18-25 յունուար 2018-ին Արաբական Միացեալ Էմիրութիւններուն մէջ տեղի պիտի ունենայ Տուպայի պասքեթպոլի միջազգային մրցաշարքը:
Մրցաշարքին կազմակերպիչները նախորդ շաբաթավերջին յայտարարեցին, թէ ցարդ 10 խումբեր պաշտօնապէս հաստատած են, որ պիտի մասնակցին անոր:
Այդ տասը խումբերն են` Ֆիլիփեան կղզիներու ազգային խումբը, Ահլի (Եգիպտոս), Զամալեք (Եգիպտոս), Ռիատի Պէյրութ (Լիբանան), ՀՄԸՄ (Լիբանան), Սալա (Մարոք), Նասըր (Լիպիա), Սաժես (Լիբանան), Իրաքի ոստիկաններու խումբը (Իրաք), Մանամա (Պահրէյն), Ռամալլա (Պաղեստին) եւ Պոլ Ըպաւ Օլ: