Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պատուելով Հայ Որբերի Հերոսին` Պալապան Հոճային

Դեկտեմբեր 22, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԵԼԻՆԷ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ
Հոգեբանական գիտութիւնների թեկնածու

Սարգիս Պալապանեանը, իր աշակերտների համար` Պալապան հոճան (1882-1963) Այնթապի մանկատան ուսուցիչն էր, ով վտանգելով իր կեանքը` փրկել էր հայ որբերին թուրքերից, երբ վերջիններս յարձակուել էին Այնթապի մանկատան վրայ: Նա ոչ միայն ուսողութիւն էր դասաւանդում, այլեւ օրինակ էր դարձել իր սաների համար: Թուրքիայից բռնագաղթից (Հայոց ցեղասպանութիւնից, «Ակունք»-ի խմբ.) յետոյ նա շարունակեց դասաւանդել Հալէպում` շարունակելով մարդկային կեանքեր փրկել:

Ի թիւս բազմաթիւ հերոսների, որոնք յայտնի են Ցեղասպանութեան ժամանակ իրենց բացառիկ արարքներով, ես մեծարում եմ նաեւ Պալապան հոճային` Այնթապում հայ որբերին, այդ թւում եւ իմ հօրը փրկելու համար:

Հայրս այնքան էր տպաւորուած Պալապան հոճայի հերոսութեամբ ու առաջնորդ լինելու ձիրքով եւ իրադարձութիւններն այնպէս էր նկարագրել, որ դրանք երեւակայութեանս մէջ այնպէս են տպաւորուել` կարծես շարժանկարում տեսած լինեմ: Հօրս նկարագրութիւնների շնորհիւ ես դեռ պատկերացնում եմ Պալապան հոճայի թաքցրած ատրճանակն ու նրա` հայ որբերին տուած հաւաստիացումները, թէ չվախենան: Ահա թէ ինչ է գրել հայրս 1920 թ. Այնթապի ամերիկեան որբանոցում կատարուած միջադէպի առնչութեամբ.

… Ամերիկեան մի կազմակերպութիւն, որը կոչւում էր Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց, որբանոց էր բացել Այնթապում: Մեզ նման հարիւրաւոր որբերով հաւաքւում էինք շէնքի դիմաց, ամէն օր որոշակի թուով որբերի ընտրում, ներս էին տանում, գրանցում, հաշուառում, լողացնում ու հագցնում: Ի վերջոյ մի օր նրանք վերցրեցին իմ կրտսեր եղբօրը` Պօղոսին: Երբ նրան հարցրին` «Արդեօ՞ք եղբայր կամ քոյր ունէք», նա տուեց մեր անունները: Այսպիսով, Հնազանդն ու ես նոյնպէս դարձանք որբանոցի խնամեալ: Նրանք ինձ ու Պօղոսին տեղաւորեցին տղաների բաժնում, իսկ Հնազանդին` աղջիկների: Նրանք մեզ տուեցին յատուկ համազգեստ, որի շապիկի թեւքերին համարներ էին գրուած: Պօղոսը 101-ն էր, ես էլ` 102-ը. Մենք շատ հպարտ էինք այդ թուերով, կարծես ռազմական շքանշան լինէր:

Քանի որ ես մի փոքր գրել-կարդալ գիտէի, ինձ գրանցեցին աւելի բարձր դասարանում, իսկ Պօղոսին` մանկապարտէզում: Մենք ամէն օր կանոնաւոր դասեր ունէինք, այդ թւում` երաժշտութիւն եւ մարմնամարզութիւն:

Այսպէս շարունակուեց մինչեւ 1920 թ. սկիզբը, երբ ֆրանսացիները, ովքեր Այնթապում փոխարինել էին բրիտանացիներին, սկսեցին դուրս գալ այստեղից: Ի հարկէ թուրքերը ուրախ էին դրա համար, իսկ հայերը` վախեցած: Հայկական կազմակերպութիւններն սկսեցին որբանոցում հերթապահութիւն անել, որպէսզի թոյլ չտան` թուրքերը հայկական նոր ջարդեր իրականացնեն: Մենք սովոր ենք ամէն գիշեր տեսնել զինուած հայ մարդկանց, ովքեր շրջում էին շէնքի շուրջը եւ ապահովում մեր անվտանգութիւնը:

1920 թ. ապրիլեան մի առաւօտ մաթեմաթիքայի դասին էինք… Մեր ուսուցիչը` Պալապան հոճան, ում մի աչքը կոյր էր, շատ խիստ էր: Յանկարծ կրակոցի ձայներ լսուեցին, նա դասարանից դուրս վազեց, ապա վերադարձաւ, եւ ի զարմանս մեզ` գրպանից հանեց տասը միլլիմեթրանոց ատրճանակն ու հրամայեց.

