Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Իսկական Լրագրողն Ու Խմբագիրն Իմ Պատկերացումներում Պէտք Է Հանրագիտարանային Գիտելիքներ Ունենայ». Ասպրամ Ծառուկեան

Նոյեմբեր 21, 2016
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ԶՐՈՒՑԵՑ ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

aspram-e1463398416771-324x300«Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» Լրագրողների համահայկական համաժողովը Հայաստանի սփիւռքի նախարարութեան հետաքրքիր նախաձեռնութիւններից է, որի շրջանակներում քննարկուեցին լրատուադաշտին առնչուող մի շարք կարեւոր հարցեր, ձեւաւորուեցին նոր ծանօթութիւններ, հիմք դրուեց  գործընկերութեան նոր յարաբերութիւնների, եղան հետաքրքիր առաջարկներ, քննարկումներ: Իրենց լրագրողական փորձառութեամբ  ու տարիների վաստակով յայտնի սփիւռքեան եւ հայաստանեան լրագրողների մասնակցութիւնն այդ համաժողովին մէկ անգամ եւս ընդգծեց, որ լրագրողը նախկին չի լինում, որ նա  կենսունակ, պրպտող ու հետաքրքիր գաղափարներ  առաջ քաշող պէտք է լինի, որ նրանից կարելի է եւ պէտք է սովորել:  Այդպիսի մի վաստակաշատ լրագրողի` գրող, հրապարակախօս, խմբագիր, ՊՆ-ի լրատուական դաշտի երկարամեայ (ՊՆ աշխատակազմի հրատարակչական բաժնի խմբագիր) աշխատակցուհի Ասպրամ Ծառուկեանի հետ էլ ծաւալուեց իմ զրոյցը «Հայերն այսօր»-ի համար:

ՀԱՐՑՈՒՄ.- Յարգելի՛ Ասպրամ Ծառուկեան, արդեօք այս համաժողովները կարո՞ղ են ինչ-որ չափով նպաստել լրագրողական դաշտի զտմանն այնպէս, որ մնացորդն ադամանդ լինի միայն:

%d5%a1%d5%bd%d5%ba%d6%80%d5%a1%d5%b43%d5%a1%d5%bd%d5%ba%d6%80%d5%a1%d5%b42ՊԱՏԱՍԽԱՆ.- Կ՛ուզենայի հաւատալ. յամենայն դէպս իմ ներքին ձգտումը դա է: Համաժողովին մի  լաւ ելոյթ հնչեց` Չեխիայից Աննա Կարապետեանն էր, ինձ հիացրեց նրա սթափ վերլուծականը` թէ ինչպէ՛ս մենք յաճախ խարխափում ենք միջակութեան սահմաններում, որի պատճառով ունենում ենք սայթաքումներ, այսինքն երբեմն  Արցախի մասին հրատապ լուրեր հրապարակելիս օգտւում են ազրպէյճանական աղբիւրներից, որը շատ ցաւալի է: Ես ինքս էլ կարդալով, դիտելով լրատուութիւն, մի տարօրինակ խառնաշփոթ եմ զգում. ով ասես` սահման չգնաց ու ինչ ասես` չբերեց ներկայացրեց, ընդհուպ` ռազմական գաղտնիք: Այս առումով մի հզօր ազդակ է հարկաւոր, վերահսկողութիւն, որպէսզի անգիտութիւնը, ամենաթողութիւնը, ոչ արհեստավարժութիւնը  կամայականօրէն չշարժի իր գրիչը: ժամանակը հասունացել է եւ այս առումով անպայման շրջադարձային փոփոխութիւններ են անհրաժեշտ:

Հ.- Որպէս պաշտպանութեան նախարարութեան երկարամեայ խմբագիր, լրագրող` դուք առնչուել էք տարբեր լրագրողների հետ, ի՞նչ էք կարծում, արդեօք այսօր չի՞ պակասում արհեստավարժ լրագրողի տեսակը:

Պ.- Արհեստավարժութեանը զուգահեռ, կ՛ուզենայի ընդգծուէր լրագրողի շիտակ դրսեւորումը, ազնուութիւնը: Դեռեւս  խորհրդային տարիներին լրագրողը կարող էր մի պարզ, հասարակ բանուորուհու նամակի ետեւից գնալ, ամիսներով զբաղուել այդ խնդրով, հասնել ամենավերին օղակներ եւ լուծել` ասենք մի աշխատաւորի բնակարանի խնդիր…Այսօր ես չգիտեմ, թէ արդեօք կա՞ն այդպիսի լրագրողներ, ովքեր մի հասարակ մարդու համար կարող են ամիսներով դռներ ծեծել, նեարդեր փչացնել եւ հասնել արդիւնքի: Այդ առումով, ես պակասը զգում եմ: Անշուշտ նորերի մէջ էլ կան լաւ լրագրողներ, ճարպիկ, լաւ գրիչ ունեցողներ, հրաշալիօրէն նորարարական արհեստագիտութիւններին տիրապետողներ, բայց մի կարեւոր բան, այնուամենայնիւ, պակասում է:

Հ.- Ունենք արեւելահայ ու արեւմտահայ լեզուով լրատուամիջոցնէր. համագործակցութեան համար արդեօք  մէկը միւսին  չե՞ն  խոչընդոտում` լեզուական տարբերութիւնների առումով:

Պ.- Ինքս  այդ առումով  երբեւէ չեմ դժուարացել, լեզուի այդ պատնէշը չունեմ, որովհետեւ  մեր թաղամասում ապրում էին պոլսահայեր, իմ ականջին միշտ հնչում էր չքնաղ, արծաթ արեւմտահայերէնը: Կարելի է եւ պէ՛տք է մեր արեւելահայ լեզուով տպագրուող  մամուլում ներառել նաեւ արեւմտահայերէնով նիւթեր. մենք պէ՛տք չէ կորցնենք այդ հարստութիւնը:

Հ.- Քանի որ  դուք լրագրող ու նաեւ երկարամեայ խմբագիր էք, կը ներկայացնէ՞ք ձեր դիտանկիւնից իսկական լրագրողին, խմբագրին բնորոշ յատկանիշները:

Պ.- Երեւի զարմանաք, սակայն ես շատ եմ կարեւորում լրագրողի բանիմաց-համեստ տեսակը. երբեմն լսում եմ չիմացեալ բարձրագոչ խօսքեր, զաւեշտի հասնող չիմացութիւն, տեսնում եմ վերամբարձ կեցուածքներ, զարմանում եմ երբեմն ու շատ եմ տխրում, զայրանում, երբ երիտասարդ լրագրողը չի ճանաչում մեր մեծերին, բայց յաւակնում է ներկայանալ իբրեւ լրագրող եւ ամէնուր  բարձրաձայնում է այդ մասին: Իսկական լրագրողն ու խմբագիրն իմ պատկերացումներում պէտք է հանրագիտարանային գիտելիքներ ունենայ, հրաշալի տիրապետի հայոց լեզուին, մեր պատմութեանը, քաղաքականապէս գրագէտ ու պատրաստուած լինի: Սրա՛նք են իմ սպասելիքները:

 

 

Նախորդը

Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութեան Տնտեսական Զարգացումը Եւ Ներդրումային Մթնոլորտը

Յաջորդը

Հայերը Պէտք Է Կապ Հաստատեն Թրամփի Հետ` Քոնկրեսի Մէջ Իրենց Հանրապետական Կողմնակիցներու Միջոցով

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?