Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 20-րդ հանգրուանի ծիրին մէջ կատարուած շաբաթ օրուան մրցումին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց իր հիւրին` Ահլի Սայտայի դէմ: Այսպիսով խումբը վերջնականապէս հեռացուց Գ. դասակարգ փոխադրուելու վտանգը, որ կը սպառնար խումբին:
Յաղթանակը կարեւոր էր, որովհետեւ յաւելեալ պարտութեան մը պարագային խումբին կացութիւնը պիտի վատթարանար:
Յակոբ Տօնապետեանի (61-րդ) եւ Սերժ Չաքըրեանի (77-րդ) նշանակած երկու կոլերուն շնորհիւ ՀՄԸՄ ապահովեց տարեշրջանի իր 20-րդ կէտը` 10-րդ վտանգաւոր դիրքէն բարձրանալով 8-րդ դիրքի:
Սաժես 9-րդ դիրքէն նահանջեց 10-րդ դիրք, 4-1 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք Նասեր Պար Էլիասէն:
Նշենք, որ շաբաթ օրուան յաղթանակին մէջ իրենց մեծ եւ կարեւոր դերակատարութիւնը ունեցան խումբին համակիրները, որոնք քաջալերեցին ՀՄԸՄ-ի մարզիկները:
Ինչ կը վերաբերի կրտսերներու ախոյեանութեան 9-րդ հանգրուանին, ՀՄԸՄ 6-4 արդիւնքով յաղթեց Շապապ Ղազիէին, Սերժ Օսքեան նշանակեց 5 կոլ, մինչ վերջինը` Էլիա Մաթար:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Շապապ Սահել | 15 | 2 | 3 | 53 | 19 | 47 |
2.- Շապապ Ղազիէ | 15 | 4 | 1 | 51 | 20 | 46 |
3.- Պըրժ | 13 | 5 | 2 | 39 | 18 | 44 |
4.- Մապարրա | 11 | 4 | 5 | 38 | 24 | 37 |
5.- Ահլի Նապաթիէ | 8 | 4 | 8 | 31 | 30 | 28 |
6.- Նասեր Պար Էլիաս | 8 | 3 | 9 | 25 | 27 | 27 |
7.- Իժթիմահի | 6 | 4 | 10 | 28 | 37 | 22 |
8.- ՀՄԸՄ | 6 | 5 | 10 | 19 | 34 | 20 |
9.- Ահլի Սայտա | 4 | 7 | 9 | 23 | 29 | 19 |
10.- Սաժես | 4 | 5 | 11 | 26 | 41 | 17 |
11.- Ամալ Մաարաքէ | 2 | 6 | 12 | 21 | 52 | 12 |
12.- Մաժտալ Այնճար | 3 | 3 | 14 | 16 | 39 | 12 |