Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Փոքրիկ Քաղաք Գետնի Տակ. Մեթրոյի Պատմութիւնը

July 29, 2016
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Metro21_72916f87f8011018fc692f24db6b4bdbe41e40d8344a5Երեւանի հէնց սրտում ստորգետնեայ այս փոքրիկ քաղաքի ստեղծումը նոր էջ բացեց սիրելի մայրաքաղաքի պատմութեան գրքում: Այն դարձաւ ամուր ողնաշարը, որին ապաւինելով` քաղաքը առաւել առողջ եւ ինքնավստահ կեցուածք ընդունեց: Այո՛, ամէն քաղաք չէ, որ կարող է հպարտանալ մեթրոփոլիթեն (մեթրօ) ունենալով, առաւել եւս` մեր մեթրոյի նման հոյակերտ կառոյցով:

Իսկ թէ ե՛րբ եւ ինչպէ՛ս որոշուեց Երեւանում մեթրոփոլիթեն կառուցել, ի՞նչ խնդիրների եւ դժուարութիւնների հանդիպեց կառուցման  ընթացքը, ներկայացնում է հերթական մեր պատմութիւնը: Պատմութիւն, մազից կախուած եւ անհաւանական թուացող մի հերոսական ծրագիր իրականացման մասին:

549332_625919357423144_407828716_n

Անշուշտ արդէն ենթադրում ենք, որ մեթրօ կառուցելը թանկ գործընթաց է ողջ աշխարհում. մասնագէտների հաշուարկով, մէկ քիլոմեթրի արժէքն 120-160 միլիոն ամերիկեան տոլար է: Երեւակայենք, որ եթէ մենք մեթրօ չունենայինք եւ փորձէինք նորը կառուցել. ըստ մօտաւոր հաշուարկների` մեր 12 քիլոմեթրանոց մեթրոյի արժէքը կը կազմէր շուրջ 1,5 միլիառ տոլար: Հայաստանի ներկայիս տնտեսութեամբ անշուշտ եւ ցաւօք ծիծաղելի է նման արժողութեան նախագծերի մասին երազելն անգամ: Պէտք է խոստովանել, որ մեթրոն այն եզակի օգտակար «հետեւանքներից» էր, որ մեզ բաժին հասաւ խորհրդային կարգերի շնորհիւ: Սակայն այս իւրօրինակ փոխադրամիջոցի ժառանգորդ դարձանք ոչ թէ խորհրդային մեծահոգութեան, այլ ժամանակի հմուտ, ճարպիկ մեր ղեկավարների ու Երեւանի` որպէս քաղաք առանձնայատկութեան շնորհիւ:

«Շենգաւիթ» կայարանի շինարարական աշխատանքները
«Շենգաւիթ» կայարանի շինարարական աշխատանքները

Ինչո՞ւ հէնց Երեւանում որոշուեց մեթրոն կառուցել: Մեր օրերում շատերն այն կարծիքին են, որ Երեւանում մեթրօ թոյլատրուեց հիմնադրել միայն այն պատճառով, որ երկրի ղեկավարութիւնը խորհրդային գործընկերներին ներկայացրած փաստաթղթերում կեղծել էր քաղաքի բնակչութեան թիւը` 800 հազարի փոխարէն նշելով 1 միլիոն: Սակայն վերջերս առաջ եկան առաւել ծանրակշիռ հիմնաւորումներ, որոնք լոյս սփռեցին Երեւանի մեթրոյի կառուցման պատմութեան վրայ:

1962 թուականին քաղխորհրդի նախագահը Գրիգոր Հասրաթեանն էր: Հէնց նրա մտայղացմամբ եւ առաջարկով էլ որոշուեց մայրաքաղաքում մեթրօ կառուցել: Հետագայում Հայաստանի Համայնավար կուսակցութեան առաջին քարտուղար Անտոն Քոչինեանը հաւանութիւն տուեց այդ նախագծին:

Կառուցւում է «Մարշալ Բաղրամեան» կայարանը
Կառուցւում է «Մարշալ Բաղրամեան» կայարանը

Այս ամէնն, անշուշտ, մայրաքաղաքային շքեղութեան պահանջ չէր, այլ զուտ քաղաքի վիճակից բխող անհրաժեշտութիւն էր: Երեւանի համար այդ տարիներին ամենահրատապ հարցը մարդատար փոխադրամիջոցների շուտափոյթ կարգաւորումն էր, քանի որ քաղաքի զարգացմանը զուգընթաց ընդլայնուել էին նրա սահմանները: Հիմնական բնակելի թաղամասերը կենտրոնացել էին հիւսիսում եւ հիւսիս-արեւելքում, իսկ արդիւնաբերութիւնը` հարաւում: Ամէն օր առաւօտեան հիւսիսից հարաւ միաժամանակ պէտք էր տեղափոխուէր 80-100 հազար մարդ, իսկ երեկոյեան վերադառնար:

Խորհրդային Միութիւնում, ինչպէս ողջ աշխարհում, մեթրօ կառուցելու առաջին չափանիշը 1 միլիոնից ոչ պակաս բնակչութեան առկայութիւնն էր: Իսկ Երեւանում այդ ժամանակ բնակւում էր ընդամէնը 800 հազար մարդ: Խորհրդային Միութեան 16 խոշոր քաղաքներ, որոնց բնակչութեան թիւն անցել էր 1-1,6 միլիոնի սահմանը, վաղուց սպասում էին մեթրօ կառուցելու իրենց հերթին:

«Երիտասարդականի»-կառուցումը»
«Երիտասարդականի»-կառուցումը»

1964 թուականն էր, երբ Գրիգոր Հասրաթեանը տեղեկացաւ, որ փոխադրամիջոցների եւ շինարարութեան նախարարի տեղակալ Իվան Սասնովը այցելելու է Թիֆլիս: Հասրաթեանն անյապաղ դիմում է Անտոն Քոչինեանին` իր անունից Սասնովին Երեւան հրաւիրելու խնդրանքով: Ըստ երեւոյթին, մեթրօ հիմնելու որոշումը այդ այցից էր կախուած: Համաձայն մեզ հասած պատմութեան, երբ հիւրերին հրաւիրում են քաղաքում շրջելու, մեր ղեկավարութեան հրամանով համապատասխան աշխատողները բարձրաստիճան հիւրի ինքնաշարժը ուղղորդում են բոլոր այն մայրուղիներով, որտեղ դրանք հատւում էին երկաթուղային գծերով: Արդիւնքում հիւրերը ստիպուած են լինում բաւական երկար սպասել հատման տեղերում: Դա նեարդայնացնում է Սասնովին: Յաջորդ օրն այցելելով Քոչինեանին` Սասնովը ասում է. «Անտոն Երուանդի՛չ, այս ի՞նչ է կատարւում ձեր քաղաքում, ձեզ մեթրօ է անհրաժեշտ»: Քննարկումներից յետոյ Սասնովը զանգահարում է Թիֆլիս` ղեկավար օղակներին յանձնարարելով հէնց յաջորդ օրը մասնագէտների խումբ ուղարկել Երեւան` համապատասխան ուսումնասիրութիւններ իրականացնելու համար:

«Զորավար Անդրանիկ»կայարանի կառուցումը
«Զորավար Անդրանիկ»կայարանի կառուցումը

1967 թուականի մայիսի 3-ին ընդունւում է «Երեւանի մեթրոփոլիթենի անհրաժեշտութեան հիմնաւորման մասին» առաջին որոշումը եւ ուղարկւում Մոսկուա` Խորհրդային Միութեան պետական ծրագրում հաստատուելու համար: Երկար պայքարից յետոյ Հայաստանին թոյլատրում են 4 քմ ձգուող արագընթաց ստորգետնեայ թրամուայ կառուցել: Մոսկուայի այս որոշումը տհաճ անակնկալի է բերում երկրի ղեկավարութեանն ու մասնագէտներին:

Թրամուայի համար նախատեսուած փապուղային հատուածն այնքան խոր չէր փորուելու, որպէսզի հետագայում հնարաւոր լինէր վերափոխել մեթրոփոլիթենով: Ուստի դա քաղաքաշինական անուղղելի սխալ կը լինէր: Եւ որոշւում է փորուածքներն այնպիսի խորութեամբ կատարել, որ հնարաւոր լինէր ստորգետնեայ արագընթաց թրամուայի  ճանապարհը անհրաժեշտութեան դէպքում վերափոխել մեթրոյի:

Սկսում են փորելու աշխատանքները: Նախագծողներին ու շինարարութեան խմբերի ղեկավարներին խստօրէն կարգադրւում է գաղտնիութիւնը պահպանել, որպէսզի մեթրոյի շինարարութիւնը մատնող որեւէ մանրուք նկատելի չլինի:

Նորաբաց «Երիտասարդական» կայարանը
Նորաբաց «Երիտասարդական» կայարանը

Ըստ աղբիւրների, ստորգետնեայ արագընթաց թրամուայի գաղափարն ակնյայտօրէն դատապարտուած էր ձախողման: Փորելու աշխատանքները բաւականին դժուարութեամբ էին կատարւում` թեքնիք համապատասխան միջոցներ չունենալու պատճառով: Չէին բաւարարում նաեւ ֆինանսական միջոցները, քանի որ Մոսկուայի որոշմամբ շինարարութիւնն իրականացւում էր տեղական պիւտճէի հաշուին:

1974 թուականն էր, երբ Անտոն Քոչինեանի փոխարէն` Հայաստանի Համայնավար կուսակցութեան առաջին քարտուղար է ընտրւում Կարէն Դեմիրճեանը: Նրա որոշմամբ անաւարտ նախագիծը վերափոխւում եւ համապատասխանեցւում է մեթրոփոլիթենի շինարարութեանը: Իսկ Մոսկուայից դրական որոշում ստանալու համար առաջին քարտուղարը միանգամայն այլ ռազմավարութիւն է մշակում:

