19-22 մայիսին Մինսքի մէջ (Պիելոռուսիա) տեղի ունեցած Եւրոպայի սամպոյի ախոյեանութենէն հայրենի մարզիկները վերադարձան 8 մետալով (1 ոսկի, 2 արծաթ եւ 5 պրոնզ), յայտնեց Հայաստանի սամպոյի ֆետերասիոնը:
Եւրոպայի ախոյեան հանդիսացած Տիգրան Կիրակոսեանէն (52 քկ) ետք փոխախոյեան հանդիսացան Արթուր Սահակեան (62 քկ) եւ Գրիգոր Մխիթարեան (52 քկ):
Իսկ պրոնզէ մետալներու տիրացան Մաքսիմ Մանուկեան (57 քկ), Արսէն Ղազարեան (74 քկ), Յարութիւն Սարգսեան (57 քկ), Կոլիա Կարապետեան (62 քկ) եւ Էտկար Մեհրաբեան (90 քկ):
Նշենք, որ Հայաստանի ազգային հաւաքականը Եւրոպայի ախոյեանութեան մասնակցեցաւ 18 մարզիկով: