Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մարիա Եակոբսոն

Յունուար 11, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Anna-Bedrossian_011116

Աննա Պետրոսեանի «Բոլոր ժամանակների Հայաստանը», աշխատութիւնը արդէն իսկ ամբողջացած ու դրուած է ընթերցողի տրամադրութեան տակ: Եօթը մեծղի հատորներէ բաղկացած այս «մենագրութիւնը» (որ հանրագիտարանային բնոյթ ունի միաժամանակ) հայոց պատմա-մշակութային ու պատմաշխարհագրական պատումն է, գրուած` վէպի մը նման, սակայն հիմնուած` փաստագրական վաւերագրերու վրայ:

Անցնող տարին Եղեռնի 100-ամեակը յատկանշուեցաւ նաեւ Ժիպէյլի «Թռչնոց բոյն»-ի մէջ «Արամ Պեզիկեանի» անուան եւ Հայոց ցեղասպանութեան որբերու նուիրուած թանգարանի կառուցումով: Կարելի չէ չյիշել «Թռչնոց բոյն»-ը` առանց Մարի Ժէյքըպսընի առաքելութեան: Վեցերորդ հատորէն քաղուած եւ Մարիա Ժէյքըպսընի նուիրուած բաժինը կու տանք ստորեւ` առանց մեկնաբանութեան:

«Ա.»

Mammajacobsen_011116Այն, ինչ պատմել է Մարիա Եակոբսոնը հայերի զարհուրելի սպանդի ու տարեգրութեան մասին իր «Օրագրութեան» էջերում` չի ամփոփում նրա ողջ կեանքը, բայց այդ «Օրագիր»-ը հզօր վկայութիւն է, անժխտելի փաստաթուղթ 1915 թուականի ապրիլեան ոճիրի եւ նրա շարունակութիւնը հանդիսացող յաջորդ մի քանի տարիների: «Օրագրութիւն»-ը ընդհատւում է 1919 թուականի օգոստոսի 6-ին: Սակայն չի ընդհատւում Մարիա Եակոբսոնի գործունէութիւնը: Նա դեռ հայ ժողովրդի հանդէպ ունէր կատարելու իր մեծ, սքանչելի առաքելութիւնը:

Մարիա Եակոբսոնը` Տանեմարքայի ճշմարիտ դուստրը, որը կարօտի ու հիացմունքի այնքան տողեր է թողել իր «Օրագրութեան» էջերում իր հայրենիքի մասին` խորապէս ապրել է այն ժողովրդի հզօր ողբերգութիւնը, որը սպանդի էր ենթարկւում, տեղահանւում ու դուրս էր շպրտւում իր բնիկ հայրենիքից: Եւ պաշտելով իր մայրենի լեզուն` սովորեց հայերէն ոչ միայն հրաշալի խօսել, այլեւ գրել ու կարդալ, որպէսզի կարողանայ օգտակար լինել նրանց, որոնց ծառայում էր: Հետագայում էլ «Թռչնող բոյն» որբանոցում իր սաների հետ խօսեց միայն հայերէն եւ դպրոցում բացառապէս վարեց հայոց դպրութեան ոգուն համապատասխան ծրագրեր: Չբացառեց ծրագրում ընդգրկել օտար լեզուներ եւ լինելով բողոքական` իր սաներին, հայ քահանաների օգնութեամբ, կրթեց Հայ Առաքելական եկեղեցու պարտադիր հաւատքով:

Մարիա Եակոբսոնի ցուցաբերած խանդաղատանքն ու սէրը հայ ժողովրդի դժբախտ զաւակների հանդէպ` դժուար է գերագնահատել:

«… Ամէն օր մէկը միւսից սոսկալի դէպքեր են պատահում: Դեռ մարդ ասուած արարածը նման գէշ արարքներ երբեք չի անցկացրել մտքից, արարքներ, որոնց ամէն օր ականատես ենք լինում այստեղ: Կարծես սատանան է սրանց ուղղութիւն տուողը, թէեւ սատանային համար էլ անվայել են այս արարքները:

… Որքան դժուար է նկարագրել այն մայրերին, որոնք չեն կարողանում տոկալ լեռների ու ճանապարհների չարչարանքներին, որոնք մեռնում են` անտէր թողնելով իրենց զաւակներին: Մտածել, թէ այս փոքրիկներից իւրաքանչիւրը ինչ վախ ու չարչարանք է անցել իր կարճ կեանքի ընթացքում… Երանի կարենայի նրանց սարսափը փարատել… Երբ մտածում եմ, որ այս խեղճերը մեզ պէս քոյրեր ու ծնողներ ունեն, որոնք նոյնքան սիրում են նրանց, որքան դժուար պիտի լինէր նրանց համար մտաբերելը, թէ իրենց սիրելիները այսպէս սոսկալի կերպով սպաննուած են, մահացած, հողի վրայ փռուած, շներից ու գայլերից բզկտուած…

Երկնքի կարօտը իմ սրտի մէջ է հիմա. լքել այս վշտի հովիտը եւ երկինք հասնել, ուր ո՛չ վախ, ո՛չ չարչարանք եւ ո՛չ մեղք գոյութիւն ունի… Շատ տրամաբանական է, որ տխուր լինեմ առանձնութեանս մէջ եւ մտածեմ մահուան մասին, բայց նրանց օգնելու մտածումն ու ապրումը մերժում է թախիծս եւ զօրացնում է ինձ…

Վերապրողների մեծ մասը բաղկացած է մանուկներից, որոնք շրջում են փողոցներում, գիւղերում` առանց ծնողների ու բարեկամների, սովահար, ցնցոտիներով ծածկուած եւ գէշ փորձութիւնների ենթակայ: Ո՞վ պիտի երթայ ու հաւաքէ նրանց… Ներս առնէ… սիրէ… Այս մանուկները այլեւս մանուկների չեն նմանւում, այլ միայն` սարսափահար անասունների… Այս մանուկները` Աստծոյ փոքրիկ գանձեր այս աշխարհի վրայ…»:

Մարիա Եակոբսոնի «Օրագրութեան» տողերը իրենք են խօսում իր մասին նա եղաւ մարմնացեալ խղճի ներկայացուցիչներից մէկը, որն ամբողջ վաթսուն տարի, իր երիտասարդական հրաշալի տարիներից սկսած, անտեսելով ամէն հաճոյք եւ վայելք, արհամարհելով ամէն վտանգ, հետեւեց իր մեծ սրտի կանչին եւ այցի եկաւ բազմաչարչար հայ ժողովրդին: Նա եկաւ, որ հայ մանուկների ոգիներուն ծուարած սարսափը զգուշօրէն փարատի սիրոյ եւ խանդաղատանքի ճշմարիտ զգացումով:

Եւ Մարիա Եակոբսոնը մեկնեց Ամերիկայի Միացեալ Նահանգներ, որպէսզի «այցելի քաղաքից քաղաք եւ խօսի ջարդի, աքսորի, չարչարանքների, վերապրող հայութեան ու որբերի ներկայութեան մասին», եւ կարողանայ հաւաքել գումարներ որբանոց բացելու եւ որբերին խնամելու համար:

1921 թուականին նա վերադարձաւ Խարբերդ: Թուրքական կառավարութիւնը չարտօնեց նրա մուտքը: Անցաւ Պէյրութ` ծառայելու Լիբանանում եւ Սիրիայում, որտեղ արդէն Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կազմակերպութեան նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ այլեւայլ քաղաքներում որբանոցներ էին բացուել:

Մարիա Եակոբսոնի ջանքերով Սայտայում բացուեց «Թռչնոց բոյն» որբանոցը, որը 1928 թուականին փոխադրուեց  Ժիպէյլ, ուր եւ գործում է մինչեւ այժմ:

Նա «Թռչնոց Բոյն»-ի հարկի տակ հաւաքուած հայ մանուկների ամենաճշմարիտ մայրն էր, որը մինչեւ իր սքանչելի կեանքի վերջին օրը խնամեց ու փայփայեց, մարդասիրութեան մեծ խորհրդով կրթեց ու դաստիարակեց եւ հայ ժողովրդին վերադարձրեց նրա հազարաւոր զաւակներին: Նա չունեցաւ իր անձնական կեանքը եւ իր հարազատ զաւակները, սակայն նրա ո՞ր սանը չի կարող ասել, թէ մայրիկ Եակոբսոնի համար ինքը ճշմարիտ որդի կամ դուստր է եղել` հարազատից ամենահարազատը: Իր առաքելութեան առաջին իսկ օրից` նա աստուածային կարեկցանքն ու սիրոյ լոյսը ուղեկից դարձրեց իր մարդասիրական վեհ պարտականութիւնը կատարելիս` մայրաբար ամէն մէկին իր սրտին սեղմելով եւ նրանց ականջին շշնջալով սիրոյ եւ քնքշանքի խօսքեր: Նա հետամուտ եղաւ որբուկների սրտից հանելու թերարժէքութեան ծանր զգացումը, հետամուտ եղաւ նրանց ուսմանը, աշխատեց իր խնամքին յանձնուած փոքրիկներին պատրաստել կեանքի պայքարին` սովորեցնելով զանազան արհեստներ, իսկ նրանց, որոնք առաջդիմում էին ուսման մէջ` ուղարկում էր բարձրագոյն դպրոցներ` հետեւելով նաեւ նրանց հետագայ կեանքին,  աշխատելով տեղաւորել նրանց այնպէս, որ կեանք մտնեն առանձին դժուարութիւններ չունենալով: Հոգում էր նոյնիսկ նրանց ամուսնութեան մասին: Ասում էին, թէ աշխարհով մէկ ցրուած հայ երիտասարդները գալիս էին մայրիկ Եակոբսոնից խնդրելու նրա դուստրերի ձեռքը:

Նրա կեանքը ընդհատուեց 1960 թուականի ապրիլի 6-ին, սակայն նրա սաները իրենց հոգիներուն մշտապէս պահեցին մայրիկի պայծառ ու սքանչելի կերպարը…

Իր ցանկութեամբ նա թաղուեց «Թռչնոց բոյն» որբանոցի բակում, հեռու իր հայրենի եզերքից, որին այնպէս կարօտում էր եւ որի համար այնպէս թախծում էր: Սակայն նա ցանկացել էր իր մահից յետոյ էլ մնալ նրանց հետ, որոնց իր մահը, գիտէր, ընկղմելու էր խոր վշտի մէջ:

Փառք նրա խնկելի յիշատակին եւ ողորմի: Մարիա Եակոբսոնը եւ իր նմաններն են մեզ սովորեցնում, թէ բարութիւնն ու մարդասիրութիւնն են աշխարհը փրկում կործանումից:

Նրա մահից յետոյ «Թռչնոց բոյն»-ի տնօրինութիւնը ստանձնեց նրա քոյրը` Աննա Եակոբսոնը:

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Նախորդը

Ս. Ծննդեան Պատգամ` Լուսաւորուիլ Բեթղեհէմեան Աստղով

Յաջորդը

Կարէն Պետրոսեան. Անհեթեթի Եւ Գերիրապաշտութեան Ոլորտներու Վրայ

RelatedPosts

Վերագտնում Եւ Վերամիաւորումներ. Մոռցուած Հայկական Համայնք Մը
Անդրադարձ

Վերագտնում Եւ Վերամիաւորումներ. Մոռցուած Հայկական Համայնք Մը

Նոյեմբեր 1, 2025
Ռուբէն Ֆիլեանի «Քո Երկրի Դեսպանը»
Անդրադարձ

Ռուբէն Ֆիլեանի «Քո Երկրի Դեսպանը»

Նոյեմբեր 1, 2025
Խմբագրական ՀՄԸՄ-ի «Մարզիկ» Պաշտօնաթերթի.  Արցախո՛վ
Անդրադարձ

Խմբագրական ՀՄԸՄ-ի «Մարզիկ» Պաշտօնաթերթի. Արցախո՛վ

Նոյեմբեր 1, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?