Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Բ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանին ծիրին մէջ վաղը` կիրակի, ժամը 11:00-ին, ՀՄԸՄ Պուրճ Համուտի աղջկանց խումբը կը մրցի Անուարի դէմ, Պիպլոսի մարզադաշտին վրայ:
Իր կատարած վերջին մրցումին, ՀՄԸՄ բաւական տպաւորիչ ներկայացում մը կատարելով, 53-31 արդիւնքով պարտութեան մատնեց Ժամհուրը (7-17, 7-14, 4-7 եւ 15-15):
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, ՀՄԸՄ Պուրճ Համուտ այժմ կը գրաւէ երրորդ դիրքը:
Կիրակի օրուան մրցումին, եթէ ՀՄԸՄ Պուրճ Համուտ յաղթէ, պիտի գրաւէ դասաւորման առաջին դիրքը:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
1.- Անուար | 4 | 0 | 12 (+54) |
2.- Հուփս | 3 | 2 | 11 (-20) |
3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 3 | 2 | 11 (+26) |
4.- «Եու. Էս. Ժի.» | 2 | 3 | 9 (+14) |
5.- Էներժի | 2 | 3 | 9 (+58) |
6.- Մութթահետ | 2 | 3 | 9 (-10) |
7.- Այնթուրա | 2 | 2 | 8 (-6) |
8.- Ժամհուր | 1 | 4 | 7 (-114) |