
2018-ի մոնտիալի ֆութպոլի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, այսօր` ուրբաթ, 11 նոյեմբերին, ժամը 19:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով), Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ կը հիւրընկալէ Մոնթենեկրոն:
Հայաստանի ֆութպոլի հաւաքականը, որ մաս կը կազմէ Եւրոպայի ցամաքամասին Ե. խմբակին, ցարդ իր կատարած երեք մրցումներուն ալ պարտութիւն կրած է:
Հետեւաբար, այս իրողութենէն մեկնելով, այսօր պէտք է անպայման յաղթանակ մը արձանագրել:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը երէկ յայտնեց, որ վիրաւոր ըլլալուն պատճառով այս մրցումէն պիտի բացակայի Դաւիթ Մանոյեան:
Հայրենի հաւաքականի նոր նշանակուած գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեան, որ այսօր պիտի կատարէ իր առաջին մրցումը, երէկ իր տուած մամլոյ ասուլիսին ընթացքին ըսաւ, որ «մեր խաղարկութեամբ համակիրները վերստին պէտք է վերադարձնենք մարզադաշտ»:
Նշենք, որ Հայաստան իր սեփական դաշտին վրայ իր վերջին յաղթանակը արձանագրած է 3 տարի առաջ:
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Ֆրանսա – Շուէտ (Ա. խմբակ) | 21:45 |
| Չեխիա – Նորվեկիա (Գ. խմբակ) | 21:45 |
| Հիւսիսային Իրլանտա – Ազրպէյճան (Գ. խմբակ) | 21:45 |
| Սան Մարինօ – Գերմանիա (Գ. խմբակ) | 21:45 |
| ՀԱՅԱՍՏԱՆ – Մոնթենեկրօ (Ե. խմբակ) | 19:00 |
| Դանիա – Ղազախստան (Ե. խմբակ) | 21:45 |
| Ռումանիա – Լեհաստան (Ե. խմբակ) | 21:45 |
| Անգլիա – Սկովտիա (Զ. խմբակ) | 21:45 |
| Մալթա – Սլովենիա (Զ. խմբակ) | 21:45 |
| Սլովաքիա – Լիթուանիա (Զ. խմբակ) | 21:45 |
Այժմ Ե. խմբակին դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Մոնթենեկրօ | 7 (7-1) |
| 2.- Լեհաստան | 7 (7-1) |
| 3.- Ռումանիա | 5 (6-1) |
| 4.- Դանիա | 3 (3-4) |
| 5.- Ղազախստան | 2 (2-7) |
| 6.- ՀԱՅԱՍՏԱՆ | 0 (1-8) |


