
Եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները կ՛աւարտին այսօր, երբ տեղի կ՛ունենայ Մանչեսթըր Եունայթըտ – Պուրնըմաութ մրցումը, Պէյրութի ժամանակացոյցով ժամը 22:00-ին, «Օլտ Թրեֆորտ»-ի մէջ:
Սկզբունքով անիկա տեղի պիտի ունենար կիրակի, 15 մայիսին, սակայն ապահովական պատճառներով յետաձգուեցաւ:
Մինչ Արսենալ հանդիսացաւ փոխախոյեան` Լայսթըր Սիթիի ետին, անդին Մանչեսթըր Սիթի ապահովեց չորրորդ դիրքը` Թոթենհամի ետին:
Նշենք, որ Ա. դասակարգ փոխադրուած կազմերն են` Նիւքասըլ, Նորուիչ եւ Ասթոն Վիլա:
Իտալիոյ մէջ, Բ. դասակարգ փոխադրուեցան Քարփի, Ֆրոզինոնէ եւ Հելաս Վերոնա:
Սպանիոյ մէջ, Բ. դասակարգ փոխադրուող կազմերը եղան Ռայօ Վայեքանօ, Կեթաֆէ եւ Լեվանթէ:
Գերմանիոյ մէջ, Ա. դասակարգին մէջ չկրցան գոյատեւել Այնթրախթ Ֆրանքֆորթ, Շթութկարթ եւ Հանովըր-96:
Նշենք, որ Շթութկարթ 41 տարուան մէջ առաջին անգամ ըլլալով կը փոխադրուի Բ. դասակարգ:
Վերջապէս, Ֆրանսայի մէջ, Բ. դասակարգ փոխադրուեցան Ռեմ, Աժաքսիօ եւ Թրուա:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԱՆԳԼԻԱ | ԿԷՏ |
| 1.- Լայսթըր Սիթի | 81 |
| 2.- Արսենալ | 71 |
| 3.- Թոթենհամ | 60 |
| ……………………………….. | |
| 18.- Նիւքասըլ | 37 |
| 19.- Նորուիչ | 34 |
| 20.- Ասթոն Վիլա | 17 |
| ԻՏԱԼԻԱ | ԿԷՏ |
| 1.- Եուվենթուս | 91 |
| 2.- Նափոլի | 82 |
| 3.- Ա. Էս. Ռոմա | 80 |
| …………………………………… | |
| 18.- Քարփի | 38 |
| 19.- Ֆրոզինոնէ | 31 |
| 20.- Հելաս Վերոնա | 28 |
| ՍՊԱՆԻԱ | |
| 1.- Պարսելոնա | 91 |
| 2.- Ռէալ Մատրիտ | 90 |
| 3.- Աթլեթիքօ Մատրիտ | 88 |
| ……………………………………. | |
| 18.- Ռայօ Վայեքանօ | 38 |
| 19.- Կեթաֆէ | 36 |
| 20.- Լեվանթէ | 32 |
| ԳԵՐՄԱՆԻԱ | |
| 1.- Պայէրն Միւնիխ | 88 |
| 2.- Պորուսիա Տորթմունտ | 78 |
| 3.- Պայէր Լեւերքուզըն | 60 |
| …………………………………….. | |
| 16.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 36 |
| 17.- Շթութկարթ | 33 |
| 18.- Հանովըր-96 | 25 |
| ՖՐԱՆՍԱ | ԿԷՏ |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 96 |
| 2.- Լիոն | 65 |
| 3.- Մոնաքօ | 65 |
| ……………………………………… | |
| 18.- Ռեմ | 39 |
| 19.- Աժաքսիօ | 37 |
| 20.- Թրուա | 18 |