– Երեխանե՛ր, պէտք չէ վախենալ,- ապա իջաւ բակ, որտեղից բղաւում էր «Silah bashina!», ինչը թուրքերէնից թարգմանաբար նշանակում է` «Ի զեն»:

Հայերի եւ թուրքերի միջեւ կռիւ սկսուեց:

Արդէն իսկ լարուածութիւն կար երկու խմբի միջեւ: Հալէպից բերուած որբեր կային, որոնց բնակեցրել էին թուրքական թաղամասում: Հայերի ղեկավար մարմինը ապահովութեան համար այդ որբերին բերել էր մեր որբանոց: Ֆրանսական բանակը կայանել էր հայկական թաղամասում` Ամերիկեան քոլեճի յետեւում, սակայն այդպէս էլ չխառնուեց բախմանը: Թուրքիայի յարձակումները շարունակուեցին գրեթէ մինչեւ այդ տարուայ աշունը: Անմիջապէս մանկատան դիմաց` թուրքական թաղամասում, մզկիթ կար, որտեղից էլ թուրքերը կրակ էին արձակում: Բարեբախտաբար, մեր մանկատան շէնքի յետեւում մի մեծ քարանձաւ կար, որտեղ ապաստանում էինք վտանգի դէպքում: Մեծ տղաները քարանձաւից մեր մանկատուն միջանցք էին բացել, այնպէս որ, մենք կարող էինք ապահով հասնել մեր ննջասենեակ: Աւազներով լի պարկերը պաշտպանում էին մեր ննջարանների պատուհանները:

Սարգիս Պալապանեանը ծնուել էր 1882 թ. մայիսի 15-ին, Այնթապում, մի թաղամասում, որի բնակչութեան կէսը հայեր էին: Նա հինգ քոյր եւ չորս եղբայր ունէր, ովքեր վաղամեռիկ էին: Չորս տարեկան հասակում պատահարի պատճառով կորցրել էր աչքը: Նրա մայրը որոշել էր տղայի մազերն աճեցնել մինչեւ տասը տարեկան, ապա դրանք կտրել Սուրբ Գէորգ եկեղեցում` տղայի խնամակալութիւնը վստահելով տեղի սուրբ հօրը: Քանի որ թաղի երեխաները երկար մազերի համար ծաղրում էին նրան, եօթ տարեկանում մտնում է վարսավիրանոց եւ մազերը կտրել տալիս` զայրացնելով մօրը: Ինը տարեկանում նա կորցնում է հօրը եւ ստիպուած լինում լքել աւետարանական դպրոցն ու աշխատել, որպէսզի աջակցի իր ընտանիքին: Սկսում է ծխախոտ վաճառել: Քանի որ թուրք տղաները հանգիստ չէին թողնում հայ տղաներին, նա սովորել էր ջախջախել թշնամուն. այդ ընդհարումների պատճառով մի օր նրա գլուխը պատռուել է քարի հարուածից:

Իր յուշերում [Balabanian, Sarkis (Balaban Khoja), 1983, The Hot and Cold Days of my Life (in Armenian) Toranian, T (Ed.), Aleppo: Shark], որոնք լոյս են տեսել յետմահու, Պալապանեանը նկարագրում է իր կողմից կեանքեր փրկելու մի քանի դէպք.

