
«Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ Դ. խմբակին մէջ տեղի ունեցան երկու ճակատումներ:
Այսպիսով, մրցաշարքին մասնակցող 16 խումբերն ալ կատարած եղան մէկական մրցում:
Արժանթին 2-1 արդիւնքով յաղթեց Չիլիի` աւելի քան 69 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Անխել Տի Մարիա (51-րդ) եւ Էվեր Պանեկա (59-րդ) նշանակեցին Արժանթինի կոլերը, մինչ Չիլիի ուշացած կոլը (90-րդ)` Խոսէ Ֆուենզալիտա:
Նշենք, որ Լիոնել Մեսսի դաշտ չներկայացաւ Արժանթինի հետ:
Նոյն արդիւնքով Փանամա յաղթեց Պոլիվիոյ: Պլաս Փերեզ նշանակեց Փանամայի կոլերը (11-րդ եւ 87-րդ):
Այսօր, Միացեալ Նահանգներ կը մրցին Քոսթա Ռիքայի, իսկ Քոլոմպիա` Փարակուէյի դէմ (Ա. խմբակ):
 
			

