Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքը երէկ հասաւ իր աւարտին, երբ կատարուեցան 6-րդ հանգրուանի վերջին ճակատումները:
Նախքան երէկուան ճակատումները, յաջորդ հանգրուանին` փլէյ-օֆի մրցումներուն իրենց տոմսերը ապահոված էին Լիվըրփուլ, Մանչեսթըր Սիթի, Պեշիքթաշ, Թոթենհամ եւ Ռէալ Մատրիտ:
Անոնց եկան միանալու վերջին երեք խումբերը` Սեւիլլա, Շախտիոր Տոնեցք եւ Փորթօ:
Երէկուան մրցումներուն մեծագոյն յաղթականը եղաւ Լիվըրփուլ, որ 7-0 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Սպարտակ Մոսկուան: Ֆիլիփ Քութինիօ հանդիսացաւ հեթրիքի հեղինակ:
Կոլերու մեծ տարբերութեամբ յաղթանակ արձանագրեց նաեւ Փորթօ, որ 5-2 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` Մոնաքոն, որ արդէն իսկ դուրս մնացած էր մրցաշարքէն:
Ռէալ Մատրիտ – Պորուսիա Տորթմունտ մրցումը այդքան ալ կարեւորութիւն չէր ներկայացներ վերջինիս համար, որ արդէն իսկ դուրս մնացած էր: Փիեռ – Էմերիք Օպամեյանկ նշանակեց Տորթմունտի 2 կոլերը, իսկ Քրիսթիանօ Ռոնալտօ` Ռէալի երկրորդ կոլերը:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
Ե. ԽՄԲԱԿ | |
Լիվըրփուլ – Սպարտակ Մոսկուա | 7-0 |
Մարիպոր – Սեւիլլա | 1-1 |
Զ. ԽՄԲԱԿ | |
Ֆէյէնուրտ Ռոթերտամ – Նափոլի | 2-1 |
Շախտիոր Տոնեցք – Մանչեսթըր Սիթի | 2-1 |
Է. ԽՄԲԱԿ | |
Փորթօ – Մոնաքօ | 5-2 |
Լայփցիկ – Պեշիքթաշ | 1-2 |
Ը. ԽՄԲԱԿ | |
Ռէալ Մատրիտ – Պորուսիա Տորթմունտ | 3-2 |
Թոթենհամ – Ափոյել Նիկոսիա | 3-0 |