«1916 թ. ամռանը սկսեցին Թուրքիայից տեղահանել աւետարանչական եւ կաթոլիկ հայերին, առաքելական հայերին արդէն իսկ ուղարկել էին անապատների խորքերը: Նրան խնդրել էին աշխատել մի ամերիկեան որբանոցում, որտեղ հոգ էին տանում աւելի քան 150 հայ որբի մասին: Նա աշխատում է ոչ միայն որպէս նպարեղէն վաճառող, այլեւ` որպէս ուսուցիչ եւ որբացած երեխաների հայր: Ի լրումն իր պարտականութիւնների` Պալապանեանն օգնութիւն էր տրամադրում նաեւ բանտարկեալներին: Ինքը եւս բանտարկեալ էր եղել եւ անձնակազմին լաւ գիտէր: Բայց դա չէր խանգարել, որ նրան ծեծի եւ շանթաժի ենթարկէին` բանտարկեալներին օգնելու համար:

1916 թ. փետրուարեան մի ցրտաշունչ օր մանկատան համար հաց գնելիս հանդիպում է մի կնոջ, ով լացում էր մի փոքրիկ տղայի համար, ում բռնի պահում էին: Նա գրում է. «ինձ համար այս այրու խնդրանքը անակնկալ չէր, քանի որ նրա պէս շատերն էին ինձ խնդրել` օգնելու այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են` առեւանգումը, ազատազրկումն ու բռնի իսլամացումը»:

Սուազցի այրին տեղահանութիւնից յետոյ Այնթապում կարողացել էր աշխատանքի անցնել մի չեչեն մեծահարուստի տանը` այդպիսով փրկելով իր կեանքը: Այդուհանդերձ, նա եկել էր ոչ թէ իր, այլ հայ երեխայի համար: Արցունքներն աչքերին նա պատմում էր, որ մի շաբաթ առաջ իր տէրը գնել էր այդ երեխային Այնթապի Թել Պաշար գիւղից, մտադիր էր թլբատել տղային ու իսլամացնել: Չնայած որ երեխան դիմադրում էր: Տէրն այլ կերպ էր պատժում տղային. երկու օր էր` սովի էր մատնել, սակայն երեխան յամառօրէն դիմադրում էր: Այրին խնդրում է Պալապանեանին` փրկել տղային: Պալապանեանը շարունակում է. «այրին դուրս եկաւ հացի կրպակից: Ես հետեւեցի նրան, որպէսզի իմանամ փոքրիկ հերոսի տեղը: Մենք երկար քայլեցինք, մինչեւ որ հասանք Քիւրտ անուամբ գագաթը, որի հիւսիսային լանջին տեղակայուած էր տունը: Նախքան բաժանուելը` մենք պայմանաւորուեցինք փախցնել տղային:

Ուշ ձիւնառատ մի գիշեր, երբ բոլորը ներսում էին, ես` էշի վրայ, ներխուժեցի դէպի չեչենական ոճրաբոյն. հայ տղան զգուշաբար ինձ էր որոնում:

Ես հեռաւորութեան վրայ տեսայ տղային: Մեր պայմանաւորուածութեան համաձայն, նա դրսում էր: Խեղճ երեխան իր շնչով տաքացնում էր սառած ձեռքերը: Ես զարկեցի էշին, որպէսզի արագ առաջ շարժուի: Հասայ տղային: Զգուշօրէն ստուգեցի շրջակայքը. ոչ ոք չկար: Միայն քամին էր սուլում եւ ձիւնը շաղ տալիս դէմքիս:

Առանց ժամանակ կորցնելու` ես մօտեցայ փոքրիկ տղային եւ հայերէն ասացի, որ եկել եմ նրան փրկելու: Տղան երջանիկ էր: Ես նրան դրեցի խուրջինի գրպանում եւ ասպատակեցի էշս: Երբ որ զգացի, որ համեմատաբար ապահով ենք, եւ մեզ ոչ ոք չի հետեւում, տղան պատասխանեց ինձ, որ իր անունը Խնդիր է, մայրը Հայկանուշն է, իսկ հայրը` Արտաշէսը, եւ որ ինքը Խարբերդից է: (89-91)

Մենք սառցակալած հասանք քոլեճի դրանը: Ես վերցրեցի երեխային խուրջինի գրպանից եւ տարայ դռնապանի սենեակ: Նա հազիւ հինգ տարեկան էր: Ունէր սեւ աչքեր, երկար թարթիչներ ու կարմիր այտեր: Դէմքը բաւականին հայկական էր: Նրան գրկած` գնացի որբանոցի հսկիչի` տիկին Օվսաննա Գուփելեանի մօտ եւ ներկայացրեցի իրավիճակը»:

