Լիբանանի Պետմինթընի ֆետերասիոնի ժամանակաւոր կեդրոնատեղիին` Հուփս Հազմիէի մէջ տեղի ունեցան նոր ֆետերասիոնին ընտրութիւնները` ներկայութեամբ 12 ակումբներէն 10-ին ներկայացուցիչներուն:
Մրցակից կազմի չգոյութեան պատճառով իրենց թեկնածութիւնը առաջադրած անձերը ինքնաբերաբար ընտրուած նկատուեցան նոր ֆետերասիոնի անդամ, յառաջիկայ չորս տարիներուն համար:
Երկրորդ նստաշրջանի մը համար նախագահ վերընտրուեցաւ Ժասեմ Քանսօ:
Ստորեւ` նոր ֆետերասիոնին կազմը.
Ժասեմ Քանսօ (նախագահ), Փոլ Ռուքոզ (փոխնախագահ), Սամիր Շաղուրի (ընդհանուր քարտուղար), Ալի Քազմա (գանձապահ), Ատհամ Մոհսեն (հաշուապահ), Սամիր Քոնսթանթին եւ Ղալեպ Ֆաքիհ (խորհրդականներ):