
Շաբաթ, 21 յունուարին, «Փատովա» պանդոկին մէջ (Սին էլ Ֆիլ) տեղի ունեցան Լիբանանի ողիմպիական կոմիտէի ընտրութիւնները:
Մրցակից կազմի չգոյութեան պատճառով, 14 թեկնածուները առանց ընտրութիւններու նոր նստաշրջանի մը` չորս տարուան համար ընտրուեցան Լիբանանի ողիմպիականի կոմիտէի անդամ:
Նշենք, որ այդ 14 հոգիին մէջ էր նաեւ Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնի նախագահ եւ ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Վաչէ Ծատուրեան:
Ընտրութիւններէն ետք տեղի ունեցաւ պաշտօններու բաժանում` հետեւեալ ձեւով.
Ժան Համմամ (նախագահ), Հաշեմ Հայտար (Ա. փոխնախագահ), Ժորժ Զէյտան (Բ. փոխնախագահ), Իզզաթ Քրայթեմ (Գ. փոխնախագահ), Ֆրանսուա Սաատէ (Դ. փոխնախագահ), Հասսան Ռըսթոմ (ընդհանուր քարտուղար), Ռուլա Ասի (գանձապահ), Սելիմ Հաժ Նիքոլա (հաշուապահ), Մազեն Ռամատան, Վաչէ Ծատուրեան, Էլի Սաատէ, Ժասեմ Քանսօ, Մուհաննատ Տապպուս եւ Ռեմոն Սըքքար (խորհրդականներ):