Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Հրապարակ»-ի Հարցազրոյցը Իրանի Հանրապետութեան Խորհրդարանի Պատգամաւոր Կարէն Խանլարեանի Հետ

Ապրիլ 19, 2018
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

«Թուրքիայի Նպատակը Սիրիայի Մասնատումն Է»

Վարեց` ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆԸ

Թուրքիայի ներխուժումը Սիրիա հայկական մամուլում մեկնաբանւում եւ գնահատւում է ոչ այնքան ահաբեկչութեան դէմ պայքարի պարունակում, որքան` ռուս-թուրքական մերձեցումից յետոյ Թուրքիայի ձեռքերին ազատութիւն տրուելու տեսանկիւնից: Եւ դա պատահական չէ, քանի որ հէնց ռուս-թուրքական մերձեցումից յետոյ միանգամայն նոր իրավիճակ ստեղծուեց Սիրիայում, որն իր ազդեցութիւնն է թողել նոյնիսկ Միացեալ Նահանգների գլխաւորած քոալիսիոնի գործողութիւնների վրայ: Հետաքրքիր է նաեւ Արեւմուտքի հաւատարիմ վերաբերմունքը` Ասթանայի հարթակում ընթացող Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ քննարկումների նկատմամբ, որոնք, եթէ հետեւենք եռեակի յայտարարութիւններին, միտուած են Սիրիայի խնդրի կարգաւորմանը: Իրանի իսլամական խորհրդարանի հայ պատգամաւոր Կարէն Խանլարեանը, սակայն, կարծում է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Ասթանայի հարթակում ոչ այնքան համագործակցում են, որքան հետապնդում են սեփական արտաքին քաղաքական շահերը` տարածաշրջանում իրենց ազդեցութեան պահպանման եւ ամրապնդման հեռանկարով: Նրա կարծիքով, Սիրիայի խնդրի կարգաւորման հարցերում Իրանի եւ Ռուսաստանի տեսակէտները մեծ հաշուով հակասում են Թուրքիայի տեսակէտներին, սակայն Ասթանան տուեալ պահին միակ հարթակն է, որ դիցուք Ռուսաստանին եւ Իրանին հնարաւորութիւն է տալիս ինչ-որ չափով վերահսկելի պահել Թուրքիայի գործողութիւնները Սիրիայում:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ.- Այսինքն, հակառակ պարագայում, Թուրքիան կարող է աւելի՞ հեռուն գնալ:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Այո՛: Ռուս-թուրքական հակամարտութիւնն այս տարածաշրջանում դարաւոր պատմութիւն ունի: Այս երկրները միշտ էլ վիճարկել են տարածաշրջանային առաջատարի դերը: Այսօր Սիրիայի թուլանալով` թուլանում է նաեւ Ռուսաստանը: Եւ Թուրքիան դա լաւ է հասկանում ու, խաղալով Ռուսաստանի դաշնակցի դերը (չենթարկուելով Ռուսաստանի դէմ միջազգային պատժամիջոցների պահանջներին, կազի եւ զինատեսակների աշխուժ առեւտրային գործարքներ կնքելով), առաջ է տանում իր գործերը Սիրիայում: Բայց Թուրքիան ոչինչ անել չէր կարող, եթէ, ի հեճուկս Իրանի, շարունակէր միանշանակ պաշտպանել Սէուտական Արաբիա-Իսրայէլ-Միացեալ Նահանգներ հակաիրանական եռեակի գիծը: Էրտողանը դիմել է խորամանկութեան` արհեստական հակասութիւն ձեւաւորելով թուրք-ամերիկեան եւ թուրք-իսրայէլեան յարաբերութիւններում: Նա Իսրայէլը յայտարարում է ահաբեկչական երկիր, միջազգային հարթակներում, ինչպէս դա տեղի ունեցաւ նաեւ վերջերս` կապուած Անգլիայում ռուսական հետախուզութեան նախկին աշխատակցի թունաւորման դէպքի հետ, դէմ գնում Արեւմուտքի յայտարարութիւններին: Իրանում, սակայն, սա դիտարկում են որպէս ժամանակաւոր երեւոյթ եւ համարում, որ վաղ թէ ուշ Թուրքիան կրկին յայտնուելու է ամերիկեան արտաքին քաղաքականութեան շրջագծում: Անհերքելի է, որ, ի տարբերութիւն Ռուսաստանի եւ Իրանի, Թուրքիան Սիրիայի նկատմամբ քրտերի դէմ պայքարի անուան տակ հողային պատերազմ է մղում` զաւթողական յստակ նկրտումներով: Թուրքիայի նպատակը Սիրիայի տարածքային ամբողջականութեան փլուզումն է: Քրտական հարցերում ոչ պակաս զգայուն Իրանը, որքան էլ շահագրգիռ լինի Սիրիայի ամբողջականութեան պահպանման հարցում, չի կարող այս պահին կտրուկ առճակատման գնալ Թուրքիայի հետ վերջինիս զօրքերի` Աֆրին ներխուժելու պատճառով: Թուրքիայի այդ քայլն իր հերթին հարուած է նաեւ Սէուտական Արաբիային, որ նոյնպէս փորձում է աշխուժ դերակատարութիւն ունենալ Մերձաւոր Արեւելքում, ինչը չի համապատասխանում Իրանի ծրագրերին:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ.