– Չելսի` Մեծագոյն Յաղթականը
Երէկ գիշեր սկսան «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին խմբակներու դրութեամբ կատարուող մրցումները` Ա., Բ., Գ. եւ Դ. խմբակներուն մէջ:
Չելսի եղաւ մեծագոյն յաղթականը, երբ 6-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց իր հիւրը` Ղարաբաղ Ֆ. Ք.-ն:
Օրուան սպասուած ճակատումը` Պարսելոնայի եւ Եուվենթուսի միջեւ, աւարտեցաւ ի նպաստ սպանական կազմին, որ աւելի քան 78 հազար հանդիսատեսներու ներկայութեան 3-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց: 2 կոլ նշանակեց Լիոնել Մեսսի, իսկ մէկ կոլ` Իվան Ռաքիթիչ:
Մեսսիի նախկին խմբակից Նէյմար իր կարգին նշանակեց 2 կոլ, երբ անոր կազմը` Փարիզ Սեն Ժերմեն, 5-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Սելթիքի դաշտէն:
Մանչեսթըր Եունայթըտ 3-0 յաղթեց իր հիւրին` Պալի: Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան յաղթական կազմին հետ դաշտ ներկայացաւ 90 վայրկեան:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
Ա. ԽՄԲԱԿ | |
Պենֆիքա – Մոսկուայի բանակայիններ | 1-2 |
Մանչեսթըր Եունայթըտ – Պալ | 3-0 |
Բ. ԽՄԲԱԿ | |
Պայէրն Միւնիխ – Անտըրլեխթ | 3-0 |
Սելթիք – Փարիզ Սեն Ժերմեն | 0-5 |
Գ. ԽՄԲԱԿ | |
Չելսի – Ղարաբաղ Ֆ. Ք. | 6-0 |
Ա. Էս. Ռոմա – Աթլեթիքօ Մատրիտ | 0-0 |
Դ. ԽՄԲԱԿ | |
Պարսելոնա – Եուվենթուս | 3-0 |
Օլիմփիաքոս – Սփորթինկ Լիզպոն | 2-3 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (բոլոր մրցումներն ալ պիտի սկսին ժամը 21:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով).
Ե. ԽՄԲԱԿ
Լիվըրփուլ – Սեւիլլա
Մարիպոր – Սպարտակ Մոսկուա
Զ. ԽՄԲԱԿ
Ֆէյէնուրտ Ռոթերտամ – Մանչեսթըր Սիթի
Շախտիոր Տոնեթցք – Նափոլի
Է. ԽՄԲԱԿ
Փորթօ – Պեշիքթաշ
Լայփցիկ – Մոնաքօ
Ը. ԽՄԲԱԿ
Ռէալ Մատրիտ – Ափոյել Նիկոսիա
Թոթենհամ – Պորուսիա Տորթմունտ