Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

100 Տարի Անց. Հայաստանը Եւ Թուրքիան 2015-ին

Յունուար 25, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tatul Hagopian11Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները 2015-ին մնացին ցածր կէտի վրայ: Հայ եւ թուրք պաշտօնեաների միջեւ որեւէ հանդիպում չկայացաւ: Տարուայ ընթացքում երկու անգամ` յուլիսին եւ հոկտեմբերին, հարիւրից աւելի կեանք խլած Սուրուչի ու Անգարայի ահաբեկչութիւնների առիթով Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր յղեց իր թուրք գործընկեր Ռեճեփ Թայիփ Էրտողանին:

2015 թուականը խորացրեց հակասութիւնները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Հայաստանն ու սփիւռքը ողջ տարուայ ընթացքում բազմաթիւ ձեռնարկներով Երեւանում ու աշխարհի տարբեր քաղաքներում ոգեկոչում էին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը: Թուրքիան դիմում էր հակաքայլերի` ուրացման եւ ժխտողականութեան պաշտօնական դիրքորոշումից անցում կատարելով Ա. Աշխարհամարտի տարիներին «Հայերի եւ մուսուլմանների կրած համատեղ ցաւի», «օսմանեան հայերի թոռներին» ցաւակցելու, պատմութեան «արդար յիշողութեան» թեզերին: Թուրքական կողմը ձգտում էր Հայոց ցեղասպանութեան հարցը քաղաքականից տեղափոխել պատմութեան դաշտ, Էրտողանի խօսքերով` «պատշաճ կերպով քննարկել այն, ինչ 100 տարի առաջ կատարել են հայերը թուրքերի, իսկ թուրքերը` հայերի դէմ»:

Սերժ  Սարգսեանը յայտարարեց, որ հայերը կը ցանկային 100-րդ տարելիցը ոգեկոչել նաեւ թուրք ժողովրդի հետ` ազդարարելով երկու

ժողովուրդների միջեւ հաշտեցման եւ յարաբերութիւնների հաստատման մի նոր հանգրուան, որին միտուած էին 2009 թուականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած արձանագրութիւնները եւ հրաւէրը Թուրքիայի նախագահ Էրտողանին` ապրիլի 24-ին միասին յարգելու Հայոց եղեռնի զոհերի յիշատակը:

Ուշագրաւ է, որ երբ 2008-ի սեպտեմբերին Ապտիւլլա Կիւլը մի քանի ժամով Երեւանում էր` դիտելու Հայաստան-Թուրքիա ֆութպոլային հանդիպումը, Թուրքիայի նախագահին առաջարկ չի արուել այցելել Ծիծեռնակաբերդ, որը հէնց մարզադաշտի հարեւանութեամբ էր, որտեղ կայացաւ հանդիպումը:

Հրանդ Տինքի սպանութեան հերթական տարելիցի յաջորդ օրը վարչապետ Ահմետ Տաւութօղլուն հայութեանը յղած ուղերձում նշեց, թէ` «1915 թուականին, պատերազմական պայմաններում իրականացուած բռնի տեղահանութեան քաղաքականութիւնը յանգեցրեց անմարդկային հետեւանքների» եւ Թուրքիան «կիսում է հայերի կրած տառապանքների ցաւը»:

Յունուարի կէսերին Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ը յայտարարեց Չանաքքալէի (Կալիփոլիի) ճակատամարտի յաղթանակի 100-ամեակի օր եւ տարբեր երկրների առաջնորդների, այդ թւում` Սերժ Սարգսեանին, հրաւիրեց Թուրքիա: Աւելի վաղ` 2014-ի օգոստոսին, Էրտողանի երդման արարողութեանը մասնակցող արտաքին գործերի նախարար Էտուարդ Նալբանդեանը կարճատեւ զրոյց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ նրան յանձնել Սարգսեանի պաշտօնական հրաւէրը` ապրիլի 24-ին գալ Երեւան եւ ներկայ լինել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութեանը:

Էրտողանը չպատասխանեց Սարգսեանի նամակին, մինչդեռ Հայաստանի նախագահը պատասխանեց` գրելով, որ Թուրքիան շարունակում է ժխտողականութեան քաղաքականութիւնը, տարեցտարի կատարելագործում պատմութեան աղճատման իր գործիքակազմը: Կալիփոլիի մարտերի հարիւրամեակն առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դէպքում, երբ դրանք սկսուել են 1915 թուականի մարտի 18-ին եւ շարունակուել մինչեւ 1916 թուականի յունուարի վերջը, իսկ դաշնակիցների ցամաքահանման գործողութիւնը Կալիփոլիի ցամաքային մարտերը սկսուել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթէ ոչ` համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ, հարցնում էր Սարգսեանը:

Յունուարի վերջերին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը հրապարակեց Համահայկական հռչակագիրը, որում անդրադարձ կար Սեւրի դաշնագրին ու Ուիլսընի իրաւարար վճռին: Հայաստանի իշխանական շրջանակները եւ յատկապէս սփիւռքը հռչակագիրն ընդունեցին ոգեւորութեամբ:

Համահայկական հռչակագրի բնագրում մի շարք դրոյթներ հակասում են ցիւրիխեան երկու արձանագրութիւններին, որոնք խոշոր

տէրութիւնների բարձրաստիճան դիւանագէտների ներկայութեամբ ու յորդորներով ստորագրել էին Նալբանդեանն ու Տաւութօղլուն 2009-ին:

Այսպէս, ցիւրիխեան արձանագրութիւններով Հայաստանի գործող  իշխանութիւնները 1921 թուականի Կարսի պայմանագրի ստորագրումից յետոյ առաջին անգամ վերաճանաչեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները, մինչդեռ հռչակագրում ոչ միայն խօսք չկայ ժամանակակից Թուրքիայի սահմանները ճանաչելու մասին, այլ յիշատակւում է 1920 թուականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտութեան պայմանագրի եւ նոյեմբերի 22-ի` Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռի դերը եւ նշանակութիւնը` Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում:

Անգամ հռչակագրի ընդունումից յետոյ Հայաստանը յայտարարում է, որ պատրաստ է վաւերացնել հայ-թուրքական երկու արձանագրութիւնները: Ճիշդ է` հռչակագրի ընդունումից կարճ ժամանակ անց Սարգսեանը խորհրդարանից յետ կանչեց Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները, սակայն չհրաժարուեց այդ փաստաթղթերի տակ դրուած ստորագրութիւնից: 2010 ապրիլին Սարգսեանը սառեցրել էր արձանագրութիւնների վաւերացումը` ի պատասխան թուրքական կողմի ձգձգումների:

Ապրիլի 24-ի նախօրէին Սարգսեանը ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրութիւնները յետ է կանչել խորհրդարանից` Թուրքիային «քաղաքական ուղերձ» յղելու նպատակով, յաւելելով, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կարող է վերսկսուել, երբ Թուրքիայի ղեկավարութիւնը պատրաստ լինի առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանը:

Մէկ այլ հարցազրոյցում Սարգսեանը յայտարարեց, որ արձանագրութիւնները «գոյութիւն ունեն», ինքը դրանք յետ է կանչել խորհրդարանից, որպէսզի մէկ անգամ եւս նախազգուշացնի Թուրքիայի իշխանութիւններին առ այն, որ Հայաստանը մտադիր չէ յաւէրժ սպասել թուրքական խորհրդարանի կողմից արձանագրութիւնների վաւերացմանը: Եթէ թուրքական խորհրդարանը վաւերացնի դրանք, մեր խորհրդարանը նոյնպէս կարող է դա անել, նշեց Սարգսեանը:

Արտասահմանեան լրագրողների հետ զրոյցում Սարգսեանը երկու անգամ` ապրիլի 24-ի նախօրէին եւ յետոյ, յայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Թուրքական «Հիւրրիէթ» թերթի հետ զրոյցում Սերժ Սարգսեանը յիշեցրեց, որ Հայաստանը անկախացումից ի վեր երբեք Թուրքիային կամ որեւէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել, արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել եւ չկայ:

Ապա ռուսաստանցի լրագրող Վլատիմիր Փոզների հետ զրոյցում Սարգսեանը յստակեցրեց` «Պահանջում ենք ճանաչում: Իսկ թէ յետոյ ի՛նչ կը հետեւի, այդ ամէնը բանակցութիւնների առարկայ է»:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանչիսկոս պապի կողմից մատուցուեց պատարագ: Հռոմի պապը առաջին անգամ էր պատարագ մատուցում` յիշատակելու Հայոց ցեղասպանութիւնը: Թուրքիան չափազանց նեարդային եւ կոշտ արձագանգեց պապի օգտագործած բառապաշարին` նրան մեղադրելով ատելութիւն սերմանելու մէջ:

Յատկանշական էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարտաշեանի, նրա քրոջ եւ ամուսնու` համաշխարհային ռեփըր Քանիէ Ուեսթի այցը Հայաստան, նաեւ` Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր: Միջազգային առաջատար լրատուամիջոցների կիզակէտում, շնորհիւ Քարտաշեանի, նաեւ Հայաստանն էր:

Ապրիլի 23-ին Պերլինի մայր տաճարում Գերմանիայի նախագահ Կաուքը հայերի ճակատագիրը զանգուածային հաշուեյարդարի, ցեղային զտումների, տեղահանութիւնների եւ «նոյնիսկ ցեղասպանութեան պատմական ցայտուն օրինակ» որակեց: Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին քննարկւում էր «1915/16 թթ. հայերի տեղահանութեան եւ ջարդերի մասին» բանաձեւը: Խորհրդարանական խմբակցութիւնները երկու ժամ տեւած բանավէճից յետոյ ընդհանուր յայտարարի չեկան բանաձեւում 1915-ի իրադարձութիւնների նկատմամբ «ցեղասպանութիւն» եզրի յստակ կիրառման շուրջ: Թէեւ քննարկումը անորոշ ժամանակով յետաձգուեց, սակայն ինքնին բանաձեւի քննարկումը Պունտեսթակում եւ Գերմանիայի նախագահի ելոյթը չափազանց կարեւոր են, քանի որ Հայոց ցեղասպանութեան տարիներին Գերմանիան եղել է Օսմանեան կայսրութեան դաշնակիցը, իսկ այսօր Եւրոպական Միութեան եւ աշխարհի առաջատար երկրներից է:

Ապրիլ 24-ից առաջ եւ յետոյ մի քանի երկրների խորհրդարաններ տարբեր ձեւակերպումներով ճանաչեցին կամ վերաճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը` Չիլի, Եւրոպական խորհրդարան, Աւստրիա, Լիւքսամպուրկ, Պելճիքա, Պրազիլ, Փարակուէյ:

Ապրիլի 24-ի նախօրէին Մայր Աթոռում տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան զոհերի սրբադասման արարողութիւն:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կենտրոնական միջոցառմանը, որը կայացաւ Ծիծեռնակաբերդի բարձունքում, Երեւան այցելեցին չորս երկրների` Ռուսաստանի, Ֆրանսայի, Սերպիայի եւ Կիպրոսի նախագահները: Թուրքիան յատկապէս նեարդային արձագանգեց Վլատիմիր Փութինի եւ Ֆրանսուայ Օլանդի այցին եւ նրանց կողմից «ցեղասպանութիւնն» բառի օգտագործմանը:

Միացեալ Նահանգները Հայաստան գործուղեց նախարարի, իսկ Պարաք Օպաման իր ապրիլ 24-եան ուղերձում չօգտագործեց «ցեղասպանութիւն» եզրը` կրկնելով նախկին` «Մեծ եղեռն» ձեւակերպումը: Կալիփոլիի միջոցառմանը ամերիկեան կողմից մասնակցեց Անգարայում Միացեալ Նահանգներ դեսպանը: Ռուսաստանը Կալիփոլիում ներկայացուել էր Պետտումայի ներքին պալատի նախագահի մակարդակով:

Հայ-թուրքական առեւտուրը, գերազանցապէս թուրքական ապրանքների հոսքը հայաստանեան շուկայ, կատարւում էր Վրաստանի ճանապարհով: Հայաստանեան արտադրութեան ապրանքները Թուրքիա չեն արտահանւում վերջինի կողմից վարչարարական խոչընդոտների պատճառով: Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառութիւնը 2015-ին նշանակալիօրէն անկում է ապրել:  Առաջին տասը ամիսներին Թուրքիայից ներմուծումը կազմել է 111 միլիոն տոլար, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանումը` 1,4 միլիոն տոլարից պակաս: 2014-ին երկկողմ ապրանքաշրջանառութիւնը կազմել էր 233,7 միլիոն տոլար, որից միայն 1,5 միլիոնն էր կազմել Հայաստանից արտահանումը Թուրքիա, այսինքն` Թուրքիայից արտահանումը Հայաստան 155 անգամ աւելի է, քան` ներմուծումը:

 

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (25 Յունուար 1966)

Յաջորդը

Բանաստեղծ Զարեհ Խրախունի (1926-2015)

RelatedPosts

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն
Անդրադարձ

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն

Հոկտեմբեր 20, 2025
Միասնականութեան Ազգապահպան Ուժը
Անդրադարձ

Փաշինեան Կը Սխալի. Ո՛չ 4-րդ, Ո՛չ Ալ 3-րդ Հանրապետութիւն Կայ. Կան Միայն 1918 Եւ 1991 Թուականներու Երկու Հայկական Հանրապետութիւնները

Հոկտեմբեր 20, 2025
Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին
Անդրադարձ

Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց Վանքը – Հայոց Հոգեւոր Ժառանգութիւնը, Խորհրդային Վայրագութիւններն Ու Հետագայ Վրացականացումը

Հոկտեմբեր 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?