Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

50 Տարի Առաջ (11 Մայիս 1968)

Մայիս 11, 2018
| 50 Տարի Առաջ
0
Share on FacebookShare on Twitter
Այո՛, Արամ Խաչատրեանը Հայ Է

Թէ՛ արտաքուստ եւ թէ՛ ներքուստ:

Այստեղ այլեւս առկայ չէ Անրի Թրուայաների կամ Մայքըլ Արլենների ազգային ինքնութեան թնճուկը:

Եթէ ոչ` այլ ինչ, ապա անունն ինքնին աղաղակում է այդ փաստը:

Արամ Խաչատրեան:

Սակայն անուան հետ եւ առաւել խօսուն է իր հայի նկարագիրը: Եւ այս` ոչ միայն իր արուեստի, այլ նաեւ` իր կեանքի, կենցաղի ու յատկապէս իր առօրեայ ապրումների մէջ:

Խօսում է մաքուր հայերէն: Եւ այս` չնայած այն հանգամանքին, որ գրեթէ յիսուն տարի ապրել է Մոսկուայում:

Արամ Խաչատրեանի դէպքում այլեւս անհրաժեշտ չէ շեշտել, որ նա հպարտ է հայութեամբ, որ` իր երաժշտական ներշնչումները ստանում է հայ ժողովրդից, եւ որ` իր կրծքի տակ բաբախում է հայի սիրտ:

Այս բոլորը ասում ենք այն դէպքում, երբ ջանում ենք մէկին հայացնել կամ զգացնել տալ ենթակային իր ազգային պատկանելիութեան աղբիւրները:

Արամ Խաչատրեանը այս բոլորին պէտք չունի:

Որովհետեւ մարդը հայ է:

Իր մօտ հմայիչը հայավարիութիւնն է, եթէ նման բառ կարելի է գործածել: Եւ այս ակնբախ է իր խօսելու, քայլելու, ուտելու, խմելու, ծիծաղելու եւ կամ վրդովուելու ժամանակ:

– Ձեր էս երեխաներին,- ասում է նա,- հայերէն սովորեցրէք, հետները միշտ հայերէն խօսեցէք, որպէսզի հայ մնան:

Յետոյ գալիս է զարմանալին:

Ամերիկայում իր ընթացիկ համերգային շրջագայութեան ժամանակ, այնքան բազմազբաղ լինելով հանդերձ, Խաչատրեանը կարողացել է իր հայեացքը ամերիկեան տենդահար առօրեայից դարձնել հայ իրականութիւնը, թափանցել խորքը, կշռել, դատել ու եզրակացնել.

– Հայոց եկեղեցին շատ կարեւոր է հայապահպանման տեսակէտից: Միշտ եկեղեցի գնացէք ձեր ընտանիքով, ձեր զաւակներով: Այնտեղ դուք իրար կը հանդիպէք, հայերէն կը խօսէք, հայկական շարականները կը լսէք եւ հայ կը մնաք:

Եւ ամէնուր հայ է փնտռում:

Ուզում է հաղորդակցել, ուզում է գիտենալ, ուզում է տեսնել եւ համոզուել: Նա գիտէ` Ալան Յովհաննէսին, Ռիչըրտ Եարտումեանին, Ռուբէն Մամուլեանին եւ Ուիլիըմ Սարոյեանին: Սակայն ուզում է նաեւ ճանաչել Մարկոսին եւ Կիրակոսին:

– Ես ամէն տարի Հայաստան եմ գնում լիցքաւորուելու,- ասում է նա:

Ուզում է ասել` ներշնչուելու, հոգեւին թարմանալու եւ հայ մշակոյթի ժողովրդական ակունքներին կապուելու:

– Կոմիտասը մեր Պախն է,- աւելացնում է Խաչատրեանը` ոգեւորուած,- իմ նպատակն է եղել հայկական երաժշտութիւնը դուրս հանել իր կղզիացումից եւ տանել միջազգային բեմ եւ աշխարհին ծանօթացնել` որպէս ազգային ինքնուրոյն երաժշտութիւն: Թող աշխարհ իմանայ, որ մենք էլ ունենք մեր սեփական երաժշտութիւնը: Այո՛, այդ է իմ նպատակը:

