Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանէն յետաձգուած երկու մրցումները տեղի կ՛ունենան այսօր, մինչ երրորդը վաղը` չորեքշաբթի:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող ՀՄԸՄ, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ կը հիւրընկալէ Թրիփոլիի Մութթահետը, երեկոյեան ժամը 20:30-ին:
Նոյն ժամուն, Ղազիրի մէջ, Թատամոն հիւրը կ՛ըլլայ Սաժեսի:
Այս հանգրուանը կ՛աւարտի վաղը, երբ երեկոյեան ժամը 20:30-ին, Պիպլոս կը հիւրընկալէ Ռիատին:
Ստորեւ` դասաւորման այժմու պատկերը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- ՀՄԸՄ | 14 | 2 |
| 2.- Շանվիլ | 13 | 4 |
| 3.- Ռիատի | 13 | 3 |
| 4.- Սաժես | 12 | 4 |
| 5.- Պէյրութ | 9 | 8 |
| 6.- Մութթահետ | 8 | 8 |
| 7.- Լուէյզի | 6 | 11 |
| 8.- Անթունիէ | 5 | 12 |
| 9.- Պիպլոս | 2 | 14 |
| 10.- Թատամոն | 0 | 16 |


