Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանը կը սկսի այսօր` ուրբաթ, 5 յունուարին, Թատամոն – Մութթահետ մրցումով, որ տեղի կ՛ունենայ «Նուհատ Նաուֆալ» մարզահամալիրին մէջ (Զուք): Մրցումը կը սկսի երեկոյեան ժամը 20:30-ին:
Այս հանգրուանը կը շարունակուի յաջորդող երկու օրերուն ընթացքին, երբ իւրաքանչիւր օր (շաբաթ եւ կիրակի), տեղի կ՛ունենան երկուքական մրցումներ:
Այս հանգրուանին ՀՄԸՄ իր մրցումը կը կատարէ կիրակի, 7 յունուարին, երբ երեկոյեան ժամը 17:00-ին հիւրը կ՛ըլլայ Անթունիէի:
Ստորեւ` 14-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՈՒՐԲԱԹ, 5 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Թատամոն – Մութթահետ | 20:30 | Նուհատ Նաուֆալ |
| ՇԱԲԱԹ, 6 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Պիպլոս – Պէյրութ | 17:00 | Ժըպէյլ |
| Լուէյզի – Սաժես | 17:00 | Զուք |
| ԿԻՐԱԿԻ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Ռիատի – Շանվիլ | 17:00 | Մանարա |
| Անթունիէ – ՀՄԸՄ | 17:00 | Անթունիէ |
Ստորեւ` դասաւորման պատկերը` 14-րդ հանգրուանի մրցումներուն նախօրեակին.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- ՀՄԸՄ | 12 | 1 |
| 2.- Շանվիլ | 11 | 2 |
| 3.- Ռիատի | 10 | 3 |
| 4.- Սաժես | 9 | 4 |
| 5.- Պէյրութ | 6 | 7 |
| 6.- Մութթահետ | 6 | 7 |
| 7.- Լուէյզի | 5 | 8 |
| 8.- Անթունիէ | 4 | 9 |
| 9.- Պիպլոս | 2 | 11 |
| 10.- Թատամոն | 0 | 13 |


