«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, այսօր եւ վաղը տեղի կ՛ունենան բաւական հետաքրքրական ճակատումներ:
Ինչպէս ծանօթ է, բոլոր խումբերն ալ կատարած են մէկական մրցում եւ այժմ կը կատարեն իրենց երկրորդ մրցումը:
Այսօր տեղի կ՛ունենայ բաւական հետաքրքրական ճակատում մը, որուն ընթացքին Պորուսիա Տորթմունտ կը հիւրընկալէ Ռէալ Մատրիտը: Գերմանական կազմը, ցարդ կը գտնուի իր լաւագոյն օրերուն մէջ` մանաւանդ Պունտըսլիկա»-ի գծով:
Հետաքրքրական կը խոստանայ ըլլալ նաեւ Մոնաքօ-Փորթօ մրցումը:
Ինչ կը վերաբերի վաղը տեղի ունենալիք մրցումներուն, բաւական զօրաւոր ճակատում մը պիտի ըլլայ Փարիզ Սեն Ժերմեն -Պայէրն Միւնիխ մրցումը: Իր կարգին, Սեն Ժերմեն ներկայիս կը գտնուի իր լաւ օրերուն մէջ, մինչ Պայէրն կը կաղայ:
Ստորեւ կու տանք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Սեւիլլա – Մարիպոր | 21:45 |
| Սպարտակ Մոսկուա – Լիվըրփուլ | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Մանչեսթըր Սիթի – Շախտիոր Տոնեցք | 21:45 |
| Նափոլի – Ֆէյէնուրտ Ռոթերտամ | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Պեշիքթաշ – Լայփցիկ | 21:45 |
| Մոնաքօ – Փորթօ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Ափոյել Նիկոսիա – Թոթենհամ | 21:45 |
| Պորուսիա Տորթմունտ – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Պալ – Պենֆիքա | 21:45 |
| Մոսկուայի բանակայիններ – Մանչեսթըր Եունայթըտ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Անտըրլեխթ – Սելթիք | 21:45 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Պայէրն Միւնիխ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ղարաբաղ Ֆ. Ք. – Ա. Էս. Ռոմա | 19:00 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Չելսի | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Օլիմփիաքոս | 21:45 |
| Սփորթինկ Լիզպոն – Պարսելոնա | 21:45 |



