«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, այսօր եւ վաղը կը կատարուին դարձի ճակատումները: Ցարդ խումբերը կատարած են երեքական մրցում:
Կարեւորագոյն ճակատումը տեղի պիտի ունենայ այսօր, երբ Անգլիոյ մէջ Մանչեսթըր Սիթի հիւրընկալէ Պարսելոնան:
Անգլիական կազմը վրէժ մը ունի լուծելիք Պարսելոնայէն` նկատի ունենալով, որ երթին անիկա Սպանիոյ մէջ 4-0 արդիւնքով ծանր պարտութիւն մը կրեց:
Նշենք, որ Պարսելոնայէն բացի երկու այլ կազմեր եւս` Աթլեթիքօ Մատրիտ եւ Լայսթըր Սիթի, արձանագրած են երեքական յաղթանակ` ապահովելով առաւելագոյն 9 կէտը:
Պայէրն Միւնիխ այսօր կարեւոր մրցում մը ունի կատարելիք, երբ հիւրը ըլլայ ՓՍՎ Այնտհովընի:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
ԱՅՍՕՐ | |
Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
Պալ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
Լուտոկորեց – Արսենալ | 21:45 |
Բ. ԽՄԲԱԿ | |
Պեշիքթաշ – Նափոլի | 19:45 |
Պենֆիքա – Տինամօ Քիեւ | 21:45 |
Գ. ԽՄԲԱԿ | |
Մէօնշընկլատպախ – Սելթիք | 21:45 |
Մանչեսթըր Սիթի – Պարսելոնա | 21:45 |
Դ. ԽՄԲԱԿ | |
Աթլեթիքօ Մատրիտ – Ռոսթով | 21:45 |
ՓՍՎ Այնտհովըն – Պայէրն Միւնիխ | 21:45 |
ՎԱՂԸ | |
Ե. ԽՄԲԱԿ | |
Մոնաքօ – Մոսկուայի Բանակայիններ | 21:45 |
Թոթենհամ – Պայէր Լեւերքուզըն | 21:45 |
Զ. ԽՄԲԱԿ | |
Պորուսիա Տորթմունտ – Սփորթինկ Լիզպոն | 21:45 |
Լեկիա Վարշաւա – Ռէալ Մատրիտ | 21:45 |
Է. ԽՄԲԱԿ | |
Քոփենհակըն – Լայսթըր Սիթի | 21:45 |
Փորթօ – Ֆ. Ք. Պրիւժ | 21:45 |
Ը. ԽՄԲԱԿ | |
Եուվենթուս – Լիոն | 21:45 |
Սեւիլլա – Տինամօ Զաղրեպ | 21:45 |