Երէկ` ուրբաթ, 1 դեկտեմբերին Քրեմլինի մէջ տեղի ունեցաւ 2018-ի մոնտիալին վիճակաձգութիւնը: Մոնտիալը տեղի պիտի ունենայ 14 յունիսէն 15 յուլիս 2018-ին:
Հիւրընկալ երկիրը` Ռուսիա, իր խմբակին մէջ ունի արաբական երկու խումբ` Սէուտական Արաբիան եւ Եգիպտոսը:
Փորթուգալ եւ Սպանիա մաս կազմեցին նոյն խմբակին:
Ստորեւ` վիճակաձգութեան արդիւնքը.
Ա. ԽՄԲԱԿ.- Ռուսիա, Սէուտական Արաբիա, Եգիպտոս եւ Ուրուկուէյ:
Բ. ԽՄԲԱԿ.- Փորթուգալ, Սպանիա, Մարոք եւ Իրան:
Գ. ԽՄԲԱԿ.- Ֆրանսա, Աւստրալիա, Փերու եւ Դանիա:
Դ. ԽՄԲԱԿ.- Արժանթին, Իսլանտա, Խրուաթիա եւ Նիկերիա:
Ե. ԽՄԲԱԿ.- Պրազիլ, Զուիցերիա, Քոսթա Ռիքա եւ Սերպիա:
Զ. ԽՄԲԱԿ.- Գերմանիա, Մեքսիքա, Շուէտ եւ Հարաւային Քորէա:
Է. ԽՄԲԱԿ.- Պելճիքա, Փանամա, Թունուզ եւ Անգլիա:
Ը. ԽՄԲԱԿ.- Լեհաստան, Սենեկալ, Քոլոմպիա եւ Ճափոն: