Եւրոպական երկիրներու մէջ ֆութպոլի շաբաթավերջի մրցումներուն տեղի ունեցաւ կոլերու տեղատարափ, որմէ պաշտպանուելու համար բաւարար չեղան օգտագործուող… անձրեւանոցները («կոլանո՞ց»): Միայն Անգլիոյ բարձրագոյն դասակարգի մրցումներուն ընթացքին բերդերը աւելի քան 35 գնդակներով (կոլերով) ողողուեցան:
ԱՆԳԼԻԱ
Չելսի իր դաշտին վրայ առանց Ճոն Թերիի չկրցաւ լաւ կազմակերպուիլ եւ տեղի տուաւ Լիվըրփուլի առջեւ, որ շատ արագ եւ ամբողջական ֆութպոլ խաղաց: Կարմիրներու մարզիկ Հենտըրսըն նշանակեց բացառիկ կոլ մը: Ուաթֆորտ 30 տարի սպասելէ ետք յաղթեց Մանչեսթըր Եունայթըտի, որմէ կը բացակայէր վիրաւոր Հենրիխ Մխիթարեան: Մանչեսթըր Սիթի շարունակեց յաղթարշաւը:
| Չելսի – Լիվըրփուլ | 1-2 |
| Հալ Սիթի – Արսենալ | 1-4 |
| Լայսթըր Սիթի – Պըրնլի | 3-0 |
| Մանչեսթըր Սիթի – Պուրնըմաութ | 4-0 |
| Ուեսթ Պրոմուիչ – Ուեսթ Համ Եունայթըտ | 4-2 |
| Էվըրթըն – Միտըլզպորօ | 3-1 |
| Ուաթֆորտ – Մանչեսթըր Եունայթըտ | 3-1 |
| Քրիսթալ Փալաս – Սթոք Սիթի | 4-1 |
| Սաութհեմփթըն – Սուանզի Սիթի | 1-0 |
| Թոթենհամ – Սանտըրլենտ | 1-0 |
ՖՐԱՆՍԱ
Բացառիկ հիւրասիրութեամբ (6-0 արդիւնքով պարտուելով ) Քան ընդունեց Փարիզ Սեն Ժերմենը, որուն աստղը` Քաւանի առաջին կիսախաղին արդէն 4 կոլ նշանակած էր: Անգլիական քանի մը խումբեր յուսախաբ շրջագայելէ ետք Մոնաքօ վերադարձած «անառակ որդին»` Ֆալքաօ, Լիլի դաշտին վրայ ճշգրիտ հարուածով նշանակեց յաղթանակի կոլերէն մէկը:
| Քան – Փարիզ Սեն Ժերմեն | 0-6 |
| Մոնաքօ – Ռենն | 3-0 |
| Պորտօ – Անժէ | 0-1 |
| Տիոն – Մեց | 0-0 |
| Լորիան – Լիլ | 1-0 |
| Նանսի – Նանթ | 1-1 |
| Թուլուզ – Կենկան | 2-1 |
| Մոնփելիէ – Նիս | 1-1 |
| Սենթ Էթիեն – Պասթիա | 1-0 |
| Մարսէյ – Լիոն | 0-0 |
ԳԵՐՄԱՆԻԱ
Պորուսիա Տորթմունտ բարի նախանձով վարակուած Գերմանիոյ մէջ կրկնեց Փարիզ Սեն Ժերմենի Ֆրանսայի մէջ իրագործածը: Այս պարագային զոհը Տարմսթատթն էր: Պայէրն Միւնիխ հիւրընկալեց Ինկոլսթաթտը: Խաղի 8-րդ վայրկեանին հիւրերը նշանակեցին մրցումին առաջին կոլը: Պայէրն Միւնիխ մինչ այդ 5 մրցումներ յաղթած էր` նշանակելով 20 կոլ` իր բերդը պահելով անառիկ: Միայն 4 վայրկեան ետք Լեւանտովսքի նշանակեց հաւասարութեան կոլը, իսկ երկրորդ կիսախաղին Պայէրն Միւնիխ 2 անպատասխան կոլ եւս նշանակեց:
| Պայէրն Միւնիխ – Ինկոլսթատթ | 3-1 |
| Պորուսիա Տորթմունտ – Տարմսթատթ | 6-0 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Պայէր Լեւերքուզըն | 2-1 |
| Համպուրկ – Լայփցիկ | 0-4 |
| Հոֆընհայմ – Վոլֆսպուրկ | 0-0 |
| Մէօնշընկլատպախ – Վերտըր Պրեմըն | 4-1 |
| Օկզպուրկ – Մայնց-05 | 1-3 |
| Հերթա Պերլին – Շալքէ 04 | 2-0 |
ԻՏԱԼԻԱ
Լացիօ Ռոմայի լեհ մարզիկ Միլիք, Փեսքարայի դէմ մրցումի 61-րդ վայրկեանին միայն դաշտ ներկայանալով, նշանակեց երկու կոլեր, որոնք բաւարար եղան իր խումբը ժամանակաւորապէս բազմեցնելու առաջին դիրքին վրայ: Հետաքրքրական եւ «տաք» էր Ինթեր Միլան – Եուվենթուս մրցումը:
| Սամտորիա – Ա.Սէ.Միլան | 0-1 |
| Լացիօ Ռոմա – Փեսքարա | 3-0 |
| Նափոլի – Պոլոնիա | 3-1 |
| Ուտինեզէ – Քիեւօ Վերոնա | 1-2 |
| Քալիարի – Աթալանթա | 3-0 |
| Քրոթոնէ – Փալերմօ | 1-1 |
| Սասուոլօ – Ճենովա | 2-0 |
| Թորինօ – Էմփոլի | 0-0 |
| Ինթեր Միլան – Եուվենթուս | 2-1 |
| Ֆիորենթինա – Ա. Էս. Ռոմա | 1-0 |
ՍՊԱՆԻԱ
Պարսելոնա եւ Աթլեթիքօ Մատրիտ եւս չգոհացան քանի մը կոլերով. անոնց մրցակիցներուն բերդապահները 5-ական անգամ դուրս բերին գնդակը իրենց բերդերէն… Ռէալ Մատրիտ առանց Ռոնալտոյի եւ Պէյլի մնացած էր…
| Լեկանես – Պարսելոնա | 1-5 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Սփորթինկ Խիխոն | 5-0 |
| Էյպար – Սեւիլլա | 1-1 |
| Լաս Փալմաս – Մալակա | 1-0 |
| Օսասունա – Սելթա Վիկօ | 0-0 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Վալենսիա | 2-1 |
| Վիարէալ – Ռէալ Սոսիետատ | 2-1 |
| Էսփանիոլ – Ռէալ Մատրիտ | 0-2 |


