Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը այս տարուան ընթացքին իր գումարած առաջին նիստին հրապարակեց Լիբանանի ֆութպոլի Ա. եւ Բ. դասակարգերու ախոյեանութիւններուն դարձի առաջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը: Անոնք կը սկսին այս շաբաթավերջին` ձմեռնային կարճ արձակուրդէ մը ետք, որուն ընթացքին խումբերը դադար առնելէ զատ օտար մարզիկներու փոփոխութիւններ ալ կատարեցին:
Տարուան առաջին իսկ նիստին տնօրինուեցան մեծ թիւով կախակայումի պատիժներ:
Սկսելով Գ. դասակարգէն` կախակայուեցան հետեւեալ մարզիկները.
Ապպաս Համտան (Հարուֆ ակումբ, 5 մրցում), Ապտելմընհեմ Սաֆա (Խըյուլ, 3 մրցում), Էլի Ֆինիանոս (Ամալ Սալամ Զղարթա, 6 մրցում), Իպրահիմ Ֆըրիմ (Անսար Հաուարա, 4 մրցում): Մէկական մրցումով կախակայուածներուն շարքը եղաւ բաւական երկար:
Կախակայուեցան նաեւ շարք մը պատասխանատուներ. Իմատ Արաժի (Նահտա Պար Էլիաս)` վեց ամիս, Եունես Մաարապունի (Նահտա Պար Էլիաս)` վեց ամիս, Թոնի Սաթ (Ամալ Սալամ Զղարթա)` երկու ամիս:
Նշենք, որ Նահտա Հար Էլիաս ստացաւ նաեւ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք մը:
Ֆութսալի պարագային, Հըրրիէ Սայտայի (Ա. դասակարգ) մարզիկներէն Ահմետ Նասրալլա կախակայուեցաւ երեք մրցումով, Արայա Շաապիի (Գ. դասակարգ) մարզիկ Նեժիպ Շամշում` վեց մրցումով, իսկ Մուաուատի (Գ. դասակարգ) մարզիկներէն Մարք Ռըշուան եւ Նեպիհ Հարֆուշ` վեցական մրցումով:
Ինչ կը վերաբերի Ա. եւ Բ. դասակարգի ախոյեանութեան 12-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ |
||
ՇԱԲԱԹ, 6 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Իսլահ Պըրժ Շիմալի – Ահտ | 14:15 | Սուր |
Շապապ Արապի – Նըժմէ | 14:15 | Պհամտուն |
Ռասինկ – Ախա Ահլի Ալէյ | 16:00 | Սայտա |
ԿԻՐԱԿԻ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Թատամոն Սուր – Սալամ Զղարթա | 14:15 | Սուր |
Սաֆա – Թրիփոլի | 14:15 | Պհամտուն |
Անսար – Նեպի Շիթ | 16:00 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ |
||
ՈՒՐԲԱԹ, 5 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Մապարրա – Ահլի Սայտա | 14:15 | Ահտ |
ՇԱԲԱԹ, 6 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Սաժես – Պըրժ | 14:15 | Ահտ |
ԿԻՐԱԿԻ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Ահլի Նապաթիէ – ՀՄԸՄ | 14:15 | Քֆարժոզ |
Շապապ Սահել – Ամալ Մաարաքէ | 14:15 | Ահտ |
Շապապ Ղազիէ – Շապապ Մաժտալ Այնճար | 14:15 | Անսար |
Նասեր Պար Էլիաս – Իժթիմահի | 14:15 | Խիարա |