Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեան երէկ հրապարակեց ազգային հաւաքականի կազմը, որ Երեւանի մէջ ֆութպոլի բարեկամական մրցումներ պիտի կատարէ Պիելոռուսիոյ (9 նոյեմբեր) եւ Կիպրոսի (13 նոյեմբեր) դէմ:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը հաղորդեց, որ վնասուածքի պատճառով կազմէն դուրս մնաց ուքրանական Սթալի միջնապահ Գոռ Մալաքեան:
Արարատի բերդապահ Արման Մելիքսէթեան, Գանձասար-Կապանի յետսապահ Հայկ Իշխանեան եւ Փիւնիկի միջնապահ Էրիկ Վարդանեան առաջին անգամ ըլլալով կը հրաւիրուին հաւաքական:
Ստորեւ` այդ 24 մարզիկները.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Բեգլարեան (Ալաշկերտ), Գոռ Մանուկեան (Փիւնիկ) եւ Արման Մելիքսէթեան (Արարատ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Կայել Անտոնեան (Մարսէյ, Ֆրանսա), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Գագիկ Դաղբաշեան, Արտակ Եդիգարեան (Ալաշկերտ), Հայկ Իշխանեան (Գանձասար-Կապան), Արտեոմ Միքայէլեան (Շիրակ) եւ Ռոպերթ Դարբինեան (Շիրակ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Հենրիխ Մխիթարեան (Մանչեսթըր Եունայթըտ, Անգլիա), Կամօ Յովհաննիսեան (Թորփետօ, Պելազ, Պիելոռուսիա), Էտկար Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Մարքոս Փիցելլի (Շապապ, Սէուտական Արաբիա), Արազ Օզպիլիս (Պեշիքթաշ, Թուրքիա), Գեղամ Կադիմեան (Վորսքլա, Ուքրանիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Արտեոմ Սիմոնեան (Ալաշկերտ), Էրիք Վարդանեան (Փիւնիկ) եւ Ռումեան Յովսէփեան (Բանանց):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա), Ռուսլան Քորեան (Խապարովսք, Ռուսիա) եւ Սարգիս Ադամեան (Եան Ռեկենսպուրկ, Գերմանիա):