«Հանրապետութեան հրապարակ»
«Հանրապետութեան հրապարակ»

Նա հրաւիրում է յատուկ մասնագէտ Վլատիմիր Տանտուրովին եւ երկար զրոյցի ընթացքում փորձում ապացուցել, որ մեթրոփոլիթեն կառուցելու համար նոր մօտեցում է անհրաժեշտ: Դեմիրճեանը յանձնարարում է ուսումնասիրութիւններ կատարել ու նախապատրաստել մեթրոյի կառուցման նոր հիմնաւորումներ եւ առաջարկներ: Կարճ ժամանակ անց մասնագէտները ներկայացնում են գիտական նոր հիմնաւորումներ:

Ասում են` Դեմիրճեանը Մոսկուայում շատերի համակրանքն էր վայելում, այնտեղ նրան ճանաչում էին որպէս խելացի ղեկավարի, ուստի նրա հիմնաւորուած առաջարկութիւնները հաւանութեան էին արժանանում: Այդպէս էլ եղաւ. 1977թ. հոկտեմբերի 6-ին Խորհրդային Միութեան կառավարութիւնը որոշում է ընդունում Երեւանում մեթրոփոլիթենի շինարարութիւն սկսելու մասին: Իսկ ֆինանսաւորումը պէտք էր կատարուէր խորհրդային պիւտճէից, որպէս օգնութիւն էլ պէտք էր տրամադրուէին միութենական հանրապետութիւնների լաւագոյն մասնագէտները:

Շատերն մինչեւ հիմա համոզուած են, որ այս ծրագիրն իրականացուեց, ինչպէս ասւում է,  բախտի բերմամբ եւ պատահմամբ: Միւսներն էլ վստահ են, որ մեթրոյի գոյութեան համար պարտական ենք Կարէն Դեմիրճեանին: Այսուհանդերձ, 1999 թուականի դեկտեմբերի 27-ն էր, երբ Երեւանի մեթրոփոլիթենին տրուեց Դեմիրճեանի անունը:

Մեթրոփոլիթենի բացումը
Մեթրոփոլիթենի բացումը

Մեթրոյի բացման արարողութիւնը տեղի է ունեցել 1981 թուականի մարտի 7-ին: Հանդիսաւոր այդ օրը շահագործման է յանձնուել 5 կայարան` «Բարեկամութիւն», «Մարշալ Բաղրամեան», «Երիտասարդական», «Հանրապետութեան հրապարակ», «Սասունցի Դաւիթ», իսկ հետագայում արդէն` 1983 թուականին «Գործարանային», 1984 թուականին` «Շենգաւիթ», 1986 թուականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թուականին` «Զօրավար Անդրանիկ» եւ 1997 թուականին` «Չարբախ» կայարանները:

Երեւանի մեթրոփոլիթենի առաջին գնացքը
Երեւանի մեթրոփոլիթենի առաջին գնացքը

Ափսոս, մեթրոփոլիթենի շինարարութեան նախագիծն ամբողջութեամբ չիրականացուեց. այն պէտք էր ընդգրկէր մայրաքաղաքի գրեթէ բոլոր ծայրամասային թաղամասերը: Կառուցման բարձր որակի շնորհիւ` մեթրոփոլիթենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որեւէ լուրջ վնաս եւ շարունակեց գործել արդէն իսկ յաջորդ օրը: Սակայն երկրաշարժը դարձաւ մեթրոփոլիթենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխաւոր պատճառներից մէկը, քանի որ հանրապետութեան ամբողջ շինարարական միջոցները ուղղուել էր աւերուած շրջանների վերականգմանը:

Ի դէպ, 1990-ականների սկզբի ընկերային-տնտեսական ճգնաժամի ընթացքում մեթրոն հասարակական փոխադրութեան միակ տեսակն էր, որ անգամ այդ ցուրտ ու մութ տարիներին երբեք չդադարեցրեց իր գործունէութիւնը:

Այսպիսին էր Երեւանի մեթրոփոլիթենի ստեղծման ոդիսականը:

Metro_72916

 

Պէյրութ

Նախորդը

Բրիտանիոյ Արտասովոր Արտաքին Գործոց Նախարարը

Յաջորդը

Հայրենիք»-ի Խմբագրական. Սաւառնող Արծիւը

RelatedPosts

Ամերիկեան Ափը Մերժեց, Որ Ափրիկեան Մշակոյթը Մեռնի
Մշակութային եւ Այլազան

Ամերիկեան Ափը Մերժեց, Որ Ափրիկեան Մշակոյթը Մեռնի

October 16, 2026
Արհեստական Բանականութիւնը Զսպելը Հրատապ Դարձած Է
Մշակութային եւ Այլազան

Արհեստական Բանականութիւնը Զսպելը Հրատապ Դարձած Է

October 9, 2026
Պատերազմները Դադրեցնել, Փրկել Գետերը
Մշակութային եւ Այլազան

Պատերազմները Դադրեցնել, Փրկել Գետերը

September 25, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.