- Իսկ ի՞նչ հանգուցալուծում կ՛ունենայ այս բարդ իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ Իրանն էլ աւելի է փորձում սիրաշահել Թուրքիային` օգտագործելով Ազրպէյճանի հետ իր յարաբերութիւնները` առաջարկելով նորանոր հաղորդակցութեան ծրագրեր:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Դժուար է ասել, թէ ի՛նչ վերջաբան կ՛ունենայ Սիրիայի կարգաւորման գործընթացը կամ, որ աւելի ճիշդ է ասել` սիրիական պատերազմը: Այստեղ կայ քաղաքական լրջագոյն խնդիրների բախում: Կողմերից իւրաքանչիւրը փորձում է պարտուած չհեռանալ, թէեւ բոլորն էլ բարոյական պարտութիւն արդէն իսկ կրել են այդ պատերազմում: Նկատի ունեմ այն տառապանքները, որ պատճառուել են Սիրիայի ժողովրդին, եւ` այն անվերականգնելի կորուստները, որ հասցուել են այդ երկրի յիրաւի ծաղկուն քաղաքներին ու տնտեսութեանը: Սակայն անխուսափելիօրէն գալու է օրը, եւ այս հակամարտութեան աշխուժ կողմերը կրկին վերադասաւորուելու են իրենց աշխարհաքաղաքական դաշինքներում, որովհետեւ նրանց փոխյարաբերութիւնները, վերջին հաշուով, համաշխարհային աշխարհաքաղաքական բեւեռներով են պայմանաւորուած: Իսկ ինչ վերաբերում է այս փուլում Իրան-Ազրպէյճան յարաբերութիւններում նկատուող տնտեսական աշխուժութեանը` կապուած տարանցիկ ճանապարհների հետ, կարող եմ ասել, որ դա Իրանի համար գերխնդիր չէ եւ որեւէ կերպ չի անդրադառնայ Հայաստանի հետ Իրանի յարաբերութիւններին: Իրան-Ազրպէյճան տնտեսական ծրագրերը, որքան էլ Պաքուից դրանք ներկայացնեն որպէս Հայաստանի շրջափակման կամ մեկուսացման ծրագրեր, միեւնոյն է, ժամանակի որոշակի կտրուածքում, երբ տարածաշրջանում յստակեցուեն ուժերի փոխյարաբերութիւնները, այդ ծրագրերը կ՛ենթարկուեն որոշակի սրբագրումների` քաղաքական հիմնական օրակարգերի ազդեցութեան տակ:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ.- Պարո՛ն Խանլարեան, համաշխարհային մամուլն էլ գրում է, որ այսօր Սիրիայում Թուրքիան դարձել է հիմնական խաղացող` մինչեւ այն աստիճան, որ նոյնիսկ ՄԱԿ-ը չի պահանջում թուրքական բռնագրաւող զօրքերը դուրս բերել Սիրիայի տարածքից: Կարելի՞ է պնդել, որ Սիրիայի խնդրի կարգաւորման գործընթացում Թուրքիայի ինքնագլուխ պահուածքը բխում է Միացեալ Նահանգների եւ միջազգային քոալիսիոնի շահերից:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Ես կ՛ասէի` Թուրքիայի պահուածքն առնուազն չի շօշափում Արեւմուտքի շահերը Մերձաւոր Արեւելքում: Բանն այն է, որ Միացեալ Նահանգներ եւ քոալիսիոնը ձգտում են Սիրիայում նոր իշխանութիւն ձեւաւորել եւ` առաւել կառավարելի ընդդիմութիւն: Արեւմուտքը եւս հանդէս է գալիս Սիրիայի միասնականութեան օգտին, սակայն` ո՛չ Ասատի ուժեղ եւ միանձնեայ իշխանութեան պայմաններում: Համաձայն չեմ այն պնդումների հետ, որ Թուրքիան հիմնական խաղացող է դարձել Սիրիայում: Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգներն աւելի մեծ ուժեր ունեն Սիրիայում եւ աւելի հզօր ռազմական սարքեր, սակայն այդ երկրները, նրանց հետ` նաեւ Իրանը, ի տարբերութիւն Թուրքիայի, որ հակաահաբեկչական պայքարի անուան տակ բացայայտ զաւթողական պատերազմ է սկսել, աւելի շատ հակուած են Սիրիայի խնդրի քաղաքական կարգաւորմանը եւ այդ երկրի միասնականութեան պահպանմանը եւ դրանով իսկ առաւել ծանրակշիռ դերակատարութիւն ունեն, քան` Թուրքիան: Վերջինս ստիպուած կը լինի վաղ թէ ուշ դուրս գալ ոչ միայն Իրաքից, որտեղ եւ` տարածքից: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան ՕԹԱՆ-ի անդամ երկիր է, եւ նրա պահուածքն անհասկանալի է նաեւ այդ պարունակում: Հիւսիսատլանտեան դաշինքի համար անթոյլատրելի են նմանատիպ գործողութիւնները: Եւ սա նոյնպէս հանգամանք է, որ յուշում է Թուրքիայի աշխուժութեան ժամանակաւոր լինելը:

Սիրիայում Թուրքիայի գործողութիւնները յղի են վտանգներով հէնց Անգարայի համար: Սա ինձ յիշեցնում է Իրաքի ներխուժումը Քուէյթ` 1990-1991 թուականներին, որ յայտնի է նաեւ «Ծոցի առաջին ճգնաժամ» անուամբ: Այն աւարտուեց միջազգային ուժերի ներգրաւմամբ ու Իրաքի պարտութեամբ: Դա Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ առաջին խոշոր ռազմական բախումն էր` օդային ուժերի եւ գերճշգրիտ զէնքի աննախադէպ օգտագործմամբ, ինչը, շատ մասնագէտների կարծիքով, վկայել է նաեւ ռազմական արուեստում նոր դարաշրջանի բացման մասին: Եւս մի յատկանշական բան` Իրաք-քուէյթեան հակամարտութիւնը լայնօրէն լուսաբանւում էր մամուլում եւ հեռուստատեսութեամբ: Նոյն բանը նկատւում է նաեւ հիմա` կապուած թուրքական «Ձիթենու ճիւղ» գործողութեան հետ: Անգարան հասկանում է դա եւ կը փորձի առաւել զգուշ խուսանաւել ինչպէս Արեւմուտքի, այնպէս էլ իր հզօր հարեւանների` Ռուսաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւններում:

 

Նախորդը

Սուրիոյ Վիճակը Կը Մնայ… Բարդ Ու Վտանգաւոր

Յաջորդը

Թուրքիա Ինչո՞ւ Ընդունած Է Յորդանանի` Ազատ Առեւտուրի Համաձայնագիրը Վերանայելու Պահանջը

RelatedPosts

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան
Հարցազրոյց

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան

Յունիս 24, 2025
«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան
Հարցազրոյց

«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան

Յունիս 20, 2025
«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան
Հարցազրոյց

«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան

Յունիս 13, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?