին: Թէեւ այդ արձանի նմանակն այսօր գտնւում է Հայաստանի մայրաքաղաքում կառուցուած Պատմութեան թանգարանի մուտքի մօտ, սակայն բնօրինակը «կորել» է Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ: Իսկ միակ բանը, որ յայտնի է այդ քանդակի մասին, այն փաստն է, որ դրա մի կտորը պահւում է Կարինի թանգարանում: Ցուցահանդէսում տեղ գտած լուսանկարների մէկ այլ ուշագրաւ շարք է Անիի ներկայիս վիճակը ներկայացնող լուսանկարները:

Սրտի որեւէ խզբզանք կարո՞ղ է ամօթալի լինել: Կամ սիրոյ որեւէ ցուցադրութիւն կարո՞ղ է վրդովմունք յարուցել: Այս ցուցահանդէսում կարելի է «այո» պատասխանը տալ այդ հարցերին, քանզի խզբզուած, աւելի ճիշդ` փորագրուած պատերը պատկանում են Էունեսքօ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում ընդգրկուած Անիին: Եւ այդ խզբզանքներն արուել են անգամ սրբապատկերների վրայ: Այդ աւերումը փաստագրող լուսանկարներն այցելուների մօտ ոչ միայն վրդովմունք, այլեւ ամօթ են յարուցում: Ամօ՜թ, քանի որ մենք միայն հանդիսատես ենք մնում այդ մշակութային կոտորածի չկանխարգելուելուն եւ դեռ շարունակուելուն…

«Քարերի պոէզիա Անին. մի ճարտարապետական գանձարան` մշակոյթների խաչմերուկում» ցուցահանդէսն այցելուների առջեւ բաց կը լինի մինչեւ սոյն թուականի ապրիլի 29-ը` Պոլիսի «թիւթիւն թեփօ» կոչուող ցուցասրահում:

Աղբիւրը` «Սի. Էն. Էն. Թիւրք»

«Ակունք»

Նախորդը

Խմբավարին Խօսքը. Հինգ Առիթ` Մէկ Ցաւ

Յաջորդը

103 Տարի Անց Անգամ «Հայկական Լճից» Դեռեւս Մարդու Ոսկորներ Են Դուրս Գալիս

RelatedPosts

Սուրիահայութիւնը Իրաւասահմանադրական Խաչմերուկին Վրայ` Քաղաքացիութիւն, Փոքրամասնութիւններու Իրաւունքներ Եւ Արդարութիւն
Անդրադարձ

Սուրիահայութիւնը Իրաւասահմանադրական Խաչմերուկին Վրայ` Քաղաքացիութիւն, Փոքրամասնութիւններու Իրաւունքներ Եւ Արդարութիւն

January 21, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Միջազգային Իրաւունքի Մահը

January 21, 2026
Պատերազմը Որպէս Հիմնական Մարդկային Հակամարտութիւն` Արհեստագիտական Յեղափոխութեան Լոյսին Տակ
Անդրադարձ

Պատերազմը Որպէս Հիմնական Մարդկային Հակամարտութիւն` Արհեստագիտական Յեղափոխութեան Լոյսին Տակ

January 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.