5 եւ 11 հոկտեմբերը ճակատագրական օրեր պիտի ըլլան Արժանթինի ֆութպոլի ազգային խումբին համար, որ 2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ (Հարաւային Ամերիկայի գօտի) կարեւոր մրցումներ ունի կատարելիք Փերուի (իր դաշտին վրայ) եւ Էքուատորի (իր դաշտէն դուրս) դէմ:
Իր կատարած վերջին մրցումին, Արժանթին 2 արժէքաւոր կէտեր կորսնցուց, երբ 2-2 արդիւնքով ոչ համոզիչ հաւասարութիւն մը արձանագրեց 10-րդ եւ վերջին դիրքը գրաւող Վենեզուելայի հետ, որ արդէն իսկ դուրս մնացած է:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պրազիլ, որ իր տրամադրութեան տակ ունի 37 կէտ, ցարդ միակ խումբն է, որ ապահոված է Ռուսիոյ իր տոմսը:
Արժանթին, որ այժմ կը գրաւէ 5-րդ դիրքը, 13 կէտով ետ կը մնայ անկէ:
Նշենք, որ դասաւորման առաջին չորս դիրքերը գրաւող խումբերը կ՛ապահովեն մոնտիալի իր տոմսերը, մինչ 5-րդ դիրքը գրաւողը փլէյ-օֆի մրցումներու կը մասնակցի:
Ստորեւ դասաւորման պատկերը` զտումի մրցումներէն 2 հանգրուան առաջ.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Պրազիլ | 11 | 4 | 1 | 38 | 11 | 37 |
2.- Ուրուկուէյ | 8 | 3 | 5 | 28 | 18 | 27 |
3.- Քոլոմպիա | 7 | 5 | 4 | 19 | 16 | 26 |
4.- Փերու | 7 | 3 | 6 | 26 | 25 | 24 |
5.- Արժանթին | 6 | 6 | 4 | 16 | 15 | 24 |
6.- Չիլի | 7 | 2 | 7 | 24 | 23 | 23 |
7.- Փարակուէյ | 6 | 3 | 7 | 17 | 23 | 21 |
8.- Էքուատոր | 6 | 2 | 8 | 24 | 24 | 20 |
9.- Պոլիվիա | 4 | 1 | 11 | 14 | 34 | 13 |
10.- Վենեզուելա | 1 | 5 | 10 | 18 | 35 | 8 |