Շաբաթ, 5 նոյեմբերին Ռիմալի մէջ (Զուք Մոսպեհ) տեղի ունեցան Լիբանանի լողարշաւի ֆետերասիոնին ընտրութիւնները:
Մրցակիցի չգոյութեան պատճառով Հարպ ակումբին նախագահ Թոնի Նասսարի գլխաւորած ցանկը ընտրուեցաւ եւ Նասսար դարձաւ Լիբանանի լողարշաւի ֆետերասիոնին նախագահ:
9 աթոռի համար, իրենց թեկնածութիւնը առաջադրած էին 11 անձեր: Սակայն, նկատի ունենալով որ Ապպուտ Իսսա եւ Պասեմ Հութ իրենց թեկնածութիւնը յետս կոչեցին, Նասսարի ցանկը ընտրուեցաւ առանց քուէարկութեան:
Նշենք, որ քուէարկութեան իրաւունք ունեցող 25 ակումբներէն 19-ը ներկայ եղան այս ընտրութեան:
Ստորեւ` նոր ֆետերասիոնին կազմը.
Թոնի Նասսար (նախագահ), Կեպի Տուէյհի (Ա. փոխնախագահ), Ատել Եամմութ (Բ. փոխնախագահ), Ֆարիտ Ապի Ռաատ (ընդհանուր քարտուղար), Մոհամետ Համտան (գանձապահ), Թանիոս Հանին (հաշուապահ), Միշել Հապշի եւ Ժորժ Հապայեպ (խորհրդականներ):