
«Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքի կիսաւարտականի երկրորդ ճակատումը, որ իրարու դէմ հանեց Չիլին եւ Քոլոմպիան, աւարտեցաւ Չիլիի յաղթանակով` 2-0 արդիւնքով:
Այսպիսով, Չիլի, որ ապահովեց աւարտականի իր տոմսը, կը մրցի Արժանթինի դէմ:
Չիլիի կոլերը նշանակեցին Չարլզ Արանկուիզ (7-րդ) եւ Խոսէ Ֆուենզալիտա (11-րդ):
Քոլոմպիա մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ 57-րդ վայրկեանին Քարլոս Սանչեզ կարմիր քարտ մը ստացաւ:
Օրուան կեդրոնի իրաւարարն էր Ժոել Ակուիլար (Սալվատոր):


