Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումներուն, առաջին երեք դիրքերը գրաւող խումբերը` Շիրակ, Փիւնիկ եւ Գանձասար – Կապան յաղթանակներ արձանագրեցին յաջորդաբար Բանանցի (2-1), Ալաշկերտի (2-1) եւ Արարատի դէմ (1-0):
Գանձասար – Կապանի կոլը նշանակեց Գեղամ Յարութիւնեան (74-րդ):
Արմէն Մանուչարեան (30-րդ) եւ Վարդան Պօղոսեան (48-րդ` փենալթիով) նշանակեցին Փիւնիկի կոլերը, իսկ Արտակ Եդիգարեան (69-րդ)` Ալաշկերտի կոլը:
Վերջապէս, Բանանցի կոլը նշանակեց Գրիգոր Աղէկեան (22-րդ), մինչ Վիուլեն Այվազեան (6-րդ) եւ Մոհամետ Քապա (45-րդ) Շիրակի կոլերը:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Շիրակ | 24 (13-7) |
2.- Փիւնիկ | 21 (15-8) |
3.- Գանձասար-Կապան | 19 (15-11) |
4.- Ալաշկերտ | 19 (17-14) |
5.- Բանանց | 13 (10-17) |
6.- Արարատ | 5 (4-17) |