Տիկին Օվսաննան հրաժարւում է ընդունել երեխային եւ Պալապանեանին խորհուրդ տալիս հոգ տանել իր ընտանիքի մասին, քանի որ նա կարող է պատժուել, վերջ ի վերջոյ քանի որբ կարելի է փրկել եւ այլն: Իմ առաջարկը տիկին Օվսաննային կրկնելու փոխարէն` վերցրեցի երեխային եւ գնացի տնօրէնի` պարոն Մերիլի աշխատասենեակ:

Այս հիանալի մարդը գրկում է երեխային եւ հրաւիրում Պալապանեանին նստել: Երբ Պալապանեանը պատմում է տղայի պատմութիւնը, պարոն Մերիլն արտասւում է: Այնուհետեւ տիկին Մերիլը հարցնում է ամուսնուն` արդեօ՞ք չի ցանկանում որդեգրել փոքրիկ տղային: Ամուսինը համաձայնՂում է, եւ տիկին Մերիլը երեխային յանձնում է սպասուհուն, որպէսզի վերջինս լողացնի եւ կերակրի նրան:

Այնուհետեւ Պալապանեանն ու Մերիլները աղօթում են Աստծուն` խնդրելով, որ վերջ դնի մարդկանց տառապանքներին:

Ապա Պալապանեանը մէկ այլ պատմութիւն է պատմում այն մասին, թէ ինչպէս է ութ ամիս անց հանդիպում մի երիտասարդ կնոջ, ում եւս տեղահանել էին Թուրքիայից: Այնտեղ` մի մեծ գործարանում, որպէս փախստականների ղեկավար, նկատում է մի երիտասարդ կնոջ, ով ամէն օր լալիս ու աղօթում էր բակի մի անկիւնում: Մի օր համարձակւում է մօտենալ նրան եւ հարցնել, թէ ինչո՛ւ է լաց լինում: Երիտասարդ կինն ի պատասխան ասում է.

Եղբա՛յր, իմ ցաւը սահման չունի: Նախքան ես կը լքէի Խարբերդը, ամուսնուս տարան, ինձ էլ երկու երեխաներիս հետ տեղահանեցին: Իմ նորածինը մահացաւ ճանապարհին: Իսկ միւսին խլեցին ինձնից Այնթապի Թելպաշար գիւղի մօտակայքում: Մինչ օրս ես լսում եմ նրա ճիչը` «մայրի՜կ, մայրի՜կ, նրանք ինձ տանում են… փրկի՛ր ինձ, մայրի՜կ:

Նրա խօսքերը մղկտացրին Պալապանեանի սիրտը: Երբ երիտասարդ կինը մի փոքր հանդարտուեց եւ նայեց նրան, վերջինս մտածեց, որ ինչ-որ տեղ տեսել է այդ աչքերը: Պալապանեանը հարցնում է տղայի անունը: Կինը պատասխանում է. «խնդիր: Նա իմ աւագ որդին էր: Ես աղաչում էի Աստծուն, որ ինձ արու զաւակ շնորհի` խոստանալով նրան հաւատացեալ, լաւ քրիստոնեայ դաստիարակել»: Հարցրեցի նրան, թէ արդեօ՞ք որդու աչքերը նման են իր աչքերին: Նա դրական պատասխանեց եւ սկսեց նորից արտասուել: Պալապանեանը խոստանում է օգնել նրան, այնուհետեւ հարցնում է կնոջ անունը: Իմանալով, որ կնոջ անունը Հայկանուշ է, իսկ նրա հանգուցեալ ամուսնու անունը` Արտաշէս, Պալապանեանը համոզւում է, որ Խնդիրը նրա որդին է: Ես հաւատացրեցի նրան, որ իր որդին կենդանի է եւ ապահով ձեռքերում է գտնւում: Պալապանեանը տիկին Մերիլին նամակով յայտնում է ողջ պատմութիւնը: Տիկին Մերիլը Խնդրին ուղարկում է Հալէպ, որտեղ նա վերամիաւորւում է մօր հետ:

1933 թ., երբ Հալէպի Ուսումնասիրաց դպրոցում ուսուցիչ էր եւ զբաղուած էր աւարտական արարողութիւններով, մի հիանալի երիտասարդ է մօտենում նրան, հանում գլխարկը, եւ գրկում զարմացած Պալապանեանին` ասելով. «Հոճա՛, մոռացե՞լ էք Խնդրին: Քանի որ Պալապանեանը մաթեմաթիքայի դասին բազմաթիւ խնդիրներ էր լուծել, հիացաւ տղայի առաջարկած խնդրով: Ապա Խնդիրը բացատրեց, թէ ո՛վ է ինքը: Պալապանեանը յիշեց ու ողջունեց նրան: Խնդիրը ժամանել էր Միացեալ Նահանգներից, հայ հարսնացու էր փնտռում: Նրանք խարբերդցի մի հայ աղջիկ գտան, հարսանիք արեցին եւ ուղարկեցին Ամերիկա:

Պալապանեանը գրում է.

