
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Պարսելոնայի` Քաթալոնիայի կրան փրիին (66 լեփ), առաջին հանդիսացաւ «Ռետ-Պուլ»-ի հոլանտացի վարորդ Մաքս Վերսթափեն, որ արձանագրեց 1 ժամ 41′ 40″ արդիւնք մը:
Ան այսպիսով հանդիսացաւ «Ֆորմիւլա-1»-ի պատմութեան ամէնէն երիտասարդ վարորդը, որ կը հանդիսանայ առաջին (18 տարեկան եւ 227 օր):
Նախկին մրցանիշը կը պատկանէր «Ֆեռարի»-ի այժմու վարորդ` Սեպասթիան Վեթելին, որ առաջին հանդիսացած էր 21 տարեկան հասակին:
Վերսթափենի ետին 0′ 616″ ուշացումով երկրորդ դիրքը գրաւեց Քիմի Ռայքոնըն, իսկ երրորդ դիրքը` Ռայքոնընի խմբակից Սեպասթիան Վեթել:
Նշենք, որ 3-րդ լեփին իրարու բախեցան «Մերսետես»-ի երկու վարորդները` Լուիս Հեմիլթըն եւ Նիքօ Ռոզպըրկ:
Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Նիքօ Ռոզպըրկ («Մերսետես») Գերմանիա | 100 |
| 2.- Քիմի Ռայքոնըն («Սքուտերիա-Ֆեռարի») Ֆինլանտա | 61 |
| 3.- Լուիս Հեմիլթըն («Մերսետես») Անգլիա | 57 |
| 4.- Սեպասթիան Վեթել («Սքուտերիա – Ֆեռարի») Գերմանիա | 48 |
| 5.- Տանիել Ռիքիարտօ («Ռետ-Պուլ Ռէյսինկ») Աւստրալիա | 48 |
Ստորեւ` խումբերուն դասաւորումը
| ԿԷՏ | |
| 1.- «Մերսետես» | 157 |
| 2.- «Սքուտերիա-Ֆեռարի» | 109 |
| 3.- «Ռետ-Պուլ Ռէյսինկ» | 94 |
| 4.- «Ուիլիըմզ» | 65 |
| 5.- «Սքուտերիա» | 26 |


