Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«ՀՀ-ն Պէտք Է Միակողմանի Թոյլ Տայ Հետաքննական Սարքերի Տեղադրումը, Դրանից Յետոյ Կոչերը Հասցէական Կը Լինեն» «Թերթ»-ի Հարցազրոյցը Կիրօ Մանոյեանին Հետ

Սեպտեմբեր 18, 2017
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչըրտ Հոկլընտի ասածի մէջ իսկապէս նորութիւն չկայ. խօսքը` Մատրիտեան փաթեթի մասին է: «Թերթ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Վերջինս նշեց, որ անկախ նրանից` Հոկլընտն ի՛նչ է ասել, ի՛նչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրուած փաստաթուղթը իրականում Մատրիտեան փաթեթն է, գուցէ` այլ անունով, բայց դա է, որտեղ կան միջազգային իրաւունքի սկզբունքներն ու դրանց հիման վրայ առաջարկուող բաղադրիչները:

«ԹԵՐԹ».- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել էր այն մասին, որ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած կը լինէր, եթէ Արեւմուտքն ընդունէր իրենց առաջարկները: Ի՞նչ առաջարկների մասին է խօսքը:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Գուշակութեամբ չեմ ուզում զբաղուել: Ասուլիսին ներկայ լրագրողներից մէկը լաւ կը լինէր, որ հարցնէր Լաւրովին այս մասին, որովհետեւ հետաքրքիր է, թէ այդ ի՛նչ առաջարկներ են արել, որից Արեւմուտքը հրաժարուել է:

«ԹԵՐԹ».- Սա չի՞ վկայում արդեօք այն մասին, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները տարբեր դիրքորոշումներ ունեն ԼՂ հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Պարզ է, որ տարբեր պետութիւններ տարբեր մօտեցումներ կարող են ունենալ, բայց իրականութիւնն այն է, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները` Միացեալ Նահանգներ, Ռուսիա, Ֆրանսա, հանդէս են եկել համատեղ, ներկայացրել են իրենց միասնական դիրքորոշումը: Իրենց տեսակէտը արտայայտւում է համատեղ յայտարարութիւններով:

«ԹԵՐԹ».- ՄԽ ամերիկացի նախկին նախագահ Ռիչըրտ Հոկլընտի առաջ քաշած կէտերը, մասնաւորապէս` փոխզիջումների վերաբերեալ, մեծ աղմուկ հանեցին` չնայած ՀՀ իշխանութիւններն ասում են, որ այդտեղ նորութիւն չկայ: Ձեր կարծիքով, հնարաւո՞ր է ներկայումս փոխզիջումներով լուծել հակամարտութիւնը:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Ինձ իսկապէս նեղացնում է մեր լրատուամիջոցների մօտեցումն այս հարցին: Բացատրեմ` ի՛նչ նկատի ունեմ: Հոկլընտն այս յայտարարութիւնն արեց իր պաշտօնավարման ժամկէտի աւարտից երկու օր առաջ, արդէն որպէս նախկին միջնորդ: Հոկլընտը, պարզապէս յայտարարեց, որ ազդարարի` ես գնում եմ, ուրիշն է գալիս: Այդ յայտարարութիւնից յետոյ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ, որտեղ յղում էր արւում յունիսին ու յուլիսին կատարուած իրենց յայտարարութիւններին, որտեղ ասւում էր, որ հարցը պէտք է լուծուի խաղաղ ճանապարհով` բացառելով ուժի կիրառումը, տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներով:

Մեր լրատուամիջոցներն անտեսում են արտաքին գործերի նախարարութիւնը պաշտօնական յայտարարութիւնն ու ընկնում են Հոկլընտի ասած մի բանի յետեւից: Հոկլընտիի ասածի մէջ իսկապէս նորութիւն չկայ, այդ երկուսը միասին Մատրիտեան փաթեթն է:

Անկախ նրանից` Հոկլընտը ինչ է ասել, ի՛նչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրուած փաստաթուղթը իրականում Մատրիտեան փաթեթն է, գուցէ այլ անունով, բայց դա է, որտեղ կան միջազգային իրաւունքի սկզբունքներն ու դրանց հիման վրայ առաջարկուող բաղադրիչները:

