Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տիանա Մարկոսեանի «1915» Ֆոթոնախագիծը

January 5, 2016
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

«Հայերն Այսօր»

diana_010516

Ամերիկեան «Հաֆինկթըն Փոսթ» պարբերականն անդրադարձել է ամերիկահայ լուսանկարիչ Տիանա Մարկոսեանի «1915» ֆոթոնախագծին, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանութեան վերապրածների անձնական յուշերն ու պատմութիւնները:

«Միտիամաքս.Էյ.Էմ»-ի  փոխանցմամբ` 2014 թ. հոկտեմբերին Տիանա Մարկոսեանը կարողացաւ Հայաստանում հանդիպել Ցեղասպանութիւնը վերապրած 10 անձանց հետ, որոնցից միայն երեքը` Մովսէս Հանէշեանը, Մարիամ Սահակեանը եւ Եփրաքսիա Գէորգեանը, կարողացան հեղինակին պատմել այն մասին, թէ ինչպէ՛ս էին ապրում իրենց ծննդավայրում Ցեղասպանութիւնից առաջ:

Մովսէս Հանէշեանը պատմում է, որ մինչեւ հիմա յիշում է այն պահը, երբ օսմանեան զինուորները մտան իր գիւղ:

Լուսանկարիչն այցելել է ոչ միայն վերապրածներին, այլեւ նրանց ծննդավայրերը, որոնք վերջիններս ստիպուած էին լքել Ցեղասպանութիւնից յետոյ:

101 տարեկան Մարիամ Սահակեանը խնդրել է. «Գնա՛ իմ գիւղ եւ այնտեղից քեզ հետ հող բեր, որի մէջ ինձ կը թաղեն»:

Փորձելով վերամիաւորել կորուսեալ հայրենիքի մասունքները` նա լուսանկարել է Արեւմտեան Հայաստանի բնութեան տեսարանները եւ համադրել դրանք Հայաստանի Հանրապետութեան այն վայրերի հետ, որտեղ այժմ բնակւում են Ցեղասպանութեան ականատես երեք տարեցները:

Մարիամ Սահակեանը յիշում է, թէ ինչպէս էին թաքնւում թուրք զինուորներից, երբ լքում էին հայրենիքը:

Տիանա Մարկոսեանի պատմելով` երբ 105-ամեայ Մովսէս Հանէշեանը տեսաւ իր ծննդավայրում թողած տան մեծ լուսանկարը, նա մի պահ կանգ առաւ եւ սկսեց պարել լուսանկարի մօտ:

Երբ Եփրաքսիա Գէորգեանին հարցրել են 1915 թ. մասին, նա ասել է. «Դու բախտաւոր ես, որ չես տեսել դա»:

«Նրանք բոլորը կարծես աքսորի մէջ էին եւ մէկ դար անց, տեսնելով իրենց հայրական տան լուսանկարը, ճանաչեցին դրանք», պատմում է Տիանան:

Տիանա Մարկոսեանի «1915» ֆոթոնախագիծն այժմ ցուցադրւում է Նիւ Եորքի համալսարանի Մերձաւոր Արեւելքի ուսումնասիրութիւնների Յակոբ Գէորգեան կենտրոնում:

 

 

 

Նախորդը

Կրկին Հայաստանի Եւ Արցախի Տիրութեան Եւ Բնակեցման Մասին

Յաջորդը

«Պոլսահայ Համայնքը Լուրջ Մարտահրաւէրների Ու Խնդիրների Առջեւ Է Կանգնած». Լ. Լաճիկեան

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Գիտութիւն

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր

June 30, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Սառնամանիքի Սիրողական Բնագիտութիւն

March 11, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.