Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը, տուաւ համապատասխան որոշումներ, ինչպէս նաեւ հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները:
Ուաէլ Պայյատ (Իժթիմահի) երեք մրցումով կախակայուեցաւ իր ոչ մարզավայել կեցուածքին համար: Երկու մրցումով կախակայուեցաւ Տենի Հաժ (Ախա Ահլի Ալէյ). իսկ մէկական մրցումով կախակայուողներուն շարքին եղան Սերժ Չաքըրեան եւ Ալի Ռիֆահի (ՀՄԸՄ):
Ժամհիեթ Մաարաքէի պատասխանատուներէն Ուիսամ Ապտալլա, վեց ամիսով կախակայուեցաւ` իր անկարգապահ կեցուածքին պատճառով:
Նոյնքան ժամանակով կախակայուեցաւ նաեւ Իթթիհատ Հարեթ Նաամէի պատասխանատուներէն Զահեր Մըզհեր:
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 26 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Շապապ Ղազիէ – Սաֆա | 14:15 | Քֆարժոզ |
ՇԱԲԱԹ, 27 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
Սաժես – Անսար | 14:15 | Պուրճ Համուտ |
Թրիփոլի – Նեպի Շիթ | 14:15 | Պհամտուն |
Նըժմէ – Ռասինկ | 15:10 | Թրիփոլի |
ԿԻՐԱԿԻ, 28 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
Իժթիմահի – Շապապ Սահել | 14:15 | Թրիփոլի |
Ահտ – Սալամ Զղարթա | 15:30 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՇԱԲԱԹ, 27 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
Ահլի Սայտա – Թատամոն Սուր | 14:15 | Սայտա |
Հիլալ Հարեթ Նաամէ – Մապարրա | 14:15 | Սաֆա |
ԿԻՐԱԿԻ, 28 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
Ախա Ահլի Ալէյ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Պհամտուն |
Ահլի Նապաթիէ – Ումմալ Թրիփոլի | 14:15 | Քֆարժոզ |
Ռիատա Ուալ Ատապ – Ամալ Մաարաքէ | 14:15 | Թրիփոլի |
ՀՄԸՄ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Պուրճ Համուտ |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ԿԻՐԱԿԻ, 28 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
Նըժմեթ Սահրա – ՀՄՄ | 14:15 | Ահտ |