

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները:
Անգլիոյ մէջ կայացած Մանչեսթըր քաղաքի տերպիի մրցումին, թէեւ Սիթի 0-0 արդիւնքով հաւասարութիւն արձանագրեց Օլտ Թրեֆորտ-ի մէջ, սակայն մնաց պարագլուխի դիրքին վրայ` իր ունեցած կոլ-էվըրէյճ-ին շնորհիւ գերազանցելով Արսենալը, որ 2-1 արդիւնքով յաղթեց Էվըրթընի:
Նշենք, որ Օլտ Թրեֆորտի մէջ ներկայ էին աւելի քան 75 հազար հանդիսատեսներ:
Մարզիչ Ժոզէ Մուրինիոյի կազմը` Չելսի, կրեց տարեշրջանի իր 5-րդ պարտութիւնը այս անգամ Ուեսթ Համի դաշտին վրայ` 2-1 արդիւնքով:
Իտալիոյ մէջ ախոյեան Եուվենթուս արձանագրեց տարեշրջանի իր 3-րդ յաղթանակը, երբ 9-րդ հանգրուանին իր կատարած մրցումին 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց Աթալանթան:
Յաղթական կազմին մարզիկներէն` Փոլ Փոկպա, 79-րդ վայրկեանին ձախողեցաւ արդիւնքը վերածել 3-0-ի, որովհետեւ ան փենալթին չկրցաւ կոլի վերածել:
Սպանիոյ մէջ ցարդ անպարտելի միակ խումբը` Ռէալ Մատրիտը ապահովեց տարեշրջանի իր 21-րդ կէտը, երբ 3-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Սելթա Վիկոյի դաշտէն:
Քրիսթիանօ Ռոնալտօ (8-րդ), Տանիլօ (23-րդ) եւ Մարսելօ (90-րդ) նշանակեցին պարագլուխի դիրքը գրաւող խումբին` Ռէալի կոլերը:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ Գերմանիոյ մէջ արձանագրեց իր 10-րդ յաջորդական յաղթանակը, երբ ապահովեց առաւելագոյն 30 կէտը` 4-0 արդիւնքով պարտութեան մատնելով Քէօլնը: Արժեն Ռոպեն (36-րդ), Արթուրօ Վիտալ (40-րդ), Ռոպերթ Լեվանտովսքի (62-րդ) եւ Թոմաս Մէօլըր (77-րդ` փենալթիով) նշանակեցին Պայէրնի 4 անպատասխան կոլերը:
Պորուսիա Տորթմունտ, որ եօթը կէտով ետ կը մնայ Պայէրնէն, 5-1 արդիւնքով յաղթեց Օկզպուրկին, Փիեռ – Էմերիք Օպամեյանկ (18-րդ, 85-րդ եւ 90-րդ) դարձաւ հեթրիք-ի հեղինակ, մինչ Մարքօ Ռէօս նշանակեց մնացեալ երկու կոլերը (21-րդ եւ 33-րդ):
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Ասթոն Վիլա- Սուանզի | 1-2 |
| Լայսթըր Սիթի – Քրիսթալ Փալաս | 1-0 |
| Նորուիչ – Ուեսթ Պրոմուիչ | 0-1 |
| Սթոք Սիթի – Ուաթֆորտ | 0-2 |
| Ուեսթ Համ – Չելսի | 2-1 |
| Արսենալ – Էվըրթըն | 2-1 |
| Սանտըրլենտ – Նիւքասըլ | 3-0 |
| Պուրնըմաութ – Թոթենհամ | 1-5 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Մանչեսթըր Սիթի | 0-0 |
| Լիվըրփուլ – Սաութհեմփթըն | 1-1 |
ՔԱԼՉԻՕ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Էմփոլի – Ճենովա | 2-0 |
| Քարփի – Պոլոնիա | 1-2 |
| Փալերմօ – Ինթեր Միլան | 1-1 |
| Սամտորիա – Հելաս Վերոնա | 4-1 |
| Ա. Սէ. Միլան – Սասուոլօ | 2-1 |
| Եուվենթուս – Աթալանթա | 2-0 |
| Ուտինեզէ – Ֆրոզինոնէ | 1-0 |
| Ֆիորենթինա – Ա. Էս Ռոմա | 1-2 |
| Լացիօ Ռոմա – Թորինօ | 3-0 |
| Քիեւօ Վերոնա – Նափոլի | 0-1 |
ՍՊԱՆԻԱ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Սելթա Վիկօ – Ռէալ Մատրիտ | 1-3 |
| Կրանատա – Ռէալ Պեթիս | 1-1 |
| Սեւիլլա – Կեթաֆէ | 5-0 |
| Մալակա – Տեփորթիւօ Քորունա | 2-0 |
| Ռայօ Վայեքանօ – Էսփանիոլ | 3-0 |
| Լեվանթէ – Ռէալ Սոսիետատ | 0-4 |
| Լաս Փալմաս – Վիարէալ | 0-0 |
| Պարսելոնա – Էյպար | 3-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Վալենսիա | 2-1 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Սփորթինկ Խիխոն | 22:30 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Պայէր Լեւերքուզըն – Շթութկարթ | 4-3 |
| Պայէրն Միւնիխ – Քէօլն | 4-0 |
| Տարմսթատթ – Վոլֆսպուրկ | 0-1 |
| Հանովըր-96 – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 1-2 |
| Մայնց-05 – Վերտըր Պրեմըն | 1-3 |
| Ինկոլսթատթ – Հերթա Պերլին | 0-1 |
| Պորուսիա Տորթմունտ – Օկզպուրկ | 5-1 |
| Մէօնշընկլատպախ – Շալքէ | 3-1 |
| Հոֆընհայմ – Հապուրկ | 0-1 |
ՖՐԱՆՍԱ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Լորիան – Ռենն | 1-1 |
| Անժէ – Կենկան | 0-0 |
| Աժաքսիօ – Նիս | 3-1 |
| Մոնփելիէ – Պասթիա | 2-0 |
| Ռեմ – Մոնաքօ | 0-1 |
| Պորտօ – Թրուա | 1-0 |
| Լիլ – Մարսէյ | 1-2 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Սենթ Էթիեն | 4-1 |
| Քան – Նանթ | 0-2 |
| Լիոն – Թուլուզ | 3-0 |


