Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Երիտասարդ Երգչուհի Կապի Կալոյեանի Ժողովրդական Երգի Երեկոն «Ալեկոծեց» Հայ Համայնքին

May 9, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Երաժշտութիւնը ամէնէն մաքուր հայելին է ցեղին»: Կոմիտասեան այս իմաստնութիւնը իւրացրած, երգչուհի Կապի Կալոյեանը հայկական ժողովրդական երգը ներկայացրեց Լոս Անճելըսի հայ համայնքին: Կապի Կալոյեանի ձայնը բխում էր ակունքներից, կատարումն անկեղծ էր ու զգայական, եւ հանդիսատեսին տեղափոխեց հայրենի հեռուներ` կարօտի ու պատասխանատուութեան յախուռն զգացումների առիթ տալով:

Երիտասարդ արուեստագէտի կատարումը փոթորկել էր դահլիճը` հայրենիքից հեռու յիշեցւում էր մեր պատմութեան, արժէքների, հայոց աշխարհի մասին, նաեւ` ազգի ապագայի շուրջ համախմբուած մտորելու առաջնահերթութեան մասին: Կալոյեանն ինքը, գիտակցաբար ստանձնել է պատասխանատուութեան իր բաժինը` ընտրելով ժողովրդական երգը, ու իր ընտրութիւնն իրականացնում է լաւագոյնս. «Ժողովրդի խնդիրների հանդէպ երբեք անտարբեր չեմ եղել` տեսակս է այդպիսին: Ինչո՞ւ ընտրեցի ժողովրդական ժանրը, որովհետեւ պահը հասունացաւ, ու հասկացայ` երգարուեստում զտում է հարկաւոր: Պէտք է մաքրուի այն գաղջը, որ այսօր տիրում է ոլորտում, եւ դա կարող է անել միայն ժողարուեստը, որովհետեւ այն մեր նախնիների մաքրութիւնն է, եւ պէտք էր վեր հանել այդ ամէնը, ժամանակն է»:

Կապի Կալոյեանը երգել սկսել է վեց տարեկանից, Երեւանի «Զօրավար Անդրանիկ» ազգագրական համոյթում: Տարիների ընթացքում իրեն փորձել է տարբեր ոճերում` որոնելով այն, ինչն ամէնից հոգեհարազատն է: Երգչուհու համար որոշիչ էր  հանդիպումն ամերիկաբնակ արտադրիչ, բարերար Կարպիս Թիթիզեանի հետ, ով իր զգալի ներդրումն ունի Միացեալ Նահանգներում ազգային մշակոյթի տարածման, երիտասարդ հայ երգիչներին ներկայացնելու գործում: Կապին, անսալով Թիթիզեանի խորհրդին եւ հոգու ձայնին, որոշում է ստեղծագործական ուղին շարունակել ժողովրդական երգի ժանրում:

«Իմ փոքրիկ առաքելութիւնն այս պահին համարում եմ մեր նոր սերնդի մէջ, յատկապէս սփիւռքում, սերմանել սէրն առ ժողարուեստ, որ մեր մանուկներն ու պատանիները զգան իրենց արմատներից բխող զօրութիւնը եւ աւելի ուժեղ լինեն իրենց ազգայինով», խոստովանում է երիտասարդ երգչուհին:

Ամերիկահայ համայնքն ընկալեց նաեւ երգչուհու ուրոյն ոճը` ժամանակակից հայ երիտասարդ արուեստագէտի կերպարի համակցումը ժողովրդական երգարուեստին ու արձագանգեց սիրով: Մարտի 25-ին կայացած համերգի հանդիսատեսը սկզբից եւեթ մասնակիցը դարձաւ համերգի` «Իմ սրտի մէջ մի երկիր կայ, դո՛ւ ես Հայաստան, ես ապրում եմ քո սրտի մէջ, իմ Հայաստան» ձայնակցելով երգչուհու երգացանկից սիրուած ու նոր երգերին:

Կապի Կալոյեանն էլ յուզուած էր, ուրախ ու խաղաղուած. «Նկատեցի, որ մեր հայ համայնքը կարօտել էր հայկական ժողովրդական երաժշտութեանը: Շատ ուրախ եմ, որ առանց ճիգ գործադրելու, իմ երգով կարողացայ հեշտօրէն հաղորդակցուել հանդիսատեսի հետ, ինչն ինձ համար շատ կարեւոր էր: Այդ  դրական լիցքերը ինձ կ՛ուղեկցեն դէպի հայրենիք»:

 

 

 

Նախորդը

Թուրքիոյ Հանրապետութեան Նախագահ Էրտողանի` 24 Ապրիլի Առիթով Նոյնատեսակ Ուղերձը

Յաջորդը

Մայիսի 9` Հայոց Եռատօն

RelatedPosts

Ընտրութիւնները` Մեր Ետին
Անդրադարձ

Վարդագոյն Ժապաւէնը` Կնոջ, Աղջիկներու Եւ Մօր Իրաւունքը

October 29, 2026
Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.