
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութսալի Ա. եւ Բ. դասակարգերու ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումները, հակառակ անոր որ կարգ մը խումբեր կատարած են 8 մրցում:
Բ. դասակարգին մաս կազմող ՀՄԸՄ Պուրճ Համուտ կրեց տարեշրջանի իր 3-րդ պարտութիւնը Ամալ Պիքֆայայէն` 4-3 արդիւնքով:
Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզ, Տըքուանէ) տեղի ունեցած այս մրցումին, ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Անդրանիկ Կարապետեան (2 կոլ) եւ Սերժ Մելիքեան:
ՀՄԸՄ, որ ցարդ արձանագրած է 5 յաղթանակ եւ կրած 3 պարտութիւն, այժմ կը գրաւէ 5-րդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 15 կէտ: Առաջին դիրքին վրայ է Ղըպէյրի, որ ունի 21 կէտ:
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգին, Պէյրութի դրամատունը ցարդ իր կատարած 8 մրցումներն ալ յաղթանակով աւարտած է` ապահովելով առաւելագոյն 24 կէտը:
Ստորեւ կու տանք նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| «Էյ. Եու. Էս. Թի.» – Պէյրութի դրամատուն | 1-9 |
| Թրիփոլի – Հըրրիէ Սայտա | 8-4 |
| Շուէյֆաթ – Շապապ Էշրեֆիէ | 1-4 |
| 1875-ակումբ – Ժընուպ Ռիատի (վաղը) | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պէյրութի դրամատուն | 24 |
| 2.- Շուէյֆաթ | 16 |
| 3.- Շապապ Էշրեֆիէ | 15 |
| 4.- Լիբանանեան բանակ | 13 |
| 5.- Ֆայհա Թրիփոլի | 11 |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Ռաուտա Տըքուանէ – Ահլի Սայտա | 1-3 |
| Ներքին ապահովութեան ուժեր – «Էյ. Եու. Սի. Ի.» | 8-1 |
| Լուէյզի Զուք Մոսպեհ – Ժամհուր | 11-2 |
| ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Ամալ Պիքֆայա | 3-4 |
| Փաստաբաններու սենտիքա – Ղըպէյրի | 0-7 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ղըպէյրի | 21 |
| 2.- Լուէյզի Զուք Մոսպեհ | 21 |
| 3.- Ահլի Սայտա | 18 |
| 4.- Ամալ Պիքֆայա | 18 |
| 5.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 15 |


