Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 10-րդ հանգրուանին ծիրին մէջ, շաբաթ, 2 դեկտեմբերին, ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը Սաֆայի մարզադաշտին վրայ մրցեցաւ Պըրժի դէմ:
Հակառակ անոր որ Ա. կիսախաղը աւարտեցաւ 0-0 արդիւնքով, բայց Բ. կիսախաղին երկու կազմերը նշանակեցին մէկական կոլ եւ մրցումը աւարտեցաւ 1-1 հաւասարութեամբ:
Մրցումին հաշիւը բացաւ հայրենի ֆութպոլիստ Գէորգ Օհանեան (52-րդ), որմէ երկու վայրկեան ետք Պըրժ նշանակեց իր հաւասարութեան կոլը` շնորհիւ Հասան Ֆըրտաուսի:
Օրուան իրաւարարներն էին Ուասիմ Տանըֆ, Ալի Հաժ եւ Տէյվիտ Ահուր, իսկ չորրորդ իրաւարարն էր Խըտըր Տարուիշ:
Այսպիսով, ՀՄԸՄ ապահովեց տարեշրջանի իր 12-րդ կէտը:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Շապապ Սահել | 22 (26-11) |
2.- Շապապ Ղազիէ | 20 (25-10) |
3.- Պըրժ | 19 (18-9) |
4.- Ահլի Նապաթիէ | 16 (18-14) |
5.- Մապարրա | 16 (16-14) |
6.- Իժթիմահի | 14 (14-11) |
7.- Նասեր Պար Էլիաս | 12 (8-10) |
8.- ՀՄԸՄ | 12 (10-18) |
9.- Ահլի Սայտա | 11 (15-13) |
10.- Սաժես | 9 (14-21) |
11.- Շապապ Մաժտալ Այնճար | 6 (6-19) |
12.- Ամալ Մաարաքէ | 4 (11-27) |