
Ուիմպըլտընի կրան շլեմ-ի թենիսի միջազգային բաց մրցաշարքին, աղջկանց Բ. հանգրուանի մրցումներուն, անծանօթ Եանա Սեփելովա (Սլովաքիա) ստեղծեց մեծագոյն անակնկալը, երբ մրցաշարքէն դուրս ձգեց 2-րդ դասուած սպանացի Կարպին Մակուրուզա Պլանքոն, արձանագրելով` 6-3 եւ 6-2 արդիւնքով յաղթանակ մը:
Սպանացին, նախորդ տարի, նոյն այս մրցաշարքի աւարտականին պարտուած էր Սերենա Ուիլիամզէն (Միացեալ Նահանգներ), որ այժմ իր ճամբան` դէպի տիտղոս բաց կրնայ համարել:

Անակնկալօրէն մրցաշարքէն դուրս մնաց նաեւ 13-րդ դասուած սպանացի Տաւիտ Ֆերեր, որ պարտուեցաւ (6-1, 6-4 եւ 6-3) ֆրանսացի Նիքոլա Մահիւյէն:
Մրցաշարքէն դուրս մնացին նաեւ` Ելենա Եանքովիչ (Սերպիա, 22-րդ), Սարա Էրրանի (Իտալիա, 20-րդ) եւ ուրիշներ:
Ստորեւ` կու տանք Բ. հանգրուանի կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Էնտի Միւրէյ (Անգլիա, 2-րդ) – Լիւ Եէն – Հսիւն (Թայուան) 6-3, 6-2 եւ 6-1
Կրիկոր Տիմիթրով (Պուլկարիա) – Ժիլ Սիմոն (Ֆրանսա, 16-րդ) 6-3, 7-6, 4-6 եւ 6-4
Միլոս Ռաոնիչ (Քանատա, 6-րդ) – Անտրէաս Սեփփի (Իտալիա) 7-6, 6-4 եւ 6-2
Նիքոլա Մահիւ (Ֆրանսա) – Տաւիտ Ֆերեր (Սպանիա, 13-րդ) 6-1, 6-4 եւ 6-3
Սեմ Քուերէյ (Միացեալ Նահանգներ, 28-րդ) – Թոմասց Պելլուչի (Պրազիլ) 6-4, 6-3 եւ 6-2
Տենիս Իսթոմին (Ուզպեքիստան) – Նիքոլա Ալմակրօ (Սպանիա) 6-4, 7-6 եւ 6-2
Անտրէյ Քուզնեցով (Ռուսիա) – Ժիլ Միւլըր (Լուքսամպուրկ) 6-3, 6-4 եւ 6-4
Լուքաս Լաքօ (Սլովաքիա) – Իվօ Քարլովիչ (Խրուաթիա, 23-րդ) 6-3, 3-6, 7-6 եւ 6-4
Քէյ Նիշիքորի (Ճափոն, 5-րդ) – Ժիւլիեն Պենըթօ (Ֆրանսա) 4-6, 6-4, 6-4 եւ 6-2
ԱՂՋԻԿՆԵՐ
Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 3-րդ) – Աննա Քոնժուհ (Խրուաթիա) 6-2, 4-6 եւ 9-7
Մարիա Էրաքովիչ (Նոր Զելանտա) – Ելենա Եանքովիչ (Սերպիա, 22-րդ) 4-6, 7-6 եւ 8-6
Եանա Սեփելովա (Սլովաքիա) – Կարպին Մակուրուզա Պլանքօ (Սպանիա, 2-րդ) 6-3 եւ 6-2
Ռոպերթա Վինչի (Իտալիա, 6-րդ) – Տուան Եինկեինկ (Չինաստան) 6-3 եւ 7-5
Վինըս Ուիլիամզ (Միացեալ Նահանգներ, 8-րդ) – Մարիա Սաքքարի (Յունաստան) 7-5, 4-6 եւ 6-3
Ալիզ Քորնէ (Ֆրանսա) – Սարա Էրրանի (Իտալիա, 20-րդ) 7-6 եւ 7-5
Սիմոնա Հալեփ (Ռումանիա, 5-րդ) – Ֆրանչեսքա Սքիաւոնէ (Իտալիա) 6-1 եւ 6-1
Սապին Լիսիքի (Գերմանիա) – Սամանթա Սթոսուր (Աւստրալիա, 14-րդ) 6-4 եւ 6-2
Միսաքի Տոյի (Ճափոն) – Քարոլինա Փլիսքովա (Չեխիա, 15-րդ) 7-6 եւ 6-3
Ժուլիա Պոսըրափ (Միացեալ Նահանգներ) – Պելինտա Պենսիչ (Զուիցերիա, 7-րդ) 6-4 եւ 1-0 (Պելինտա մրցումը կիսատ ձգեց):