Իրավիճակն այսօր այնպիսին չէ, որ հարցի կարգաւորման մասին խօսուի: Հիմա սեպտեմբերին Նիւ Եորքում Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարները երբ հանդիպեն, չեն խօսելու այն մասին, թէ ինչպէ՛ս կարգաւորել ղարաբաղեան հակամարտութիւնը, ո՛չ, խօսելու են նրա մասին, որ Վիեննայի եւ Ս. Փեթերսպուրկի պայմանաւորուածութիւնները կատարուեն: Ակնկալել, վախենալ, որ վաղը մեզ համար անընդունելի բաղադրիչներ կը գործադրուեն, անհիմն է:

«ԹԵՐԹ».- Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ եթէ Հայաստանի համար նորութիւն չէ փոխզիջումային քաղաքականութիւնն, ապա ինչո՞ւ առարկայական բանակցութիւններ չեն վարւում:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Ի՞նչ իմաստ ունի առարկայական բանակցութիւն վարել մէկի հետ, որն ուրիշների ներկայութեամբ պայմանաւորւում է, համաձայնում է, դահլիճից դուրս է գալիս, ասում է` նման համաձայնութիւններ չեն եղել: Չի կարելի նման պետութեան, մարդու հետ խօսել: Ազրպէյճանը դժգոհ է 3 սկզբունքներից, յատկապէս` ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզբունքը կիրարելուց: Դրա համար պէտք է թափ տալ ԼՂ միջազգային ճանաչման գործընթացին: Ազրպէյճանը պէտք է հասկանայ, որ չի կարող պատանդ պահել այս բանակցութիւնները:

«ԹԵՐԹ».- Կարծիքներ կան, որ Վիեննայի եւ Ս. Փեթերսպուրկի պայմանաւորուածութիւնները Ազրպէյճանի կողմից չի էլ կատարուելու, այնինչ հայկական կողմը պնդում է, որ առանց դրա` հնարաւոր չէ բանակցութիւնները սկսել: Համաձա՞յն էք:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Պայմանաւորուածութիւնները իրական են, մեր պահանջը իրական է: Դրա համար ՀՅԴ-ն առաջարկում է, որ Հայաստանը միակողմանի պէտք է կատարի Վիեննայի պայմանաւորուածութիւնները, ասի, որ եկէք` տեղադրէք այդ հետաքննական սարքերը մեր կողմը, որ վերահսկէք զինադադարը: Ազրպէյճանը կը մերժի, թող մերժի, եթէ կ՛ասեն, որ միակողմանի, ուրեմն թող թոյլ տան, որ իրենց մօտ էլ տեղադրեն: Հայաստանը պէտք է յայտարարի, որ միակողմանի կատարում է Վիեննայում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները: Դրանից յետոյ էլ Գասփրչիքը չի ասի, թէ չգիտեմ` որ կողմից էին մեզ վրայ կրակում, ընդհանուր բարոյական կոչեր չեն արուի, յայտարարութիւնները հասցէական կը լինեն:

 

Նախորդը

Մտորումներ Ապրիլեան Պատերազմի Շուրջ

Յաջորդը

Մուսա Լերան Հերոսամարտի 102-ամեակի Տօնակատարութիւններ

RelatedPosts

Համազգայինը Կը Ներկայացնէ «Նեմեսիս» Գեղարուեստական Բեմականացումը` Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիրուած
Հարցազրոյց

Համազգայինը Կը Ներկայացնէ «Նեմեսիս» Գեղարուեստական Բեմականացումը` Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիրուած

Ապրիլ 18, 2025
Ձմեռ Պապի 15 Տարիների Այցելութիւնները
Հարցազրոյց

Ձմեռ Պապի 15 Տարիների Այցելութիւնները

Մարտ 18, 2025
Պայքարի Միջոցով Միայն Կը Մաքրուի Պարտութեան Խարանը. Արա Պուլուզեան
Հարցազրոյց

Պայքարի Միջոցով Միայն Կը Մաքրուի Պարտութեան Խարանը. Արա Պուլուզեան

Յունուար 14, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?