Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) սկսան Լիբանանի փինկ փոնկի տարիքային ախոյեանութեան մրցումները:
Կրտսերներու (21 տարեկանէն վար) դասակարգին մէջ աղջկանց տիտղոսակիր հանդիսացաւ Նինա Մարգարեան (Անդրանիկ Պէյրութ), որ աւարտականին 3-1 արդիւնքով յաղթեց իր քրոջ` Աննա-Մարիա Մարգարեանին:
Միներվա Ապպուտ (Շարթիէ Տար Նուր) եւ Փաթրիսիա Հոմսի (Մոն լա Սալ), հանդիսացան երրորդ:
Տղոց ախոյեան հանդիսացաւ Ռալֆ Համտար (Ֆետի Աքտաս), որ աւարտականին 3-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Մոհամետ Ֆահըսի (Լիբանանեան բանակ) դէմ:
Պասել Հարպ (Պարայեմ Նապաթիէ) եւ Հասան Քաաքուր (Լիուա Սայտա) գրաւեցին երրորդ դիրքը:
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը: