
Նախագահ Սերժ Սարգսեան 20 յունիսին Ս. Փեթերսպուրկի մէջ հանդիպում ունեցած է ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներ Իկոր Փոփովի (Ռուսիա), Փիեռ Անտրիոյի (Ֆրանսա), Ճէյմս Ուորլիքի (Միացեալ Նահանգներ), ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անճէյ Քափրչիքի հետ:
Հանրապետութեան նախագահը ներկայացուցած է իր տպաւորութիւնները` Ս. Փեթերսպուրկի մէջ տեղի ունեցած հանդիպումներէն:


