Այսօր եւ վաղը տեղի պիտի ունենան «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի ութական ճակատումներ, որոնց արդիւնքներուն լոյսին տակ աւելի պիտի յստականան յաջորդ հանգրուան հասնող կազմերը: Այժմ մրցաշարքը տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ:
Եթէ պատահի, որ այսօր Մոնաքօ եւ Պայէր Լեւերքուզըն յաղթեն (Ե. խմբակ), Թոթենհամ եւ Մոսկուայի բանակայինները դուրս պիտի մնան մրցաշարքէն:
Զ. խմբակին մէջ, Պորուսիա Տորթմունտ արդէն իսկ ապահոված է յաջորդ հանգրուանի իր տոմսը, մինչ անոր միանալու համար Ռէալ Մատրիտ միայն կէտի մը կարիքը ունի:
Է. խմբակին մէջ, Լայսթըր Սիթի եւ Փորթօ այսօր յաղթանակի կարիքը ունին` անցնելու համար յաջորդ հանգրուան:
Նոյնն է պարագան Ը. խմբակին` նկատի ունենալով, որ յաղթանակ կամ նոյնիսկ հաւասարութիւն արձանագրելու պարագային Սեւիլլա եւ Եուվենթուս կ՛անցնին յաջորդ հանգրուան:
Ստորեւ` այսօրուան եւ վաղուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | |
| Ե. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Մոսկուայի բանակայիններ – Պայէր Լեւերքուզըն | 19:00 |
| Մոնաքօ – Թոթենհամ | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Պորուսիա Տորթմունտ – Լեկիա Վարշաւա | 21:45 |
| Սփորթինկ Լիզպոն – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Քոփենհակըն – Փորթօ | 21:45 |
| Լայսթըր Սիթի – Ֆ. Ք. Պրիւժ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Տինամօ Զաղրեպ – Լիոն | 21:45 |
| Սեւիլլա – Եուվենթուս | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
| Լուտոկորեց – Պալ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պեշիքթաշ – Պենֆիքա | 21:45 |
| Նափոլի – Տինամօ Քիեւ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
| Սելթիք – Պարսելոնա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Ռոսթով – Պայէրն Միւնիխ | 19:00 |
| Աթլեթիքօ Մատրիտ – ՓՍՎ Այնտհովըն | 21:45 |