Կազմելով հայկական ընտանիք` Խնդիրն իր վրէժը լուծեց թուրքերից:

Պալապանեանի յուշերը լի են նման պատմութիւններով:

Նա կամաւորագրւում է բրիտանական բանակ եւ ուղարկւում Այնթապ: Թուրքական զինուորական համազգեստով, հրազէնով եւ 150 փամփուշտով` ճանապարհին որպէս թուրք է ներկայանում: Ապրիլի 1-ին Պալապանեանը նկարագրում է իրադարձութիւնները, որոնք տեղ են գտել իմ հօր յուշերում.

Ապրիլի 1-ն էր: Աղօթքից յետոյ մտանք դասարան: Յանկարծ հրետակոծութեան ձայնը խախտեց մեր անդորրը: Ես ուսանողներին անմիջապէս նկուղ ուղարկեցի եւ որպէս այդ օրուայ հերթապահ` դիրքաւորուեցի: Երիտասարդների մի խումբ իր դիրքում էր: Դիմացի շէնքից կրակ բացեցին մանկատան շէնքի վրայ, բակի կանայք ու երեխաները խուճապահար եղան: Մեր հսկողութեան տակ գտնուող ժողովուրդը լցուեց ամերիկացիների շէնքը:

Պալապանն ու երիտասարդները զբաղեցրեցին իրենց դիրքերը` սպասելով հակայարձակման նշանի: Եւ եկաւ նշանը, որին յաջորդեց լռութիւնը. թուրքական կողմը պարտուել էր, հաշւում էր իր զոհերին:

Յաջորդող օրերին քաղաքը փոքր բերդ էր յիշեցնում: Այդ բերդում թէ՛ տղամարդիկ եւ թէ՛ կանայք ունէին իրենց պարտականութիւնները:

Պալապանեանը շարունակում է.

Տասնհինգ օր աչքերիս քուն չեկաւ, կօշիկներս չհանեցի, ընտանիքս ու երեխաներիս չտեսայ: Որբանոցի տնօրէնը կարեկցում էր ինձ` պահանջելով մի փոքր հանգստանալ:

Որբանոցի եւ Կարմիր խաչի ամերիկացի տնօրէնը` պարոն Պոյտը, ով որոշ ժամանակ դէմ էր մանկատան պաշտպանութեան համար իմ գաղտնի ռազմական գործունէութեանը, այժմ տեսնելով ինձ եւ իմ քաջ մարտիկների հերոսական պայքարը` եկաւ եւ ներողութիւն խնդրեց իր անարդարացի վերաբերմունքի համար:

Դրանից յետոյ մենք ընկերներ դարձանք:  Դուք կարո՞ղ էք պատկերացնել, որ նա նոյնիսկ տուեց ինձ «Պրաունինկ (ատրճանակ)»:

Պայքարի հինգերորդ օրը թուրքերը հրադադար էին առաջարկել: Մենք ընդունեցինք: Օգտուելով առիթից` մենք որբանոցի դիմացի պատուհանների վրայ նորից աւազով լի պարկեր դրեցինք:

Հայ պատուիրակը, ով երբեք զէնք չէր կրել, տեսնելով երեք թուրք ժամապահի, կրակ է բացում նրանց վրայ` խախտելով հրադադարը հէնց այն ժամանակ, երբ պատուիրակութիւնը փորձում էր պայմանաւորուածութիւն ձեռք բերել…

Թուրքական կանոնաւոր բանակը մօտենում էր որբանոցին, մինչդեռ բրիտանացի տնօրէնները հայերին արգելել էին զէնք կիրառել: Հիւանդանոցը, որբանոցը, եւ հայկական թաղամասը արեան գետերի վերածուելու վտանգի մէջ էին: Պալապանեանը շարունակում է.