– Իսկ ինչո՞ւ չօգտուել հայ հնադարեան հոգեւոր երաժշտութեան անսպառ հարստութիւնից:

Մի պահ մտածում է, ապա խօսում` իր խոշոր աչքերը է՛լ աւելի խոշորացրած:

– Բայց հոգեւոր տարրը ներկայ է իմ որոշ ստեղծագործութիւններում: Մի՞թէ չնկատեցիք այն` իմ Երկրորդ սիմֆոնիայում.. Գիտէ՞ք ինչ, այդ տարրը պէտք է զգալի լինի այնպէս` ինչպէս մարդու դէմքի առջեւից անցնող վարդերի ծաղկեփնջի թողած բուրմունքը, մեղմ ու միաժամանակ` թովիչ…

***

Թէ ինչի՛ է նման արուեստագէտը կամ ինչի՞ պիտի նմանի նա, դժուար է ասել:

Վաթսունչորս տարեկան Արամ Խաչատրեանը միջահասակ եւ արծաթահեր մի մարդ է, յարաշարժ եւ անհանգիստ: Իր կենսունակութիւնը վարակիչ է: Զգում էք իր ներկայութիւնը ոչ այնքան, որովհետեւ հռչակաւոր մէկն է, այլ աւելի շուտ, որովհետեւ իր ամբողջ էութեամբ կենդանի է: Համակ ապրում է, յոյզ ու հետաքրքրուածութիւն: Հետաքրքրւում է ամէն մէկով, ամէն ինչով, ամէն երեւոյթով: Եթէ այդ կենարար տարրը հանէք Խաչատրեանից, ապա նա կը նմանի եւրոպացի մի առեւտրականի:

Եւ որովհետեւ այդ հնարաւոր չէ, ուրեմն նա մնացել է արուեստագէտ: Երաժշտութիւնը նրա հետ է շարունակ, առօրեայ ամէն քայլափոխում: Եթէ  խօսքը երաժշտական իր նախասիրած նախադասութեան մասին է, ապա բոլորի ներկայութեամբ նա ձեզ համար կ՛երգի այդ հատուածը` ապացուցանելու համար իր տեսակէտը:

Բոլոր իրաւ երաժիշտների նման` բարի է, պարզ ու նոյնիսկ` անմեղութեան չափի հասնող միամիտ. մի բան, որն անմիջապէս հմայում է դիմացինին: Ընկերական ջերմ բնաւորութիւն  ունենալով` մտերմանում է բոլորի հետ, միանգամայն` բնական եւ անճիգ: Ձեւականութիւնից բան չի հասկանում: Ասում է այն, ինչ սրտում կայ, եւ այդպիսով գրաւում ձեր համակրանքն ու վստահութիւնը: Կարծէք` շարունակ իր պատուոյ տեղն է ապահովում ժամանակակից պատմութեան մէջ: Եւ այս ոչ թէ յոխորտանքով կամ սնապարծութեամբ, այլ` արդարացի ինքնագիտակցութեամբ, հաւատքով եւ, ինչո՞ւ չէ, նաեւ մարգարէացումով:

– Ես տուն պիտի շտապեմ, փակուեմ սենեակումս ու գրեմ, շարունակ յօրինեմ… այնքա՜ն շատ բան կայ ստեղծելու, իսկ ժամանակը այնքան կարճ է,- ասում է Արամ Խաչատրեանը:

ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

Նախորդը

Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը

Յաջորդը

Աշակերտներու Այցելութիւն ԼՕԽ-ի «Արաքսի Պուլղուրճեան» Ընկերաբժշկական Կեդրոն

RelatedPosts

50 Տարի Առաջ

50 Տարի Առաջ (18 Մարտ 1970)

Մարտ 18, 2020
50 Տարի Առաջ

50 Տարի Առաջ (17 Մարտ 1970)

Մարտ 17, 2020
50 Տարի Առաջ

50 Տարի Առաջ (16 Մարտ 1970)

Մարտ 16, 2020
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?