Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հինգ Միսիոնար Կանանց Մասին Պատմող «Փրկութեան Քարտէզ» Ժապաւէնը Կը Ցուցադրուի Մի Շարք Երկրներում

Յունուար 12, 2016
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»

missionary_011216

Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոնար կանանց ճակատագրերն ու պատմութիւններն ամփոփող «Փրկութեան քարտէզ» ժապաւէնը շարունակում է իր յաղթարշաւը: Շարժապատկերի մտայղացման հեղինակ, գլխաւոր արտադրիչ եւ «Ման փիքճրզ» սթիւտիոյի հիմնադիր տնօրէն Մանուէլ Սարիբէկեանն «Արմենփրես»-ին տեղեկացրեց, որ ժապաւէնը կը ցուցադրուի Լիբանանում, Էսթոնիայում, հնարաւոր է նաեւ` Պուլկարիայում, Միացեալ Նահանգներում:

«Մօտակայ 5-6 ամիսներին ուրուագծուած է, թէ ո՛ր երկրներում է ցուցադրուելու ժապաւէնը: Որոշ երկրների հետ էլ բանակցութիւններ են տարւում: Ժապաւէնը ներկայացուած է նաեւ փառատօների, որոնց մասին առաւել մանրամասն կը յայտնեմ այն ժամանակ, երբ կը լինեն դրական պատասխաններ», նշեց նա: Շարժապատկերը վերջերս է ցուցադրուել Դանիայում եւ Շուէտում եւ մեծ հետաքրքրութիւն առաջացրել այդ երկրներում: «Դանիայում` Քոփենհակըն եւ Օրհուս քաղաքներում, դեկտեմբերի 12-13 ժապաւէնի ցուցադրութիւնը կազմակերպել էր Դանիայում եւ Նորվեկիայում Հայաստանի դեսպանութիւնը` դեսպան Հրաչեայ Աղաջանեանի նախաձեռնութեամբ: Ես եւ ժապաւէնը վարող պատմաբան Սվանդէ Լունտկրենը մասնակցեցինք միջոցառումներին:

«Հրաւիրուած էին նաեւ պատմաբաններ, մեր խորհրդատուները: Շուէտում ժապաւէնը ցուցադրուեց Սթոքհոլմում դեկտեմբերի 14-ին», նշեց նա:

Ժապաւէնը ցուցադրուել է անգլերէն լեզուով: «Մենք որոշել ենք, որ ժապաւէնում ենթագրեր չենք օգտագործելու, որովհետեւ այն խանգարում է հանդիսատեսին: Ցաւօք, միայն թղթի վրայ ունենք թարգմանուած ժապաւէնի ֆրանսերէն եւ ռուսերէն տարբերակները, դեռեւս չկան ֆինանսական միջոցներ, որպէսզի կարողանանք այլ լեզուներով թարգմանել եւ ձայնագրել», յաւելեց Մանուէլ Սարիբէկեանը: Նրա խօսքով, ժապաւէնը բաւականին լաւ է ընդունուել:

«Անհանգստութիւն, մտավախութիւն կար, որովհետեւ վերջին հաշուով վաւերագրական ժապաւէն է, պատմաբաններ են ներկայ, ժապաւէնի հերոսուհիների կենսագիրը: Ոչ մի առարկութիւն չեղաւ իրենց կողմից», շեշտեց Մանուէլ Սարիբէկեանը: Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոնար կանանց ճակատագրերն ու պատմութիւններն ամփոփող «Փրկութեան քարտէզ» ժապաւէնը հանրութեանը ներկայացուեց 2015-ին: Բեմադրիչ Արամ Շահպազեանի խաղարկային փաստավաւերագրական ժապաւէնը համամարդկային ցաւի, մի ազգին պատահած փորձութիւնների մասին է` աշխարհի տարբեր կողմերից օգնութեան շտապող այլազգի հինգ կին մարդասէրների օրինակով: Շարժապատկերը նկարահանուել է 9 երկրի 29 քաղաքներում: Ժապաւէնը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանութիւնների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանթէ Լունտկրենը: Անցնելով ժապաւէնի հերոսների առաքելութեան ճանապարհը` նա գծում է մի նոր քարտէզ` «փրկութեան քարտէզը»:

Ժապաւէնի հերոսները եւրոպացի հինգ մարդասէր կանայք են` Քարէն Եփփէն (Դանիա), Մարիա Եագոպսընը (Դանիա), Պոտիլ Պիորնը (Նորվեկիա), Ալմա Եուհանսոնը (Շուէտ), Հետուիկ Պիւլը (Էսթոնիա): Ֆիլմում Ցեղասպանութիւնն է, սակայն այն մարդասիրական լոյսի տակ է ներկայացւում:

 

 

Նախորդը

Մի Ժամանակ Իզմիթում (Նիկոմեդիա) Հայեր Կային

Յաջորդը

Երիտթուրքերի 1919-1921 Տարիների Դատավարութիւնների Որոշ Փաստերի Խեղաթիւրման Փորձեր Թուրք Ժամանակակից Պատմագրութեան Մէջ

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In