Հետեւաբար ողջ պատասխանատուութիւնը ինձ վրայ վերցնելով` հրամայեցի տղաներին կրակել: Անհոգ մօտեցող թուրքական բանակը անակնկալի եկաւ մեր անսպասելի եւ վայրի յարձակումներից: Թուրքերը բազմաթիւ զոհեր տուեցին: Նրանք, ովքեր փրկուեցին, փախան: Նրանց զոհերի յստակ թիւը յայտնի չէ, միայն գիտեմ, որ պայքարի աւարտին նրանք այլեւս չէին համարձակւում մօտենալ մեր դիրքերին:

Եւ ես, երբ խրախուսում էի իմ մարտիկներին, յանկարծ լսեցի մի բարձր ձայն, որն ինձ էր կանչում: Շրջուեցի: Բժիշկ Շեֆարտն էր, ով արգելել էր ինձ կռուել: Նա գոռում էր.

– Հոճա՜, հոճա՜, ի՞նչ էք կարծում, կարո՞ղ էք դադարեցնել:

– Բժի՛շկ, ինչու՞ պիտի դադարեցնեմ: Ես պէտք է նորից ու նորից կրակեմ…

Այժմ հէնց ինքը` բժիշկ Շեֆարտն էր ասում.

– Պրաւօ՜, հոճա՛, կրակէ՛ք, այդ թուրքերը ստախօս են: Իմ ննջասենեակի պատուհանները ջարդուել են նրանց կրակոցներից: Այսուհետ ես ձեզ հետ եմ, մինչեւ մահ կռուելու եմ նրանց դէմ` ձեր կողքին:

Պալապանեանը շարունակում է նկարագրել այն համարձակ արարքները, որոնք ցոյց են տալիս, որ նա իր կեանքը նուիրել էր հայ ժողովրդին:

Եկէ՛ք` ոգեկոչենք Պալապան հոճային` մաթեմաթիքայի ուսուցչին, ով Ցեղասպանութեանը յաջորդած տարիներին` 1915-1920 թթ., փրկեց հայ որբերի կեանքը:

 

Գրականութիւն

Balabanian, S. (1983).  Gyankis Dak oo Bagh Orereh [The Hot and Cold Days of my Life]: Aintab, Kesab, Haleb, (T. Toranian, Ed.).
Burjlian. (1975).  Memories of Balaban Khoja.  In, Nor Aintab, Vol. XVI, No. 3, pp. 43-44.
Jamgotchian, H. (2004).  My Legacy, Yerevan: Dall (A. Jamgochian, Tr.), pp. 57-59.
Toranian, T. (1994).  Sarkis Balabanian (1882-1963).  Badmootyoon Antabi Hayots [History of Armenian Aintab], Volume III, E. Babayan (Ed.), pp 945-952.

* Ես շնորհակալ եմ իմ ընկեր Կեսար Չեքիճեանին, ով ծանօթացրեց ինձ Պալապան հոճայի պատմութեան հետ, երբ կարդաց հօրս յուշերը, եւ Յարութիւն Թերճայեանին` Սարգիս Պալապանեանի ուսանողին գտնելու համար, ով ինձ հետ կիսուեց իր յուշերով:

Անգլերէնից թարգմանեց
Անահիտ Քարտաշեանը

«ակունք»

Նախորդը

«Լրագրողներ Առանց Սահմաններու». 2017-ին Աշխարհի Մէջ Զոհուած Են 65 Լրագրողներ

Յաջորդը

ՄԱԿ Մտահոգութիւն Յայտնած Է Իրաքի Քրտական Մարզին Մէջ Տեղի Ունեցող Զարգացումներուն Նկատմամբ

RelatedPosts

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Վահագն Խաչատուրեանի Ցաւակցագիրը Նազարէթ Սապունճեանի Մահուան Առիթով
Անդրադարձ

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Վահագն Խաչատուրեանի Ցաւակցագիրը Նազարէթ Սապունճեանի Մահուան Առիթով

Մայիս 9, 2025
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գործադիր Տնօրէն Հայկակ Արշամեանի Ցաւակցագիրը` Նազարէթ Սապունճեանի Մահուան Առիթով
Անդրադարձ

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Գործադիր Տնօրէն Հայկակ Արշամեանի Ցաւակցագիրը` Նազարէթ Սապունճեանի Մահուան Առիթով

Մայիս 9, 2025
Կոչ
Անդրադարձ

Ցաւակցագիր

Մայիս 9, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?