«Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ ամբողջացան Դ. խմբակին մրցումները, երբ անոր մաս կազմող խումբերը կատարեցին իրենց երրորդ մրցումը:
Արժանթին արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը Պոլիվիոյ դէմ` 3-0 արդիւնքով:
Էրիք Լամելա (13-րդ), Էզեքուիել Լաւեզի (15-րդ) եւ Քուեսթա (33-րդ) նշանակեցին երեք անպատասխան կոլերը:
Չիլի, որ Արժանթինի հետ ապահովեց յաջորդ հանգրուանի իր տոմսը, 4-2 արդիւնքով յաղթեց Փանամայի:
Էտուարտօ Վարկաս (15-րդ եւ 43-րդ) եւ Ալեքսիս Սանչես (50-րդ եւ 89-րդ) նշանակեցին յաղթական կազմին կոլերը:
Ստորեւ` Դ. խմբակին դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Արժանթին | 3 | 9 |
2.- Չիլի | 3 | 6 |
3.- Փանամա | 3 | 3 |
4.- Պոլիվիա | 3 | 0 |