Իր գումարած ժողովին ընթացքին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Ա. դասակարգի ախոյեանութեան 21-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները:
Արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Նըժմէ – Նեպի Շիթ` 2-0, Շապապ Սահել – Սաֆա` 3-1, Սալամ Զղարթա – Շապապ Ղազիէ` 3-2, Ահտ – Անսար` 3-0, Թրիփոլի – Իժթիմահի` 3-1 եւ Ռասինկ – Սաժես` 1-1:
Ստորեւ` 22-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 18 ՄԱՅԻՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ | 
| Նեպի Շիթ – Շապապ Սահել | 17:15 | Նեպի Շիթ | 
| Անսար – Նըժմէ | 17:15 | Թրիփոլի | 
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 19 ՄԱՅԻՍ. | ||
| Թրիփոլի – Ռասինկ | 17:15 | Թրիփոլի | 
| Սաֆա – Ահտ | 17:15 | Սայտա | 
| Շապապ Ղազիէ – Իժթիմահի | 17:15 | Քֆարժոզ | 
| Սալամ Զղարթա – Սաժես | 17:15 | Զղարթա | 
Վաւերացուեցան նաեւ Գ. դասակարգի ախոյեանութեան փլէյ-օֆի 5-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները` հետեւեալ ձեւով.
Նասեր Պար Էլիաս – Շապապ Հումին Թահթա` 3-1, Ախաուաթ Խարայեպ – ՀՄՄ` 6-2 եւ Շապապ Արապի – Շեքքա` 5-3:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Նասեր Պար Էլիաս | 11 (10-6) | 
| 2.- Շապապ Արապի | 10 (15-10) | 
| 3.- Շեքքա | 9 (11-8) | 
| 4.- Շապապ Հումին Թահթա | 7 (11-10) | 
| 5.- Ախաուաթ Խարայեպ | 5 (13-13) | 
| 6.- ՀՄՄ | 0 (6-19) | 
Այսպիսով, Բ. դասակարգ կը բարձրանան Նասեր Պար Էլիաս (ախոյեան) եւ Շապապ Արապի:
Իսկ Դ. դասակարգ կը փոխադրուին Հարըֆ Ըրտէ Խէյրի, Իթթիհատ Հարեթ Նաամէ եւ Ժալիլ Քանա:
Ինչ կը վերաբերի կրտսերներու ախոյեանութեան 7-րդ հանգրուանին, Բ. խմբակին մէջ արձանագրուեցան հետեւեալ արդինքները.
Պարժալունա – ՀՄՄ` 4-1, Անսար – ՀՄԸՄ Պէյրութ` 6-1, Շեպիպեթ Մազրաա – Զամալեք Պէյրութ` 7-0 եւ Նըժմէ – Ահլի Սայտա` 3-1:
Նեպի Շիթ Նըժմէի դէմ 2-0 արդիւնքով պարտուած հռչակուելէն բացի, անկէ խլուեցաւ 6 կէտ եւ անիկա պիտի չկարենայ օգտուիլ դաշտէն եկած եկամուտէն:
Իսկ Նըժմէ 500 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Ռասինկի պատասխանատուներէն (կրտսերներ) Սարգիս Ապաճեան վեց ամիսով կախակայուեցաւ ֆետերասիոնին կողմէ, մինչ երեքական մրցումով կախակայուեցան հետեւեալ մարզիկները.
Ալի Մըզհեր (Իթթիհատ Հարեթ Նաամէ), Իհապ Տիապ (Իժթիմահի) եւ Հատի Աքքարի (Իժթիմահի):
 
			

