Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մտորումներ Ապրիլեան Պատերազմի Շուրջ

Սեպտեմբեր 18, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՄ ՓՈԼԱՏԵԱՆ

Այս ընթացքում կատարուեց սելեկցիա ընտրում. մնացին նրանք, ովքեր իրօք հասկանում են, որ չի կարելի յանձնել ոչ մի կտոր հող: Սա Հայաստան է: Ինչ ասեն, կեդրոնական կամ ոչ կեդրոնական կամ միջազգային, ազգային գործիչները, սա Հայաստան է եւ վե՛րջ: Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ոչ ոք իրաւունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, յանձման դնել…

Վերոնշեալ խօսքերը պատկանում են անկախութեան բանակի հրամանատար, արցախեան ազատամարտի հերոս Լէոնիդ Ազգալդեանին: Այս արտայայտութիւններն արտաբերելիս` նա կանգնած էր հայի սուրբ բնօրրանի` Արցախ աշխարհի կարմիր բարձունքներից մէկին, այս բառերն ասելիս` նա փորձում էր փոխանցել այն միտքը, թէ ինչո՛ւ կռուել, ինչո՞ւ մարտնչել եւ, վերջապէս, յարգելինե՛րս, ինչո՞ւ ապրել` կրելով այս մեծ ու լայնաղեղ ցաւը մեր սրտերում:  Աւելի ուշադիր կարդալու դէպքում կ՛ընկալենք ու կ՛ըմբռնենք ողջ էութիւնը, կը հասկանանք մի պարզ իրողութիւն. եթէ Լէոնիդ Ազգալդեանն ու սրբատեղի համարուող Եռաբլրում ննջող քաջարի հայորդիները չմարտնչէին ու չապրէին սեփական հողի ազատագրման եւ արդէն իսկ անուրջ դարձած անկախութեան համար, ապա հիմա չէինք ապրի մենք, քանզի դատապարտուած կը լինէինք ոչնչացման:

Գարեգին Նժդեհն ասում է. «Սեփական ուժերով ինքնապաշտպանուելու անընդունակ ժողովուրդները պատժւում են մահուամբ…» Հասարակութեան ամենաստոր խաւը անհայրենասէրներն են: Հարիւրամեակներ շարունակ լիակատար ու երկարատեւ անկախութիւն չտեսած մեր ազգի նուիրեալ զաւակները, ովքեր ապրում էին արտերկրում, Հայաստանում կարողացան կերտել մերօրեայ` 41 հազար եւ կէս քառակուսի քիլոմեթր տարածք ունեցող երկիրը: Գոյապայքարի ընթացում անչափ մեծ աջակցութիւն ցուցաբերուեց սփիւռքահայութեան եւ կամաւորների կողմից, ովքեր զօրուգիշեր ջանադիր աշխատում էին ի վերուստ տրուած հայրենիքի փրկութեան համար: Իսկ եթէ յանկարծ զարմանալի թուաց թիւը, որը քիչ առաջ կարդացիք, ապա ասեմ. Հայաստանի եւ Արցախի տարածքների գումարը հէնց դա է: Կարծում եմ` ոչ ոք մեզանից ուղղակիօրէն իրաւունք չունի տարանջատելու դրանք:

Աւելի քան 25 տարի առաջ էր եւ ինչո՞ւ է այդքան սերտ կապը մեր օրերի հետ, չէ, որ այդ ամէնն արդէն անցեալում է, եւ մենք կարող ենք շրջել Արցախում, հիանալ լեռներով, վանքերով եւ տարաբնոյթ այլ տեսարժան վայրերով, ինչն, ի դէպ, ինքս արեցի օրեր առաջ: Այո՛, դա անհերքելի փաստ է. Արցախը, ինչպէս եղել է հազարամեակներ շարունակ, այնպէս էլ հիմա Հայաստանի անբաժան մաս է, սակայն ի՞նչ է իրապէս կատարւում Արցախում, ի՞նչ իրադարձութիւններ, դէպքեր են տեղ գտնում Հայաստանի այս հատուածում ապրող եւ արարող մարդկանց կեանքում: 1994 թուականի մայիսի 5-ին Խըրխըզիստանի մայրաքաղաք Պիշքեքում, երեք` Հայաստանի, Արցախի եւ Ազրպէյճանի պատուիրակութիւնների կողմից ստորագրուեց հրադադարի մասին համաձայնագիր, որն ուժի մէջ է ցայսօր: Թէեւ գոյապայքարի սկզբին երբեմնի մեծազօր Մեծ Հայքի Ատրպատական եւ Փայտակարան նահանգների տարածքում գտնուող Ազրպէյճանական Հանրապետութեան երկրորդ նախագահ Ապուլֆազ Էլչիպէյն անչափ վստահ ի լուր աշխարհի աւետեց, որ շուտով նա իր նախարարների եւ զինուորների հետ թէյ է համտեսելու Սեւանի ափին, այնուամենայնիւ Հայաստանն հպարտօրէն յաղթանակած ուղեւորուեց միջինասիական նորանկախ հանրապետութեան քաղաքամայր, իսկ ահա Ազրպէյճանն ստիպուած էր ընդունել լիակատար ջախջախիչ պարտութիւնն ու ուղեւորուել այնտեղ, որտեղ եւ ժամանակին սերել են նրանց նախնիները եւ մի շարք ռազմական, քաղաքական միջազգային գործիչների շրջապատում գրիչն առնել ձեռքը:

Ցանկացած ողջամիտ մարդ, ով երբեւէ չի առնչուել սոյն թեմային, կարդալով վերոյիշեալ տողերն` առանց որեւէ կասկածի պիտի մտածէր, թէ հիմա մեր տարածաշրջանում խաղաղութիւն է եւ Արցախն այլեւս պատերազմական երկիր չէ, թէ հայրենի լեռնային դրախտն անվտանգ է լիովին: Սակայն թուրք ցեղն իր ստոր ու անբարոյ հեղինակութիւնից չի հրաժարուի երբեք, բաւական է վերյիշել սոսկ անցած մէկ դարի արարքներն, ու մենք դրանում կը համոզուենք կատարելապէս:

Ընդամէնը մէկ տարի առաջ բարբարոս քոչուորները կրկին փորձեցին ապօրինի, արագընթաց եւ, ինչն է ամէնից կարեւոր, անակնկալ յարձակման միջոցով զաւթել տարածքներ: 2016 թուականի ապրիլի մէկից երկուսի գիշերը ազրպէյճանական զինուած ուժերը լայնածաւալ յարձակում իրականացրին սահմանային գծի ողջ երկայնքով: Լուրը սարսռազդու էր ողջ հայութեան համար:

Մէկ ակնթարթ` եւ մեր ազգն արթնացաւ, ամբողջ հայ ժողովուրդը կրկին համախմբուեց մէկ գաղափարի շուրջ, այն է` հայրենիք եւ պետականութիւն: Անկարող եմ փոխանցել այն բոլոր զգացումները, որոնք առաջանում էին կամաւորական տարատեսակ աշխատանքներ կատարելիս, կարող եմ վստահաբար ասել, որ իւրաքանչիւր արկղը տեղափոխելիս կամ գիշերը տուն վերադառնալիս` բոլորս խորհում էինք աւելին, շա՛տ աւելին անելու մասին: Եթէ գնալ Արցախ կամ արիւն յանձնել զինուորների համար թոյլ չտուեցին, երեւանեան կամաւորները դիմեցին այլ միջոցների, թէպէտ դրանք միանշանակ աւելի օգտաբեր եղան: Չորս օր անց կրկին լսեցինք այդ անիծեալ, «հրադադար» բառը:

Մենք ապրեցինք նրանց շնորհիւ, ովքեր անմահացան: Պիշքեքեան պատմութիւնը կրկնուեց, բայց արդէն` Վիեննայում: Եթէ չլինէր միասնութիւնը, եթէ չլինէր սփիւռքում ապրող մեր հայրենակիցների անծայր օժանդակութիւնը, այո՛, մենք կը շրջէինք այդ թերթը: Ի պատիւ համայն հայութեան, յաղթելով աշխարհի գերտէրութիւնների բոլոր ղեկավարներին, եւս մէկ անգամ հայն ի զօրու եղաւ ապացուցել, որ այդ էջերն անվերջ են:

Յարգելինե՛րս, ժամանակն է քաղելու դասեր: Եթէ բոլորս լոկ մէկ օր ապրենք մեր հայրենիքի համար, հաւատացած եղե՛ք, կ՛ունենանք մեծ ձեռքբերումներ: Գիտեմ եւ համոզուած եմ մէկ բանում, որ յամենայն դէպս իմ սերունդը կերտելու է ամենահզօր եւ երեւելի Հայաստան, թող ոչ ոք գէթ մէկ վայրկեան չկասկածի: Եւ այո՛, ես ապրում եմ իմ հայրենիքի համար, ես հպարտ եմ դրանով…

Երեւան

 

Նախորդը

«Ապարաժ»-ի Խմբագրական. Հայ Ժողովրդի Պատիւը Բարձր Պահելու Առաքելութիւն

Յաջորդը

«ՀՀ-ն Պէտք Է Միակողմանի Թոյլ Տայ Հետաքննական Սարքերի Տեղադրումը, Դրանից Յետոյ Կոչերը Հասցէական Կը Լինեն» «Թերթ»-ի Հարցազրոյցը Կիրօ Մանոյեանին Հետ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025
Թէկուզ Տկար
Անդրադարձ

Ապրիլ 24-ի Շաբաթէն Անդին

Մայիս 13, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?