Երէկ, Ռիատի ակումբին մէջ տեղի ունեցան Լիբանանի մարմնամարզութեան ֆետերասիոնին ընտրութիւնները` ներկայութեամբ ֆետերասիոնին մօտ արձանագրուած բոլոր ակումբներուն:
Այդ ակումբներն են` Ռիատի Պէյրութ, Մոն լա Սալ, Ժամհուր, Պուտտա, Լիսէ Նասիոնալ, Մուժամահ Հարիրի, Նըժում Թրիփոլի, Քասիր, Հուփս եւ Ռաֆիք Հարիրի երկրորդական վարժարան:
7 աթոռի համար իրենց թեկնածութիւնը առաջադրած էին 12 անձեր:
Սակայն, նախքան ընտրութիւններուն սկսիլը, իրենց առաջադրած թեկնածութիւնները յետս կոչեցին Թալեպ Մաժետ, Ահմետ Շարաֆ, Թարեք Ղալայինի, Ուիսամ Սաատէ եւ Այման Աթթար:
Այս պատճառով ալ, այդ եօթը թեկնածուները, մրցակից կազմի չգոյութեան պատճառով ընտրուած նկատուեցան իբրեւ նոր ֆետերասիոնի անդամ:
Ստորեւ` նոր ֆետերասիոնին կազմը.
Մոհամետ Մաքքի (նախագահ), Ռանտա Շիտիաք (փոխնախագահ), Ղասսան Մաժետ (ընդհանուր քարտուղար), Մոհամետ Շարաֆ (գանձապահ), Ռապիհ Տաապուլ (հաշուապահ), Նատիրա Ֆաուազ եւ Ռոժէ Աատ (խորհրդականներ):